Рубрика: Մայրենի6

Բուքը երգը երեխան

ԲՈՒՔԸ, ԵՐԳԸ, ԵՐԵԽԱՆ

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու, դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող, և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց՝ հոգու հետ խաղ են անում։ Կարծեց՝ հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի, արի, ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր, և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Լրացուցիչ կրթություն (տանը)

1.Ավարտին հասցնել պատմվածքի ընթերցումը:

Լավ

2. Պատրաստ լինել բանավոր քննարկմանը:

Լավ

3.Մգեցված բառերը բացատրել բառարանների օգնությամբ:

Թիփի-բուք

Շեմ-դուռ

Հեռանկար-հեռապատկեր

Ապավինել-վստահել

Ուրանալ-հրաժարվել

Պոռթել-պատռված

Դարման-հնարք

Քուրջ-քրքրված

Կապոտել-շատ անգամ կապել

Անհաղորդակից-իրար հետ չկապված

Վանած-հեռաձրած

Վրիժառու-վրժ լուծող

Կամազուրկ-թուլակամ

Փեղկ-դռան պատուհան

Նիգին-երկաթե կամ փատե լծակ

Սսսկվել-լռել

Չմատնել-չդավաճանել

Մատույց-ծայրամաս

Սաստկանալ-բորբոքվել

Рубрика: Բնագիտություն 6

Իմ աշնանային հանգիստը Արատեսում

Բարև ձեզ, ես Արայիկն եմ։ Ես ձեզ այսօր կպատմեմ, թե ինչպես եմ անցկացրել իմ աշնանային օրերը Արատեսում։ Մենք շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց ամսի 24.10.2022, ժամը՝ 9։15, և վերադարձանք  26.10.2022, ժամը 18:00։ Մենք ունեցեանք տարբեր կանգառներ։ Արփայի հովիտ, Եղեգիս՝ քայլքով դեպի Զորաց եկեղեցի, Ուրցաձորի ՝ Սուրբ Կարապետ, Զանգակատան լիճ։ Իսկ երբ հասանք մեր սիրելի Արատես, գնացինք մեր փոքրիկ տնակներ, մի քիչ հանգստացանք և գնացինք ճաշարան։ Ճաշարանից հետո գնացինք մեր տնակի վառարանը վառելու, և սկսեցինք սեղանի խաղեր խաղալ։ Երկրորդ օրը առավոտյան գնացինք ճաշարան, իսկ հետո փայտ հավաքելու երեկոյան խարույկի համար։ Հետո վերադարձանք և ճաշեցինք։ Ճաշաչանից հետո սեղանի խաղեր խաղացինք։ Երբ վերջացրեցինք գնացինք պատրաստվելու խարույկին։ Մենք նստեցինք խարույկի կողքին և սկսեցինք զրուցել։ Իսկ հետո արդեն գնացինք տնակներով և սկսեցինք տարբեր խաղեր խաղալ, և հետո գնացինք քնելու։

Այսպես անցավ իմ աշնանային Արատեսյան օրերեը։

Рубрика: Մաթեմատիկա և երևակայություն

Ուսումնական Աշխատանք

Աշխատանքը նախատեսված է 6, 7-րդ դասարանի սովորողների համար:

Ժամանակահատվածը՝ hոկտեմբերի 24-30:

1. Վերանայիր բլոգիդ մաթեմատիկա բաժինը, լրացրու բաց թողած աշխատանքները:
Լավ։

2. Վերանայիր բլոգիդ մաթեմատիկա առանց բանաձևի բաժինը, լրացրու բաց թողած աշխատանքները:
Լավ։

3. Անդրադարձ Մաթեմատիկա ամսագրի 4-րդ համարին:

Կարդա հետևյալ կետերը, կատարիր առաջադրանքները
ա) Ինչպե՞ս վանդակավոր թղթի վրա գծել շրջանագիծ՝ առանց կարկինի օգնության:

Պետք է միայն հիշել հետևյալ թվերը՝ երեք-մեկ, մեկ-մեկ, մեկ-երեք:

Առաջադրանք:

Հետևելով ամսագրում նշված քայլերին, դու էլ փորձիր գծել շրջանագիծ առանց քանոնի օգնության, աշխատանքդ ներկայացրու բլոգում: Թղթի վրա շրջանագիծ գծելու համար ուրիշ ի՞նչ ճանապարհներ գիտես:
Լավ։

բ). Ինչպե՞ս են առաջացել երկրաչափական պատկերների անվանումները:

Մարմինների անվանումները ի սկզբանե կոչվել են ինչ- որ առարկաների անուններով, շատ թե քիչ մոտ լինելով տվյալ մարմնի կառուցվածքին։

Առաջադրանք:

Փորձիր համացանցից գտնել այլ երկրաչափական պատկերների անվան ծագումները:
Լավ։

4. Անդրադարձ մաթեմատիկա ամսագրի 23-րդ համարին:

Առաջադրանք:

Կարդա Գիտե՞ս որ շարքը, հարստացրու այդ շարքը համացանցից գտնելով նման օրինակներ, ցանկության դեպքում կարող ես ինքդ էլ հնարել:
Լավ։

5. Մասնակցիր մաթեմատիկական ֆլեշմոբի հետևյալ մակարդակներին (առաջադրանքները կհրապարակվեն հոկտմեբերի 26-ին)
Լավ։

ա) երկրորդ մակարդակ
Լավ։

բ) առաջադրում են խնդիրներ սովորողները:
Լավ։

Рубрика: Մաթեմատիկա և երևակայություն

Ռեբուսներ

1 2=3

1 2 3=4

1 2 3 4=5

1 2 3 4 5=6

1 2 3 4 5 6=7

1 2 3 4 5 6 7=8

1 2=3

Լուծած տարբերակ

12:3=4

12-3-4=5

1×2+3-4+5=6

12:3+4+5-6=7

1+2-3+4+5+6-7=8

1+2=3

Երկրորդ ռեբուս

**7+*=1000

**5+**=1004

**4+7=**0*

***+1=****

**7
+
____9
**0*

**5
+
____7
**0*

**4

____*
*5

**1
+
___9*
1*9

*9*
+
___*9
311

*3*

___*5
70

*7*
+
__5*6
823

Լուծած տարբերակ

997+3=1000

985+19=1004

994+7=1001

999+1=1000

997
+
____9
1006

995
+
____7
1002

104

____9
95

101
+
___98
199

292
+
___19
311

135

___65
70

277
+
__546
823