Рубрика: Մայրենի Ստուգատես 2021

Գիտելիքների ստուգման թեստ

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Մյունխհաուզենը ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրը կտրեց, և կապեց ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին +

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Մյունխհաուզենը մատերի եղունգներով աստիճանները փորեց, և սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Մյունխհաուզենը իր կացինը չէր գտնում, որովհետեև կացինը լուսնի վրա էր, նաև կացինը և լուսինը մի գույն էին:

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Բացականչական- Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Պատմողական- Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-օդային

խոտ –խոտային

ջուր-ջրային

արծաթ-արծաթյա

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Մագլցել, փորել, վազել, իջնել, կապել

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել փոս  

Դուրս գալ աշխատանքից

Աճեցնել ծաղիկը

Տեսնել մարդկանց

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Հիշել-վերհիշել, իսկույն-անմիջապես, վերջիվերջո-վերջապես, ուրախ-ուրախ- զվարթ:

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբախտաբար-դժբախտաբար, բարձրանալ-իջնել, հազիվ-անմիջապես, երկար-կարճ

Рубрика: Մայրենի Ստուգատես 2021

Իմ գրքի մասին

Բարև ձեզ, ես Արայիկ Անդրեասյանն եմ: Ես կարդացել եմ՝ Ավտոմեքենաների մասին Գիտադարանը: Այս գիրքը շատ գեղեցիկ նկարազարդերով գիրք է, այդ գրքի մեջ լիքը ավտոմեքենաների լուսանկարներ կաին: Այս գրքում լիքը տարբեր ավտոմեքենաների մակնիշների մասին հետաքրքիր և ուսուցողական տեղեկություններ կաին: Ես ինքս հետաքրքրվում եմ ավտոմեքենաներով, հետևաբար այս գիրքը ինձ շատ դուր եկավ!

Այսքանը իմ գրքի մասին:

Рубрика: Մայրենի Ստուգատես 2021

Լուսաբանում

Այս շաբաթ ես կրկին ընտրել էի մաթեմի ջոկատը։ Առաջին օրը մենք մաթեմիատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները քննարկեցինք։ Հետո մենք լողացինք, նաև հունիսի մեկի առթիվ մեզ պաղպաղակ տվեցին։ Մյուս օրը մենք խնդիրներ լուծեցինք։ Իսկ վերջում մաթեմատիկական խաղեր խաղացինք։

Այսպես ավարտվեց իմ առաջին շաբաթը մաթեմատիկայի ջոկատում:

Рубрика: Մայրենի Ստուգատես 2021

Մի զարմանալի պատմություն

Մի անգամ աշնանը ես ու քույրիկս հանգստանում էինք գյուղում տատիկիս տանը: Պատուհանի առջև փարթամ ճյուղերով հզոր կանգնած էր մեծ պոպոկի ծառը։ Խոհանոցի սեղանին էլ տատիկս միշտ ամանով պոպոկ էր դնում, որ մենք հեռուստացույց նայելիս զբաղվեինք պոպոկը կոտրելով: Մի անգամ առավոտյան երբ արթնացաանք, մտանք խոհանոց, տեսանք, որ ամանը դատարկ է։ Զարմացած նայեցինք իրար և ոչինչ չհասկացանք։ Մյուս առավոտ նույնը կրկնվեց։ Այդ ժամանակ քրոչս հետ որոշեցինք հետևենք, թե ովե մեզ հետ կատակում: Խոհանոցում լույսը վառ թողեցինք, որ լավ երևա, թե ինչ է կատարվում: Ես թաքնվեցի սեղանի տակ, իսկ քույրս վարագույրի ետևում: Մեկ էլ խշխշոց լսեցինք։ Ինչ-որ մեկը ծառից ցատկեց լվացքի պարանին հետո պատուհանագոգին թաթիկներով անջատեց լույսը, և արագ դուրս եկանք թաքստոցներից և տեսանք, որ գողը մի գեղեցիկ սկյուռիկ էր, որը ինքն էլ վախեցավ ստեղծված իրավիճակից: Գցեց պոպոկները և փախնելուց չանգռեց քրոչս ուսը։ Մի քանի գիշեր շարունակ մենք սպասում էինք մեր գիշերվա փոքրիկ հյուրին: Բայց նա չէր գալիս։ Ու հանկարծ մի քանի օր անց, երբ մենք արդեն պատրաստվում էինք վերադառնալ քաղաք, առավոտյան մտանք խոհանոց, ինչ տեսնենք. ափսեի մեջ դրված էին մի քանի հատ մաքրած ընկույզներ։ Կարծես թե մեզանից ներեղություն խնդրեին:

Рубрика: Բջջային ծրագրավորում

Ռոբոտաշինություն

Բարև ձեզ, ես Արայիկն եմ: Ես արդեն կես տարի է ընտրել եմ ռոբոտաշինության խումբը: Այս տարվա ընթացքում ես սովորեցի աշխատել Mit app inventor, Scrach, Tinkercad ծրագրերով։ Ափսոս, որ իմ աշխատանքները Վալերիկի համակարգչի մեջ են և ես չեմ կարող ձեզ ցյուց տալ։ Նաև մենք Ընկեր Տաթեվի հետ կահուտ խաղն էինք խաղացել

Рубрика: Ձմեռային ճամբար 2021

Իմ շաբաթը մաթեմատիկայի ջոկատում

Այս շաբաթ ես ընտրել էի կրկին մաթեմի ջոկատը։ Առաջին օրը մենք մաթեմիատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները քննարկեցինք։ Հետո մենք լողացինք, նաև հունիսի մեկի առթիվ մեզ պաղպաղակ տվեցին։ Մյուս օրը մենք խնդիրներ լուծեցինք։ Իսկ վերջում մաթեմատիկական խաղեր խաղացինք։

Այսպես ավարտվեց իմ առաջին շաբաթը մաթեմատիկայի ջոկատում:

Рубрика: Մայրենի Ստուգատես 2021

Ես փոխադրվում եմ 5-րդ դասարան

Բարև ձեզ, ես Արայիկն եմ: Ես արդեն, կարելի է ասել, 1 տարի է, ինչ սովորում եմ չորրորդ դասարանում: Մենք շատ բաներ սովորեցինք, մենք շատ ճանապարհորդեցինք: Գնացինք Մատենադարան, նաև գնացել էինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Մենք գրել ենք թեստային աշխատանքներ, տառերի ուղղագրություններ: Ինձ շատ է դուր գալիս այստեղ աշխատել: