Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտանբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
_ Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:
Հարցեր և առաջադրանքներ
- Քո կարծիքով հեքիաթի հերոսը լա՞վ գիտնական է: Իմ կարծիքով նա իսկական գիտնականեր, որովհետև նա շատ էր կարդում և աշխատում, և կարևոր գյուտեր ստեղծեծ:
- Ի՞նչ պետք է անել լավ գիտնական դառնալու համար: Պետք է շատ կարդալ, խորանալ գիտության մեջ:
- Կցանկանայի՞ր գիտնական դառնալ: Իհարկե այո, ես շատ կուզեի հնարեի գյուտեր:
- Եթե լինեիր գիտնական, ապա ի՞նչ հետաքիքիր գյուտ (հայտնագործություն) կամ գյուտեր կանեիր: Պատմի՛ր: Ես կուզեի ստեղծել մեքենա, որը կարող է թռչել, և կուզեի ստեղծել շենք, որի բարձրությունը հասնում է տիեզերք:
- Փոխի՛ր հեքիաթի վերնագիրը: Չհանձնվող Գիտնականը:
- Հեքիաթը նկարի՛ր Paint ծրագրով: Տեղադրի՛ր քո բլոգում և նշի՛ր «Պատկերասրահ» բաժինը: