Рубрика: Մայրենի

Տարեմուտի խոստովանություն

Տարին ամփոփում ենք «Խոշորացույց»-ի հարցերով՝

Ի՞նչ կուզենայիր ունենալ 2022 թվին, որ պակասում էր 2021-ին:

Ես կուզենայի նոր համակարգիչ

2021 թվից ո՞ր օրը միշտ կմնա քո հիշողության մեջ և ինչու՞:

Իմ մեջ կմնա հիշողություն պատերազմը, որովհետև մեր զինվորները զոհվել էին:

Ո՞րն էր քո ամենամեծ ձեռքբերումը այս տարվա մինչև այս օրը:

Ես մեծ ձեռքբերում չեմ արել:


Ո՞րն էր քո ամենամեծ անհաջողությունը:

Անհաջողություն չի եղել:


Ո՞րն էր քո գնած ամենալավ բանը:

Իմ ուսուցչի նվերը:


Ու՞մ կուզեիր գովել:


Ես կուզեի գովել իմ ընկերոջը:


Ի՞նչն է ամենաշատը քեզ ոգևորում:

Ինձ ոգևորում է իմ լողալը:


Ի՞նչ կուզեիր ավելի շատ անել:

Ես ոչինչ չէի ուզի շատ անել:
 

Ի՞նչ կուզեիր ավելի քիչ անել:

Հեռախոսով խաղալ:
 
Ո՞րն էր քո սիրելի հեռուստահաղորդումը:

Դեպի ճամբարը


 Ո՞րն էր քո կարդացած ամենալավ գիրքը:

Ավտոմեքենաների հանրագիտարանը


Ո՞րն էր քո սիրելի ֆիլմը այս տարի:

Հարրի Փոթեր:


Ի՞նչ էիր ուզում 2021-ին և չստացար:

Տենց իր չկար


Ի՞նչ էիր ուզում 2021-ին և ստացար:

nerf հրացան
 
Ո՞րն է 2021թվականի քո լավագույն լուսանկարը, տեղադրիր այստեղ:


Սեպտեմբերից առ այսօր ամենահետաքրքիր ուսումնական նախագիծը:

Ամենահետաքրքիր նախագիծը ամփոփումներն էին։


Սեպտեմբերից առ այսօր ամենահետաքրքիր ուսումնական ճամփորդությունը

Արատետ

Արդյունքում՝

Ի՞նչ էիր ուզում 2021-ին և չստացար:

Շուն

Рубрика: Մայրենի

Երեք մայրիների երազանքը

Ինչպես մի հայտնի հին ավանդազրույց է պատմում, մի ժամանակ Լիբանանի հիասքանչ անտառներում երեք մայրիներ ծնվեցին: Մայրիները, ինչպես բոլորին հայտնի է,աճում են շատ-շատ դանդաղ, այնպես որ մեր երեք ծառերը ամբողջ դարեր անց կացրին կյանքի և մահվան, բնության և մարդկության շուրջ մտորումներում: 
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո, ասորեստանցիների դեմ ճակատամարտերում,արյամբ ողողվեց այդ հողը: Նրանք երես առ երես տեսել էին ոխերիմ թշնամիներ Հեզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը. նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորեղենով բարձած քարավանները:
Եվ գեղեցիկ մի օր մայրիները որոշեցին խոսել ապագայի մասին:
— Այն ամենից հետո, ինչ ինձ վիճակվեց տեսնել, — ասաց առաջինը, և կուզեի գահ դառնալ, որի վրա բազմեր աշխարհի ամենահզոր թագավորը:
— Իսկ ես կուզեի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու վերափոխեր,- ասաց երկրորդը:
— Իսկ ինչ մնում է ինձ, — ասաց երրորդը, ապա կուզեի, որ մարդիկ` ինձ նայելով` ամեն անգամ Աստծուն հիշեին:
Անցան տարիներ ու տարիներ, և ահա անտառում վերջապես փայտահատներ հայտնվեցին: Նրանք կտրեցին մայրիները և սղոցեցին դրանք:
Մայրիներից յուրաքանչյուրն իր նվիրական իղձն ուներ, բայց իրականությունը երբեք չի հարցնում, թե ով ինչ է երազում: Առաջին մայրին գոմ դարձավ, իսկ նրա բնափայտի մնացորդներից մսուր սարքեցին: Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որը հետո մի կահույքավաճառի ծախեցին:
Երրորդ ծառի գերանները ծախել չհաջողվեց: Դրանք սղոցով տախտակների բաժանեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր բնափայտն ախր այնքան լավն էր: Ոչ մեկը, սակայն, արժանի ձևով չօգտագործեց»:
Ժամանակն անցավ, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ, որ օթևան չուներ, որոշեց գիշերել այն գոմում, որ կառուցվել էր առաջին մայրու բնափայտից: Կնոջ ծննդաբերելու օրերն էին: Այդ գիշեր նա որդի ծնեց և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:
Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքը կատարվեց. նա նեցուկ եղավ Երկրի Մեծագույն Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական համեստ տան մեջ մարդիկ նստել էին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու բնափայտից: Նախքան ընթրիքը սկսելը, նրանցից մեկը սեղանին դրված հացի ու գինու վրա մի քանի խոսք ասաց:
Եվ այդտեղ երկրորդ մայրին հասկացավ, որ հենց այդ պահին ինքը նեցուկ եղավ ոչմիայն գինու սափորին ու հացի պնակին, այլև Մարդու և Աստծու միջև միությանը:
Հաջորդ օրը երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ մայրին սոսկաց իր բախտից և սկսեց անիծել իր դաժան ճակատագիրը:
Բայց երեք օր էլ չէր անցել, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը. խաչից կախված մարդը դարձավ Աշխարհի Լուսատուն: Խաչը, որ պատրաստված էր այդ մայրու բնափայտից, խոշտանգման գործիքից վերափոխվեց հաղթության խորհրդանիշի:
Այսպես կատարվեց երեք լիբանանյան մայրիների ճակատագիրը. և ինչպես դա միշտ լինում է երազանքների հետ, նրանց երազանքները կատարվեցին, բայց բոլորովին այլ ձևով, քան իրենք էին պատկերացնում:

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Դուրս գրիր անծանոթ բառերն ու բացատրիր բառարանի օգնությամբ, սովորիր։

Չկա

  • Համացանցից գտիր տեղեկությունների մայրի ծառի մասին, հրապարակիր քո բլոգում, փորձիր ինքդ նկարել այդ ծառը։

Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է։ Ապրում է մինչև 500 տարի։ Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ։ Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ։ Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են:

  •  Ինքդ վերնագրիր լեգենդը՝ մեկ բառով, բառակապակցությամբ, նախադասությամբ։

Մայրիները

  • Ըստ լեգենդի՝ ով էր աշխարհի ամենահզոր արքան:

Մի նորածին երեխա։

  • Ի՞նչ եք կարծում երեք մայրիների երազանքները իրականացան ո՞ւմ շնորհիվ:

Ինձ թվում է աստծու։

  • Մեզ ի՞նչ է սովորեցնում այս լեգենդը:

Այս լեգենդը սովորեցրեց, որ ճակատագիրը չի հարցնում թե դուք ինչեք ցանկանում։

  • Կարո՞ղ եք ձեր կյանքից հիշել այդպիսի մի դեպք, երբ ձեր երազանքը կատարվել է, բայց ոչ այնպես, ինչպես դուք էիք պատկերացնում

Այդպիսի դեպք չկա:

Рубрика: Մայրենի

Մայրենի

Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք։

Խրոխտ, թուղթ, խեղդել, ծախսել, կմախք, աղբյուր, պղտոր, դժոխք, դրախտ, զմրուխտային, եղբայր, անվախճան, ողկույզ, մղկտալ, տախտակ, տախտ, աղտոտել։

  • Թոռնիկն արագ թռավ տատի գիրկ:
  • Միաժամանակ երեք գիրք է կարդում:
  • Հորդ անձրևը կտրվելու միտք չունի:
  • Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա։

Որդերի պատճառով ձկնորսության չգնացի։

Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը։

Հաչող շունը կծան չի լինում։

Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել։

Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել էին այսօր։

Նստելու համար հարթ տեղ եմ փնտրում։

Քամին ամբողջ հարսը բարձրացրել ու պտտում էր օդում։

Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը։

Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը։

Մի ուղտ քարավանից առանձնացել էր։

Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար։

Рубрика: Բնագիտություն

Լեռներ և բլուրներ

  • Ի՞նչ են լեռները, ինչո՞վ են դրանք տարբերվում բլուրներից:

Լեռներն ու բլուրները միմյանցից տարբերվում են իրենց բարձրությամբ և մեծությամբ: Բլուրները Երկրի մակերևույթի ուռուցիկ, համեմատաբար ցածր՝ մինչև 200 մ հարաբերական բարձրությամբ, փոքր ձևեր են: Լեռները Երկրի մակերևույթի ավելի մեծ ձևեր են, որոնք ունեն լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ և 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:

  • Որո՞նք են լեռան հիմնական մասերը:

Լեռան և բլրի հիմնական մասերն են ստորոտը, լանջը և գագաթը։

  • Լեռներն ըստ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ բարձրության լեռները լինում են ցածր, միջին և բարձր։

  • Լեռներն ըստ կառուցվածքի ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ կառուցվածքի’ լեռները լինում են ծալքավոր, ծալքաբեկորավոր և հրաբխային:

  • Լեռներն ըստ հասակի ի՞նչ տեսակների են լինում:

Ըստ հասակի’ տարբերում են երիտասարդ և հին լեռներ: Երիտասարդ լեռները, հիմնականում, բարձր են, ունեն սրածայր կատարներ և զառիթափ լանջեր, օրինակ’ Հիմալայները:

Рубрика: Մայրենի

Ձմեռվա երազանքը

Եկավ ամենագեղեցիկ տարվա եղանակը ձմեռը: Ամենացուրտ ժամանակն է, բայց ուրախ օրեր և տոներ է բերում իր հետ: Բնությունը կարծես, ծածկելով սպիտակ վերմակով քնել է, օրերը կարճացել են և աստղերը շողում են երեկոյան պարզ երկնքում: Հատկապես դա ուրախ ժամանակ է երեխաների համար: Բակերը լցվել են երեխաների զվարթ ծիծաղով և աղմուկով՝ պատրաստում են ձյունեմարդներ և խաղում են ձնագնդիկ: Իսկ ամենահրաշալի այն է, որ ձմեռ իր հետ բերում է հեքիաթային տոնը Ամանորը: Մեծից փոքր սպասում ենք Ձմեռ Պապիկին ու Ձյունանուշին, որ նրանք կատարեն մեր երազանքները, մեր սպասելիքները և ինչ տոն առանց նվերների:

Рубрика: Հայրենագիտություն, Մայրենի

Էրեբունի Թանգարան

Բարև ձեզ, ես Արայիկն եմ, մենք 2օր առաջ այցելել էինք Էրեբունի Թանգարան, որը համարվում է Երևանի պատմական թանգարաններից մեկը: Նա գտնվում է Արին-Բերդ բլուրի վրա Ուրարտու ամրոցի մնացաորդների կողքին: Մուտքի վերևում գտնվում է Արգիշտի Թագավորի մեծ խորաքանդակը: Հենց նա է համարվում Ուրարտու քաղաքի հիմնադիրը: Մենք այնտեղ տեսանք զինվորների զրահները և սառը զենքերը: Այնտեղ հին ժամանակներում, մարդիկ մետաղադրամները փոխարինում էին տարբեր իրերով: Թանգարանում հավաքված էին շատ էքսպոնատներ որոնք հայտնաբերված էին պեղումների արդյունքում:

Рубрика: Մայրենի

Մայրենի

  1. Նուրբ, Սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:

2. Թարգմանել, հագուզտ, կարգ, պարգևատրել, երգիչ, օգուտ, անեծք, սայթակել, զորք, վարկաբեկել, գրկել ձագուկ:

3. Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ, ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդ, փարթամ:

4. Վերջ, ողճ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչնդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, ամբողջ, առաջին, աղջաղմուղջ, 

5. Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լավացք, գնացք, նստվածք, նրբանցք:

Рубрика: Մայրենի

Արևմտահայերեն բառարան

Կըլլաս-լինես

ալ-էլ

դուն-դու

զայն-այն

մոռցած-մոռացած

կրնամ-կարող եմ 

քնանամ-քնեմ

քովեն-մոտից

նորեն-նորից

հէռվեն-հեռվից

զիս-ինձ

ինծի պեէս-ինձ պես

ամենէն արժանի-ամենաարժանի

հրաշազամ-հրաշլի

յանուն-հանուն

կուտամ-կտամ

ծնողներուս-ծնողներիս

մէջէս-մեջիցս

մը-մի

լեցուր-լցրու

վախնար-վախենա

տղոց-տղաներին

նժոյգներ-նժույգներ

ձիւն-ձյուն

վերջոյ-վերջո

յաճախ-հաճախ

Рубрика: Русский

Суффикс

Выполните заданиие:

1.Подумай, какие в словах пропущены приставки. Вставь и выдели приставки.

А. Мама пришла с работы. Папа ушёл утром на фабрику.
Ко мне пришли мои друзья. Мы пошли вместе на улицу.
Тёмная туча закрыла солнце. Подул резкий ветер. Засверкала молния и полил дождь. Ребята побежали домой. Они промокли до нитки.
В. Зоходить в комнату, выходить из комнаты, заехать в другой дом, поехать к бабушке, заехать за мамой на работу, доплыть до берега, проплыть всё озеро.

2.Допишите к данным словам по образцу однокоренные слова.

Образец: ночь, ночной, ночует.

Крик-кричать, крикливый

зелень-зеленная, зеленеть

грозы-грозовая, разразиться
Дело-делавой, делать

вечер-вечерний, вечереть

боль-болной, болеть
Лень-ленивый, лениться

треск-трескучий, трещать

вред-вредный, вредить

3.В каждой группе слов выбери лишнее слово. Подчеркни его. Выдели корень в группе родственных слов.

Судить, судья, подсудимый.

Судно

Пыль, пыльца, напылить, запыленный.

Пылкиий