Рубрика: Մայրենի

Լեզվաբանակն ամսագիր 5

Լեզվաբանական ամսագիր

Առաջադրանքներ, հանելուկներ և հարցեր

1. Քանի՞ արմատից և քանի՞ բառից է կազմված 55555 թվականը: 7 արմատ 5 արմատ

2. Յոթ եղբայր են և յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա են: 8 երեխա

3. Գնում էին՝ հայրը որդու, որդին հոր, պապը թոռան հետ: Քանի՞սն էին նրանք: 3 հոգի

4. Ի՞նչ բառեր կարող եք ասել, որոնց որևէ մասը պատահականորեն համընկնի թվականի: Հնգապատիկ, վեցապատի, քառապատիկ, յոթապատիկ, ութապատիկ, տասապատիկ

5. Ինչո՞վ են ընդհանուր լսարանն ու դասարանը, ակնոցն ու ձեռնոցը, գիտունն ու տգետը: Արան, ոց, գիտ

6. Ինչպե՞ս հիվանդը դարձնենք այն տեղը, որտեղ նրան բուժում են:Հիվանդանոց

7. Ի՞նչ եմ ես, որ առանց ինձ չեք կարող խոսել. փոխեք առաջին տառս, առանց ինձ չեք կարող գրել, մեկ էլ փոխեք, ամբիոն կբարձրանաք, էլի փոխեք՝ անտառ կգնաք վերջին անգամ կենդանի կդառնամ:

8. Դերանուն եմ, տվեք ինձ հ՝ կփչեմ, զ-ով կթարմացնեմ, ծ-ով կալեկոծվեմ, կ-ով կկերակրեմ ձեզ: Ով

9. Առաջին մասս պարիսպ է, երկրորդս՝ ավերված քաղաք, իսկ ամբողջը՝ մարդու հասակ: Դեռահաս

Рубрика: Բնագիտություն

Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենբ այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի բանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ բիչ քանակովք ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Օդը կենդանիների համար անհրաժեշտ է շնչառության համար
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը: ածխաթթու գազից:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ: Անհոտ, անհամ, անգույն և թափանցիկ
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես: Եթե մենք շնչում ենք, դա նշանակում է, որ մեր շրջապատում մարդ կա

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով շուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեշ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

Բլոգում գրի՜ առ քո դիտարկումներն ու հետևությունները:

Առաջադրանք 3

Պարզելու համար, թե ինչպես է տաքանում

Երկրամերձ օդը, վերցրո՜ւ երկու թափանցիկ, անգույն ապակի: Դրանցից մեկը ներկի’ր սև գույնով: Ապակիները դի’ր ձյան վրա այնպես, որ երկուսն էլ արևի ճառագայթներից հավասարա­պես տաքանան: Ո՞ր ապակու տակ ձյունը արագ կհալչի: Մո՞ւգ, թե՞ թափանցիկ մարմիններն են շուտ տաքանում

Рубрика: Հայրենագիտություն

Առասպել Ախթամարի կղզու մասին

Արտաշես թագավորը մի աղջիկ ուներ, նրա անունը Թամար էր: Նրա գեղեցկության մասին խոսում էին բոլորը: Թագավորներն ու իշխաները խնամախոսներ էին ուղարկում թագավորի պալատ՝ Թամարին ուզելու, սակայն Թամարը բոլորին հետ էր ուղարկում: Արտաշեսը վախենում էր, որ մերժված թագավորներն ու իշխանները պատերազմի դուրս կգան իր դեմ, որ փախցնեն Թամարին: Այդ իսկ պատճառով՝ նա Թամարի համար մի շքեղ պալատ է կառուցել տալիս՝ վանա լճի մեջտեղում գտնվող կղզու վրա: Արտաշեսը չգիտեր, որ Թամարը բոլորից գաղտնի սիրահարված էր և ոչ թե թագավորի կամ իշխանի, այլ մի հասարակ երիտասարդի: Թամարը ամեն գիշեր խարույկ էր վառում լճի ափին, որպեսզի տղան այդ լույսը տեսնելիս՝ լողա իր սիրած աղջկա ափի կողմը: Մի անգամ երկնքից լճի վրա փոթորիկ է իջնում և հանգցնում կրակը: Տղան մոլորվում է և սկսում կանչել իր սիրեցյալին.

-Ա՜խ, Թամար, ա՜խ Թամար:

Սակայն պատասխան չստանալով՝ խեղդվում է:

Рубрика: Մայրենի

Ավ. Իսահակյան Երջանիկ խրճիթը առաջադրանքներ

Ավ. Իսահակյան Երջանիկ խրճիթը

Posted on 

Հին օրերի հեքիաթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Նոր ընտանիք

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանկության կանչը

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչու՞ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան,-ի՞նչդ է պակաս, թե սեր ունես մի աղջկա, հայտնիր, թե չէ, ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում էին:

Վերադարձ դեպի տուն

Եվ երիտասարդը մի օր զգույշ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում: Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա՜յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս…Հե՜յ մեր որդին էլ չի գա:

-Ա՜յ մարդ, աստված գիտե, մեր որդին հիմա ու պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդուս բաժինն եմ տալիս. ինչ իմանաս, կարելի է նայել իմ որդուս իրենից բաժին է տալիս…

Հին օրերի նոր հեքիաթը

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լացեց:

-Ա՜ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկերի մեջ առան իրենց կորած, կարոտացած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն մանկության պես ոսկի…

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Շավիղ-ճանապարհ, մեղմ-թույլ, շնորհալի-տաղանդավոր, շքեղ-պերճ, ջահ-ճրագ, չքանալ-անհետանալ, նազելի-չքնաղ, վերջալույս-մայրամուտ, ալևոր-ծեր, մտախոհ-մտազբաղ, երերուն- դողդոջուն:
  2. Քո սիրած գույնով ներկիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:
  3. Գրիր մգեցրած բառերի հոմանիշները: Մեղմիկ-մեղմ, մտմտալ-մտածել, շնորհալի-տաղանդավոր, շավիղ-ճանապարհ, ուրախանալ-երջանկանալ, շքեղ-պերճ, վերջալույս-մայրամուտ, կրակ-բոց, տաք-ջերմ:
  4. Վերնագրիր առանձնացված հատվածները:
  5. Ընտրիր հատվածներից մեկը և գրավոր պատմիր: Մի օր այդ մանուկը վազելով թիթեռների ետևից կորցրեց ջրաղացի ճանապարհը: Գնում-գնում է, հասնում մի ճանապարհի, նստում է եզերքին ու լաց լինում: Անցնում է մի քարավան: Նրա ուղեվորներից մեկը տեսնում է լացող տղային խղճում է նրան և իր հետ տանում: Տանում է իր տուն և, քանի որ զավակ չուներ՝ որդեգրում է նրան:
  6. Ի՞նչ ես կարծում՝ տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին: Իմ կարծիքով տղան սխալ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին և առանց հրաժեշտ տալու հեռացավ:

Լրացուցիչ առաջադրանք՝

Գրիր քո կարծիքը պատմվածքի վերաբերյալ:

Рубрика: Մայրենի

Եղնիկը առաջադրանքներ

Ուսումնական փաթեթ. 4-րդ դասարան

Նոյեմբերի 24

Կարդա Ավետիք Իսահակյանի «Եղնիկը» և կատարիր 8- 13-րդ առաջադրանքները:

8.Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր`  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

9.Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:
բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

10.Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը: Նա կարոտում էր իր սիրած գուրգուրող անտառները և զանգակ աղբյուրները, իր խարտյաշ մորը և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներին:

11.Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին: Հեղինակը շատ էր հարգում եղնիկին, որովհետև, թեև ենիկը արդեն ընտելացել էր նրանց տանը՝ միևնույն է կարոտում էր այն բնությունը, որտեղ անցել էր նրա մանկությունը:

12.Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ: Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

13.Տեքստից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով:

Рубрика: Մայրենի

Ավետիք Իսահակյան Եղնիկ

Ուսումնական փաթեթ. 4-րդ դասարան

Նոյեմբերի 23

Կարդա Ավետիք Իսահակյանի «Եղնիկը» և կատարիր 1-ին, 2-րդ, 3-րդ առաջադրանքները:

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր: Մակաղած-(փոխաբերական) տարածվել, փռվել: Ոոսկեգեղմ-(փոխաբերական) ոսկեգույն տերևներ ունեցող: Խարտյաշ- դեղձան, դեղնորակ: Խորազոյզ-(փոխաբերական) մտքերի մեջ խորասուզված:
  2. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: Փախչում, երբ, պաշգամբ, ամնթարթ:
  3. Գրիր տրված բառերի հոմանիշները (այս բառերի հոմանիշները կան նաև տեքստում).

ա/զուլալ —պարզ, ջինջ
բ/լուռ —լռիկ
գ/ակնդետ —անձայն, անխոս, անաղմուկ
դ/ընտանի —ընտանեկան, տնական, ընտանեկից, տանու

Рубрика: Русский

«Самая умная вещь»

Пакет заданий 4-ый класс

👀 Самые красивые осенние цветы

Напечатайте (можете и скачать). учебное пособие (3 кл)
Скачайте в компьютер учебник «Русский язык -4» (печатать не нужно, если хотите, можете взять в библиотеке)

19.11.-23.11.

Прочитайте сказку «Самая умная вещь«

Жил-был мудрый царь. И было у него три сына. Однажды он сказал: – Дорогие мои сыновья! Видите хранилище? Я мечтал наполнить его самым нужным, что принесло бы счастье моему народу. Кто исполнит мою мечту, станет царём, сядет на трон. Братья отправились в дорогу. Через три месяца они вернулись.

Старший сын вынул из кармана горсть зерна и сказал: – Хлебом я заполню это хранилище, дорогой отец! Кто сможет прожить без хлеба? Я не нашёл ничего нужнее, чем хлеб. Средний сын вынул из кармана горсть земли и сказал: – Землёю я заполню это хранилище, дорогой отец! Без земли и хлеба нет! Я не нашёл ничего нужнее, чем земля. Младший сын вынул из кармана свечку и зажёг её. – Светом я заполню это хранилище, мудрый отец. Свет самое нужное в мире. Без света земля не даст хлеба. Без света на земле не будет жизни. Свет знания – самая нужная вещь, – сказал он. – Молодец, мой сын! – обрадовался отец. – Ты должен стать царём, потому что хочешь наполнить своё царство и души людей светом знания. Я отдаю тебе свой трон. – Да здравствует молодой царь! – радостно воскликнули все.

Задание 1.

  1. Сколько сыновей было у мудрого царя? 3 сына
  2. Что сказал царь сыновьям? Дорогие мои сыновья! Видите хранилище? Я мечтал наполнить его самым нужным, что принесло бы счастье моему народу. Кто исполнит мою мечту, станет царём, сядет на трон.
  3. Чем решил заполнить хранилище старший сын? А средний? А младший? старший сын-хлебом, средний-землей, младшийсветом.
  4. Кто из сыновей стал царём? Почему? Младший сын. Потому что, он принес самую нужную вещь-свет. Он хотел наполнить свое царство и души людей светом знания.

Задание 2. Прочитайте пословицы. Попробуйте объяснить их значение. Какая из них подходит как заглавие к этой сказке.

  • Сколько голов, столько умов.
  • Умный всегда любит учиться.
  • У умной головы сто рук.
  • Ученье – свет, неученье – тьма.
  • Умный без денег богат.

Задание 3. Из данных слов составь предложения. Задание выполнить в тетради.

отправились, дорогу, Сыновья, в-Сыновья отправились в дорогу.

сын, из, Старший, кармана, горсть, вынул, зерна-Старший сын вынул из кармана горсть зерна.

Средний, из, сын, вынул, горсть, кармана, земли-Средний сын вынул из карман горсть земли.

сын, свечку, Младший, кармана, из, вынул-Младший сын вынул из кармана свечку.

10 (баллов)

Рубрика: Մայրենի

Ը-ի ուղղագրությունը

Ը-ի ուղղագրությունը

Posted on 

  1. Ընկեր, ընթերցել, ընթանալ, ընտրել բառերով կամ նրանց արմատներով 2-ական բառ կազմիր: Ընկեր- Դասընկեր, գործընկեր, ընկերական, ընկերություն, ընկերուհի, խաղընկեր, ընկերասեր: Ընթերցել- Ընթերցարան, ընթերցանություն, ընթերցասեր ընթացիկ, ընթացք, արագընթաց, դանդաղընթաց,
  2. Որտեղ անհրաժեշտ է, գրիր ը տառը: Բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր քեզ անծանոթ բառերը:

Հյուրընկալ, անակնկալ, անընկալելի, ակնբախ, ձկնկիթ, սրընթաց, ճեպընթաց-արագնթաց, ինքնըստինքյան, կորնթարդ-գմբեթարդ, մթնկա, հատընտիր, գույնզգույն, անստորագիր, հետզհետե-օրըստօրե, ակնդետ, խոչընդոտ, անընդմեջ, ակնթարթ, մակընթացություն, մթնշաղ, ազգընտիր, վայրընթաց, զուգընթաց:

3.Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երփներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձգվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով

Рубрика: Մայրենի

Համո Սահյանի Իմ պապը

Ուսումնական փաթեթ. 4-րդ դասարան

Նոյեմբերի 18

Համո Սահյանի «Իմ պապը» բանաստեղծությունը սովորիր շատ լավ կարդալ, համարյա անգիր:

  1. Բանաստեղծության մեջ ինչ երկրագործական գործիքի անուն կա, դուրս գրիր: Մանգաղ, բահ, մաճ:
  2. Թվարկիր էլ ինչ երկրագործական  գործիքներ գիտես. հարցրու նաև տան անդամներիդ: Փոցխ, եղան, մուրճ, գերանդի, գութան :
  3. Ստեղծիր երկրագործական գործիքների բառարան: Ովքեր կարող են, բառարանը կազմեն power point ծրագրով՝ տեղադրելով նաև այդ գործիքների նկարները:
Рубрика: English

Flop

Ներբեռնեք այս գիրքը՝ Վերիշագինա 3

16.11

<<Flop>> էջ 68/էլ 71/ կարդալ , պատմել։

Անծանոթ բառեր

bird- թռչուն

ask-հարցնել

tell-պատմել

lake-լիճ

to take a shower-լոգանք ընդունել

only-միայն

leap-frog- թռիչք-գորտ խաղ

Տեքստից դուրս գրեք այն նախադասությունները, որոնցում կան օժ. բայեր՝ am, is are և դարձրեք հարցական, ժխտական։

They are only washing their hands and faces.
Are they only washing their hands and faces?
They aren’t only washing their hands and faces.

Their names are Polly and Chat.
Are they names Polly and Chat?
Their names aren’t Polly and Chat.

Look, now Flop is doing morning exercises. Look now Flop is not doing morning exercises. Is Flop doing morning exercises now?

Now he is taking a shower. Now he is not taking a shower. Is he taking a shower now?

And now he is swimming in the lake. Now he is not swimming in the lake. Is he swimming in the lake now?

His friends Polly and Chat are doing morning exercises, too.