Рубрика: Մայրենի

Մայրենի

Ես գնացի տուն:

Ես սովորեցի բանաստեղծության երկրորդ տունը:

Ես իմ տան անդամների հետ գնացինք Սևան:

Իմ ակնը վատ է տեսնում:

Միակ մաքուր ջուրը ակունքի ջուրն է:

Մեր գիրը ստեղծել է Մեսրոփ Մաշտոցը:

Մենք գրին նաև ասում ենք այբուբեն:

Գրերը լինում էն տարբեր լեզուների:

Մըր գիրը այնքան լավն է, որ բոլորը մտածում, որ դա կախարդանք է:

Մտածիր և գրիր այլ բազմիմաստ բառեր։
Գլուխ և ջերմություն

Рубрика: Բնագիտություն

Նյութերի շրջապտույտը

Բնության մեջ տեղի է ունենում տարբեր նյութերի շրջապտույտ, դրանք երկրագնդի մի ոլորտից անցնում են մյուսը և նորից վերադառնում այդ ոլորտ: Այդ շրջապտույտը երկրագնդի վրա բազմաթիվ իրար հաջորդող տարբեր բնույթի գործրնթացների արդյունք է: Շրջապտույտն անրնդհատ կրկնվում է: Հետաքրքիր է, որ նյութերի շրջապտույտն րնթանում է նաև կենդանի օրգանիզմների միջոցով: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ բնությունն անկենդան մարմինների և կենդանի օրգանիզմների միասնու­թյուն է:

Երկրագնդի վրա ամենատարածված նյութի՝ ջրի շրջապտույտին դուք արդեն ծանոթ եք: Դա բարդ վիթխարի գործրնթաց է, կազմված է բազմաթիվ փուլերից: Ջրի մեծ շրջապտույտն րնդգրկում է օվկիանոսի, ցա­մաքի և տարբեր այլ մակերևույթներից ջրի գոլորշացումը դեպի մթնոլորտ՝ Արեգակի էներգիայի հաշվին, ջրի գոլորշիների տեղափոխումը և խտացումը, ամպերի առաջացումը, անձրեները, ձյունը և մթնոլորտային այլ տեղումները, ձնհալը, ջրային հոսքերը դեպի գետեր և ծովեր, ստորգետնյա հատ­վածներ և այնուհետև՝ օվկիանոս: Ջուր է արտանետվում նաև հրաբուխնե­րի ժայթքումից: Փաստորեն, ջուրն անցնում է երկրագնդի մի ոլորտից մյուսը՝ կազմելով որոշակի շրջան: Նախորդ նյութից ծանոթ եք նաև նյութերի տար­բեր վիճակներին: Ջուրն իր շրջապտույտի րնթացքում իր մի վիճակից անց­նում է մյուսը: Շրջապտույտի շնորհիվ պահպանվում է ջուրր, դրա րնդհանուր քանակր երկրագնդի վրա: Այդ բոլոր գործրնթացները ներառում են նաև կենդանի օրգանիզմների միջոցով րնթացող ջրի փոքր շրջապտույտը:

Գիտեք, որ բույսերն ունեն ջրի պահանջ, դրանք աճում ե զարգանում են հիմնականում խոնավ պայմաններում ջրի առկայությամբ: Առանց ջրի առկայության բույսերր չեն աճի և կչորանան: Եթե բնկան տեղումները բավարար չեն, ապա անհրաժեշտ է հողում բույսերը ջրել: Լավ գիտեք, որ սենյակային բույսերն առանց ջրելու ևս չորանում են: Բույսերը կլանում են ջուր, որն օգտագործվում է կենսագործունեության րնթացքում: Հետո էլ՝ բույսերի տերեներից ջուրը գոլորշանում է: Կենդանիներն էլ ունեն ջրի պա­հանջ: Կարելի է պնդել, որ ցանկացած կենդանի օրգանիզմ կլանում և ան­ջատում է ջուր:

Ջրի շրջապտույտի նման կարելի է դիտարկել ածխաթթու գազի շրջա­պտույտր բնության մեջ, որտեղ մեծ դեր ունեն նաև կենդանի օրգանիզմնե­րը։ Ինչպես գիտեք՝ ածխաթթու գազի ոչ մեծ քանակ կա մթնոլորտում: Կա­նաչ բույսերը և որոշ բակտերիաներ կլանում են մթնոլորտի ածխաթթու գազը: Վերջինս ջրի հետ օգտագործվում է օրգանական նյութերի առա­ջացման համար Արեգակի լույսի տակ: Հետագայում բույսերում, կենդանի­ներում և այլ կենդանի օրգանիզմներում այդ օրգանական նյութերր քայ­քայվելու հետևանքով նորից առաջանում է և դեպի մթնոլորտ է անջատ­վում ածխաթթու գազը: Այս գազն արտանետվում է դեպի մթնո­լորտ նաև հրաբուխների ժայթքումից, հողում րնթացող բազմաբնույթ գործ- րնթացների, ինչպես նաև՝ մարդու տնտեսական գործունեության հետևանքով: Կան նաև այլ գործրնթացներ, որոնք ապահովում են ածխաթթու գազի շրջապտույտր բնության մեջ:

Նյութերի շրջապտույտի արդյունք է նստվածքային ապարների, տոր­ֆի, ածխի, նավթի և գազի, ինչպես նաև՝ հողի առաջացումը: Դա նաև կեն­սոլորտում կենդանի օրգանիզմների, հիմնականում՝ բույսերի, կենդանինե­րի և բակտերիաների գործունեության դրսևորում է:

Առանձին նյութերի շրջապտույտր փոխկապակցված է տարբեր այլ նյութերի շրջապտույտի հետ: Նյութերի շրջապտույտի հետ կարելի է դիտարկել նաև առանձին քիմիական տարրերի շրջապտույտը: Բնության մեջ այդ բոլոր շրջապտույտները կազմող գործրնթացներում էներգիայի հիմնական աղբյուրն Արեգակի էներգիան է: Երկրագնդի վրա Արեգակի է­ներգիան փոխակերպվում է, անցնում մի ձևից մյուսը, բաշխվում Երկրի տարբեր ոլորտներում, օգտագործվում կենդանի օրգանիզմների կողմից: Այդ էներգիայի մոտ 30%-ր հետ է ճառագայթվում դեպի տիեզերք:

Բնության մեջ նյութերի շրջապտույտը փոխկապակցված է էներգիայի շրջապտույտի հետ: Այդ գործրնթացներն իրականանում են կենդանի օր­գանիզմների միջոցով: Կենդանի օրգանիզմների մասնակցությամբ ընթացող փուլերը տարբերվում են երկրագնդի ոլորտներում անկենդան մարմին­ների նյութերի շրջապտույտից: Այդ փուլերն րնթանում են ավելի արագ: Մեր օրերի առանձնահատկություններից է այն, որ մարդն ակտիվորեն՝ տնտեսական գործունեության հետևանքով, միջամտում է բնության մեջ նյութերի շրջապտույտին: Դա հանգեցրել է բնության պահպանության անհրաժեշտության նոր տարբեր հիմնախնդիրների:

Հարցեր ե առաջադրանքներ

  • Ի՞նչ է նյութերի շրջապտույտը:

Երբ նյութերը մի ոլորտից անցնում են մյուսը և կրկին վերադառնում նույն ոլորտ։

  • Կենդանի օրգանիզմներն արդյոք մասնակցո՞ւմ են երկրագնդի վրա նյութերի շրջապտույտին:

Այո, մասնակցում են։

  • Ինչպե՞ս են բնության մեջ ընթանում ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտները: Թվարկեք այդ շրջապտույտների փուլերը:

Ջրի մեծ շրջապտույտն րնդգրկում է օվկիանոսի, ցա­մաքի և տարբեր այլ մակերևույթներից ջրի գոլորշացումը դեպի մթնոլորտ՝ Արեգակի էներգիայի հաշվին, ջրի գոլորշիների տեղափոխումը և խտացումը, ամպերի առաջացումը, անձրեները, ձյունը և մթնոլորտային այլ տեղումները, ձնհալը, ջրային հոսքերը դեպի գետեր և ծովեր, ստորգետնյա հատ­վածներ և այնուհետև՝ օվկիանոս:

  • Ո՞րն է բույսերի մասնակցությունը ջրի ե ածխաթթու գազի շրջա­պտույտներին:

Բույսերը ջուր և ածխաթթու գազ կլանում են և որոշ կենսագործունեությունից հետո դրանք նորից արտանետում են մթնոլորտը:

  • Ինչի՞ արդյունքն է նստվածքային ապարների, տորֆի, ածխի, նավ­թի ե գազի, ինչպես նաե’ հողի առաջացումը:

Նյութերի շրջապտույտի արդյունք է նստվածքային ապարների, տոր­ֆի, ածխի, նավթի և գազի, ինչպես նաև՝ հողի առաջացումը:

  • Ինչո՞ւմն է նյութերի ե էներգիայի շրջապտույտների կապը: Բն­չո՞ւմն է Արեգակի էներգիայի նշանակությունը:

Բնության մեջ այդ բոլոր շրջապտույտները կազմող գործրնթացներում էներգիայի հիմնական աղբյուրն Արեգակի էներգիան է: Երկրագնդի վրա Արեգակի է­ներգիան փոխակերպվում է, անցնում մի ձևից մյուսը, բաշխվում Երկրի տարբեր ոլորտներում, օգտագործվում կենդանի օրգանիզմների կողմից:

  • Ո՞րն է կենդանի օրգանիզմների միջոցով նյութերի շրջապտույտի առանձնահատկությունը:

Կենդանի օրգանիզմների միջոցով շրջապտույտը կատարվում է ավելի արագ։

  • Ի՞նչ գիտեք բնության մեջ տարբեր նյութերի շրջապտույտի մասին: Ինչպե՞ս է բնության մեջ ընթանում թթվածնի շրջապտույտը:

Օրինակ`բնությունը արտադրում է թթվածին և մենք շնչում ենք դա, իսկ հետո մենք արտադրում ենք ածխաթթու գազ, և դրանից հետո բնությունը կրկին մաքրում է ածխաթթու գազը և արտադրում թթվածին։

  • Փորձեք պատկերացնել, թե ինչի՞ կարող է հանգեցնել երկրագնդի վրա նյութերի, օրինակ’ ջրի կամ ածխաթթու գազի շրջապտույտի խախտումը:

ՄեՆք շատ առողջական խնդիրներ կունենանք։

ՀԵՏԱՔՐՔԻՐ է ԻՄԱՆԱԼ

Ջրի շատ մեծ հոսքեր են անցնում բույսերով: 1 տոննա բուսական զանգ­ված առաջացնելու համար բույսերը պետք է կլանեն առնվազն 100 տոննա ջուր: Բույսերը կարող են կլանել երկրագնդի ջրոլորտի ամբողջ քանակը 10 մլն տարվա ընթացքում:

Рубрика: Մայրենի

Մայրենի

1.վարագույր

մոծակ

վարսավիր

զանգակ

2.գիրք-Թղթերից կազմված իր, որի մեջ գրված է նախադասությունն էր:

դիմակ-Տարբեր դեմքերից պատրաստված մի իր է, դեմքի վրա որը, նկարում և դնում իրենց դեմքին։

դերասան-Մարդ, որը մարմնի դեր է խաղում։

ընկույզ-ուտելիք

ժպիտ-դեմքի մկանների շարժում, որը ցույց է տալիս ծիծաղելու տրամադրություն։

երեխա-Լույսաշխարհ եկած մի մարմին:

3․


Рубрика: Մայրենի

Նամակի տեսակ

Նամակը Մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ։ Սովորաբար նամակը հասցեատիրոջն է հասնում փոստային ծառայության միջոցով։

Рубрика: Մայրենի

Նամակ Պապիկիս

Ես քեզ շատ եմ սիրում և կարոտում պապիկ։ Ես շատ կուզեի, որ գաս ինձ մոտ, կամ ես գամ քո մոտ ափսոս, որ դու հիմա Ռուստաստանում ես և չես կարող գալ ինձ մոտ այս վարակի պատճառով: Բայց երբ գաս ես քեզ ամուր կգրեմ և կհամբուրեմ:

Սիրով Արայիկից:

Рубрика: Մայրենի

Առաջին նամակը

Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» ։ Բլոգում պատասխանիր հարցերին։ Հարցերն ընտրվել են սովորողների կազմած հարցերից։

  • Ինչո՞ւ էր օտարականը կանչել ողջ ցեղին։

Օտարականը հավաքել էր ցեղին, որ օգնեին Թաֆիին և իր հայրիկին:

  • Ի՞նչ ծառի կեղևի վրա էր Թաֆֆին նամակ ուղարկել։ Ի՞նչ գիտես այդ ծառի մասին։

Կեչի կեղևի վրա:

  • Ի՞նչն էր նամակ գրելու պատճառը։

Թաֆին ոզում էր, որ օտարականը գնա իրենց տուն և նիզակը բերի:

  • Ինչպե՞ս դու կհասկանայիր այդ նկարը, եթե չիմանայիր, թե ինչի մասին է այն։
  • Որտե՞ղ էին ապրում նախամարդիկ և ի՞նչ գործիքներ էին օգտագործում։

Նախամարդիկ ապրում էին քարանձավներում և օկտագործում էին քարեր:

  • Վերնագրիր հատվածները։
  1. Առաջին ձուկը
  2. Անհասկանալի պատմություն
  • Ի՞նչը կփոխեիր պատմվածքի մեջ։ Ոչինչ

Рубрика: Մայրենի

Հարցեր և առաջադրանքներ

Մաս առաջին

Հարյուրավոր դարեր առաջ ապրում էր մի մարդ: Նա իսկական նախամարդ էր և ապրում էր քարանձավում: Ո՛չ գրել գիտեր, ո՛չ կարդալ: Նրան Թեգումայ կկոչենք: Նրա կնոջ անունը Թեշումայ էր, իսկ նրանց դստրիկին ես Թաֆֆի կասեմ:Նրանք երեքով անչափ երջանիկ էին: Մի օր Թեգումայը անցավ կուղբերի ճահիճը, գնաց գետը՝ ճաշի համար ծածան որսալու, Թաֆֆին էլ հետը:
Ձկան որսը չսկսած՝ հանկարծ նիզակը ճիշտ մեջտեղից կոտրվեց:

— Քո երկար սև նիզակը տանն է, — ասաց Թաֆֆին,- թող վազեմ և մայրիկին խնդրեմ՝ տա:

— Թմբլիկ տոտիկներիդ համար բավական երկար ճանապարհ է. Բացի դրանից, մեկ էլ տեսար՝ ընկար ճահիճն ու խեղդվեցիր: Հիմա մի ճար կանենք:
Թեգումայը նստեց, բաց արեց կաշվե փոքրիկ պայուսակը և գործի անցավ: Թաֆֆին նույպես նստեց, ոտքի մատները ջրի մեջ կախեց, ծնոտը ձեռքին հենեց ու խոր մտքերի մեջ ընկավ:

— Լսի՛ր, հայրի՛կ, ո՛չ դու գրել գիտես, ո՛չ էլ ես: Եթե իմանայինք, նամակ կուղարկեինք տուն՝ նիզակը բերելու:

— Ասածդ խելքին մոտ է, — արձագանքեց հայրը:
Այդ պահին մի օտարական էր անցնում գետափով: Նա ոչ մի բառ չէր հասկանում Թեգումայի լեզվից: Օտարականը կանգ առավ, ժպտաց Թաֆֆիին, որովհետև ինքն էլ մի փոքրիկ դուստր ուներ տանը:

— Մո՛տ արի, — կանչեց Թաֆֆին, — գիտե՞ս, թե որտե՛ղ է ապրում մայրիկս:
«Հիանալի երեխա է», — մտածում էր օտարականը:

— Ուզում եմ, — շարունակեց Թաֆֆին, — որ մայրիկիս մոտ գնաս ու բերես հայրիկիս սև կոթով նիզակը, որ կախված է օջախի վերևում:

Օտարականը, որ ոչինչ չէր հասկանում, տեղից ելավ, կեչու կեղևից մի խոշոր կտոր պոկեց ու տվեց Թաֆֆիին: Դա, սիրելի՛ փոքրիկ, նշանակում էր, որ իր սիրտը ճերմակ կեղևի նման մաքուր էր և վատություն չէր անի նրան, բայց Թաֆֆին նրան չհասկացավ:

— Օհո՜, — բացականչեց աղջիկը, — դու երևի մեր հասցեն ես ուզում: Իհարկե, ես գրել չգիտեմ, բայց եթե մի սուր բան լինի, ճանկռելով նկարներ կանեմ: Խնդրում եմ, տո՛ւր վզնոցիդ շնաձկան ատամը:

Թաֆֆին երկարեց փոքրիկ ձեռքն ու ձգեց ուլունքներից, սերմերից ու շնաձկան ատամներից պատրաստված նրա վզնոցը: Նա տվեց շնաձկան ատամը: Թաֆֆին պառկեց փորիկի վրա՝ ոտքերն օդում ճոճելով:

— Հիմա քեզ համար սիրուն նկարներ կանեմ, իսկ դու նայի՛ր ուսիս վրայով: Սկզբում կնկարեմ հայրիկին՝ ձուկ որսալիս: Հիմա էլ հայրիկի ուզած նիզակը՝ սև կոթով: Վա՜յ, նիզակը հայրիկիս մեջքը խրվեց, բայց ես մեղավոր չեմ, շաձկան ատամը ձեռքիցս սահեց: Սա այն նիզակն է, որ պիտի բերես: Իսկ հիմա ինձ նկարեմ: Մազերս բիզ-բիզ են ստացվում, բայց իրականում գանգուր են, այդպես նկարեցի, որովհետև հեշտ է: Հիմա էլ քեզ. դու իրականում շատ լավն ես, բայց գեղեցիկ նկարել չեմ կարող, այնպես որ չնեղանաս:

Օտարականը ժպտաց: «Հավանաբար ինչ-որ տեղ ճակատամարտ է լինելու, և այս զարմանահրաշ երեխան ինձ խնդրում է օգնության կանչել իրենց մարդկանց», — մտածեց նա:

— Նայի՛ր, — Թաֆֆին մեծ դժվարությամբ քերում էր կեղևը: — Հիմա կբացատրեմ մայրիկիս հասցեն: Կգնաս ուղիղ, մինչև հասնես երկու ծառի, հետո կբարձրանաս բլուրը ու կհասնես այն ճահճին, որտեղ վխտում են կուղբերը: Ես նրանց լրիվ չեմ նկարել, անցնելիս միայն գլուխները կտեսնես: Զգո՜ւյշ մնա, չընկնես: Մեր քարանձավը հենց ճահճի հետևն է: Դրսում կանգնածն էլ իմ մայրիկն է: Նա գեղեցիկ է, աշխարհում ամենագեղեցիկ մայրիկը: Իհարկե, նա չի նեղանա, որ իրեն այդքան տգեղ եմ նկարել: Բայց կուրախանա՝ տեսնելով նկարածս: Եթե նկարը ցույց տաս մայրիկիս, նիզակը կստանաս: Ես նրան նկարել եմ ձեռքերը բարձրացրած, որովհետև գիտեմ՝ քեզ տեսնելով՝ կուրախանա: Գեղեցիկ նկար է, չէ՞: Լա՞վ հասկացար, թե՞ նորից բացատրեմ:

Օտարականը նայեց նկարին ու գլխով արեց: Ապա մտածեց. «Ես գնամ, օգնության կանչեմ նրա ցեղակիցներին»:

Մաս երկրորդ

Նա քամու արագությամբ սլացավ դեպի թփերը՝ ձեռքին կեչու կեղևը: Իսկ Թաֆֆին նստեց գոհ ու երջանիկ:

Օտարականը կտրեց անցավ մի քանի մղոն, մինչև քարանձավի շեմին պատահմամբ Թեշումային գտավ կանանց հետ զրուցելիս: Թաֆֆին շատ նման էր մորը: Օտարականը ժպտաց և Թեշումային հանձնեց կեչու կեղևը: Նա արագ վազելուց հևում էր, ոտքերը քերծվել էին մոշի թփերից, բայց աշխատում էր, որքան հնարավոր է բարեկիրթ լինել:

Նկարը տեսնելուն պես Թեշումայը մի աղեկտուր ճիչ արձակեց ու հարձակվեց օտարականի վրա: Մյուս կանայք անմիջապես գետին գլորեցին նրան և շարքով, վեցը միասին նստոտեցին վրան: Իսկ Թեշումայը բղավում էր.

— Ամեն ինչ պարզ է. իմ Թեգումայի մարմնի մեջ նիզակներ է խրել, այնպես վախեցրել խեղճ Թաֆֆիին, որ մազերը բիզ-բիզ են կանգնել: Այդքանը հերիք չէ, այս սարսափելի նկարն է ինձ բերել:

Ապա հնչեցրին թմբուկներն ու կանչեցին իրենց ցեղի բոլոր մեծամեծերին, որոնք որոշեցին օտարականի գլուխը թռցնելուց առաջ  նրա առաջնորդությամբ գնալ գետը՝ տեսնելու, թե որտե՛ղ է թաքցրել խեղճ Թաֆֆիին:

Օտարականը Թեգումայի ցեղին առաջնորդեց գետի ափը, որտեղ նրանք տեսան Թաֆֆիին՝ երիցուկներից պսակ հյուսելիս, իսկ Թագումային՝ նորոգած նիզակով ծածան որսալիս:

— Ի՜նչ շուտ վերադարձար, — բացականչեց Թաֆֆին, — բայց ինչո՞ւ ես այդքան շատ մարդ հետդ քարշ տվել: Հայրի՛կ, սիրելի՛ս, դու զարմանում ես, չէ՞:

— Շատ, — պատասխանեց Թագումայը, — բայց դրա պատճառով ձկան որսն այսօր ձախողվեց: Ի՞նչ է պատահել, Թաֆֆի՛, մեր ողջ ցեղն այստեղ է:

Այդ պահին Թեշումայը վազեց, ամուր գրկեց, համբուրեց Թաֆֆիին: Իսկ ցեղապետը բռնեց Թագումայի գլխին ցցված փետուրներին ու ուժգին թափահարեց նրան:

— Բացատրի՛ր, բացատրի՛ր, բացատի՛ր, — գոչեց Թեգումայի ողջ ցեղը:

— Աստծո՛ւ սիրուն, — խնդրեց Թեգումայը, — թո՛ղ գլխիս փետուրները: Մարդ իրավուք չունի՞ առանց ձեր թույլտվության նիզակը կոտրելու:

Քար լռության մեջ աղջնակը պատմեց իր նկարածի բովանդակությունը: Հետո լռության մեջ հանկարծ լսվեց ցեղապետի ծիծաղը, ապա՝ օտարականի, նույնպես և Թեգումայի, որը թուլացած բերանքսիվայր փռվեց գետնին, այնուհետև՝ ամբողջ ցեղի ծիծաղը, հռհռոցն ու քրքիջը:

Քիչ անց ցեղապետը ասաց, գոռաց, երգեց.

— Ո՛վ դու, սիրելի՛ աղջնակ, դու մեծ հայտնագործություն ես արել:

— Ես մտադրություն չունեի, ես միայն հայրիկի սև կոթով նիզակն էի ուզում:

— Թաֆֆի՛, սիրելի՛ս, երբ հաջորդ անգամ նկար-նամակ ուղարկես, լավ կլինի ուղարկես այնպիսի մարդու հետ, որը կարողանա մեր լեզվով խոսել ու բացատրել իր միտքը:

  1. Ինչու էր պատմվածքը կոչվում Թե ինչպես գրվեց առաջին նամակը:
  2. Դորս գրիր անծանոթ բառերը:
  3. Ինչ կփոխեիր պատմվացքում:
  4. Դուրս գրիր քեզ դոր եկած հատվածը:
  5. Քեզ դուր եկավ պատմվացքը ինչու:
Рубрика: Русский

Русский


2.Тема: «Мой друг — хорошая книга».

Маленькый Принц

Ответьте на вопросы. 1. Чему учат нас книги? Книги нас учат рассуждать, оценивать поступки и поведение героев, воспитывают нас. 2. О чём можно в них прочитать? Можно прочитать о разных характерах и судьбах. 3. Любите ли вы читать? Да, конечно, но приключенческие книги. 4. Можете ли вы сказать: „Без книги хорошей я жить не могу?” Да, потому что хорошая книга-это друг.

Прочитайте пословицы и поговорки. Скажите, что их объединяет. Переведите их на армянский язык.

Золото добывают из земли, а знания – из книг! Ոսկին հայթհայթատում էն, իսկ իսկ գիտելիքը գրքից:
Кто много читает, тот много знает. Ով շատ է կարդում նա գիտակ է:
Книга поможет в труде, выручит в беде. Գիրքը կօգնի ամխատանքի մեջ, և կփրկի փորձանքից:
Книга – источник знаний. Գիրքը՝ դա գիտելիքների աղբյուր է:
Книга, подобно воде, дорогу пробьёт везде.
Книга – твой друг, без неё как без рук.
Ты без книги, что птица без крыльев. Դու առանց գրքի, ոնց որ ծիտը առանց թևերի:

Какая прочитанная последняя книга?
Напишите о вашей любимой книге.

Я люблю читать энциклопедию.

Рубрика: Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  1. Աղջիկը 2 տարեկան է: Հայրիկը նրանից մեծ է 30 տարով: Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից: Հայրն աղջկանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց:
    61
  2. Հաշվիր արտահայտության արժեքը.

Ա) 3265:5+(9324-8872)x7=3180

Բ) 3264 : ( 160 : 20) : 8=16

  1. Եթե աստղանիշի փոխարեն տեղադրենք որևե թվանշան, ապա երկու թվանշաններից ո՞րն ավելի փոքր կլինի:

Ա. 405 < 761

Բ.*1277 < 9287

Գ.5147 > 5041

  1. Աստղանիշի փոխարեն գրե՛ք համապատասխան թվանշան, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի:

Ա. 835 > 830

Բ.800 > 300

Գ.156 < 365

Դ.256 < 267

  1. Դասարանի 33 աշակերտներից 17-ը աղջիկներ են: Դասարանում տղանե՞րն են ավելի շատ, թե՞ աղջիկները: Աղջիկները
Рубрика: Հայրենագիտություն

Առաջադրանքներ

Առաջադրանք 1
Թվարկեք 2–ական նյութ, որոնք սովորական պայմաններում հետևյալ վիճակներում են.
ա) պինդ բ) հեղուկ գ) գազային

պինդ-սառույց

հեղուկ-նավթ

գազային-գոլորշի

Առաջադրանք 2
Թվարկեք առնվազն 5 նյութ, որից կարելի է բաժակ պատրաստել։

ապակի, փայտ, պլաստմաս, երկաթ, արծաթ:

Առաջադրանք 3
Առանձնացրեք ստորև տրված նյութերը և տեղադրեք աղյուսակի համապատասխան սյունակներում` պինդ —  հեղուկ  — գազային
Պղինձ, ջուր, կաթ, նավթ, ոսկի, ապակի, թթվածին, գոլորշի, ջրածին, փայտ, պողպատ, արծաթ, ոսկի:

պինդ-պղինց, ոսկի, ապակի, փայտ, պողպատ, արծաթ, ոսկի
հեղուկ-ջուր, կաթ, նավթ,
գազային-թթվածին, գոլորշի, ջրածին