Рубрика: հանրահաշիվ 7

Ինքնուրույն աշխատանք

Ինքնուրույն աշխատանք

1.Եթե անհայտ թիվը փոքրացնենք 17-ով և արդյունքը եռապատկենք կստանանք 54։ Գտեք անհայտ թիվը։

54/3=18+17=35

2. 5կգ ծիրան և 3կգ խնձոր գնելու համար պետք է վճարել 2100 դրամ, իսկ 7կգ ծիրան և 4կգ խնձոր գնելու համար՝ 2900 դրամ։Քանի՞ դրամ պետք է վճարել 1կգ խնձոր գնելու համար։

5x+3y=2100|4  20x+12y=8400
8x+4y=2900|3 21x+12y=8100

x=300 դրամ (ծիրան)
y=200 դրամ (խնձոր)

3. Երեք հաջորդական բնական զույգ թվերի գումարը 48 է։Գտեք այդ թվերի արտադրյալը։

x+x+2+x+4=48
3x=42
x=14 (առաջին թիվ)
x+2=16 (երկրորդ թիվ)
x+4=18 (երրորդ թիվ)

4.

ա) (x+y)2=x2+2xy+y2

բ) (2a+5)2=4a2+20a+25

5.

ա)

բ)

Рубрика: Երկրաչափություն 7

Ինքնուրույն աշխատանք

Ինքնուրույն աշխատանք

1.Գտնել ABC եռանկյան A անկյունը,եթե <B=800 ,<C=600 :

<B=800 <C=600 A=?

Քանի որ <A+<B+<C=1800

<A=180-(80+60)=400

<A=400

2.Հավասարասրուն եռանկյան անկյուններից մեկը 1200 է,գտնել այդ եռանկյան մյուս անկյունները։

<A=1200

Քանի որ <A+<B+<C+1800

Քանի որ եռանկյունը հավասարասրուն է, ապա նրա հիմքի առնթեր անկյունները իրար հավասար են և հավասար կլինեն՝ (180-120):2=300

Պատ՝ 1200, 300, 300

3.Գտնել ABC եռանկյան անկյունները,եթե <A:<B:<C=1։2:3 :

<A-ն նշանակում ենք 1 մասով, <B-ն նշանակում ենք 2 մասով, <C-ն նշանակում ենք 3 մասով:

1+2+3=6

180:6=30

30×2=60

30×3=90

Պատ.՝ <A=300, <B=600, <C=900

4.Գտնել հավասարասրուն եռանկյան անկյունները,եթե անկյուններից մեկը 300 — ով մեծ է մյուսից

<A+<B+<C=1800

x+x+x+30=180

3x+30=180

<A+<B+<C=180

x+30+x+30+x=180

3x=180-60

3x=120

x=40

Պատ՝ 700, 700, 400

Рубрика: Ֆիզիկա 7

Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:Մի ուղղով ուղղված ուժերի գումարումը:

1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:

Ավտոմեքենաների արգելակումը, սառնարանի և հենարանի մեկերևույթների շփումը, գրքի և սեղանի:

2.Ինչով է պայմանավորված շփումը

Շփման ուժը կախված է մարմնի ողորկության աստիճանից և նյութի տեսակից:

3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:

Շփման տեսակներն են գլորման շփման ուժը, սահքի շփման ուժը և դադարի շփման ուժը։ Երբ մարմինը գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթի վրայով, այդ դեպքում առաջացող դիմադրության ուժը կոչվում է գլորման շփման ուժ: Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը: Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:

Միևնույն պայմաններում գլորման շփման ուժն զգալիորեն փոքր է սահքի շփման ուժից: Շփման ուժի բնույթը փոխվում է երբ մարմինը, ոչ թէ սահում է այլ գլորվում է, մեկ այլ մարմնի մակերևույթով:

5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ

Շփման շնորհիվ արգելակում են ավտոմեքենաները, գնացքները: Շփման շնորհիվ հնչում է ջութակը, մանրաթելերից, մազաթելերից մի ամբողջական երկար թել են ստաոնւմ:

6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ

Շփման պատճառով տարբեր մեխանիզմների շարժվող մասերը տաքանում և մաշվում են։ Շփման այս և այլ վնասակար հետևանքները մեղմելու նպատակով հպվող մակերևույթները պատում են որևէ քսուքով կամ յուղով:

7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը

Լավ հղկելիս մարմինների մակերևույթներն ավելի կիպ են հպվում, որի հետեվանքով ձգողության ուծը դառնում է էական և շփման ուժը մեծանում է:

8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը

Շփումը փոքրացնելու համար պետք է հարթեցնել, հղկել հպվող մարմինների մակերևույթները:

9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;

Սարից սահող սահնակի վրա ազդում է ծանրության ուժը, և սահնակի և ձյան միջև սփման ուժը:

Рубрика: Քիմիա 7

Հարաբերական մոլեկուլային զանգված։

1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը (m) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը (ջրածնի ատոմի զանգվածը՝ m, կամ ածխածնի ատոմի զանգվածի 1/12–ը), որը, ինչպես գիտեք, 0,000 000 000 000 000 000 000 001667 գ է:

2. Հաշվե՛ք P2O5, Li2O, Fe3O4, SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Mr (P2O5) = 31 x 2 + 16 x 5 = 142

Mr (Li2O) = 7 x 2 + 16 = 30

Mr (Fe3O4) = 56 x 3 + 16 x 4 = 232

Mr (SO3) = 32 + 16 x 3 = 80

3. Հաշվե՛ք կալցիումի օքսիդի (CaO) մոլեկուլի զանգվածը (mo, գ), եթե Mr = 56:

mo (CaO) = 56 x 1,66 = 92,96

4. Նատրիումի հիդրօքսիդի մոլեկուլի զանգվածը 6,6445×10-23գ է: Որքա՞ն է այդ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

6,6445×10-23 : 1,66 = 40

5. Մագնեզիումի ու թթվածնի փոխազդեցությունից առաջանում է մագնեզիումի օքսիդ (MgO): Հենվելով այդ փաստի վրա՝ լրացրե՛ք աղյուսակը.

Երևույթը (Ֆիզիկակա՞ն է, թե՞ քիմիական)ԵլանյութերՎերջանյութըԵլանյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածներըՎերջանյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը
Քիմիական երևույթՄագնեզիումը և թթվածինըՄագնեզիումի օքսիդMg (Mr) = 24
O (Mr) = 16
MgO (Mr) 40

6. Գրե՛ք հետևյալ նյութերի բանաձևերը.

ա) չհանգած կիր, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածնից

CaO

բ) ծծմբաջրածին, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ ծծմբից և 2 ատոմ ջրածնից 

H2S

Գրե՛ք, թե ինչպես են կարդացվում այդ բանաձևերը.

ա) Կալցիում Օ

բ) Հաշ երկու էս

Հաշվե՛ք այդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները

Mr (CaO) = 56

Mr (H2S) = 34

Рубрика: Երկրաչափություն 7

Երկրաչափություն 7

265.

Քանի որ եռանկյան անկյունների գւմարը հավասար է 180օ ապա եռանկյան հիմքին առընթեր անկյունները պետք է լինեն 90-ից փոքր։ Օրինակ․ 89օ+89օ=178օ

266.

ա) 2x+2x+x=180

5x=180

x=36

2x=72

բ) x+3x=180

4x=180

x=45

3x=135

267.

ա)

1) 180-40=140/2=70

2) 180-40-40=100

180-100=80

բ)

1) 180-60=120/2=60

2) 180-60-60=60

180-60=120

գ)

180-100=80/2=40

Рубрика: Ֆիզիկա 7

Մարմնի կշիռ

1.Ի՞նչն են անվանում մարմնի կշիռ:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

2.Ի՞նչ բնույթի ուժ է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը իր բնույթով առաձգականության ուժ է:

3.Ինչպե՞ս է ուղղված մարմնի կշիռը,և որտեղ է այն կիրառված

Այն ուղղված է ուղղաձիգ՝ դեպի վերև։ Այդ ուժը հենարանի առաձգականության ուժն է, որն առաջանում է մարմնի ազդեցությամբ հենարանի դեֆորմացիայի հետևանքով։

4.Ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի կշիռը:

P=m.g

5.Պարզաբանել մարմնի կշռի և ծանրության ուժի տարբերությունները:

Ծանրության ուժը, այն ուժն է որը ազդում է Երկրի բոլոր մարմինների վրա, և չափման միավորը կիլոգրամ գրամ, իսկ կշիռը, այն ուժն է, որով մարմինը ազդում է հորիզոնական անշարժ հենարանին, կամ ուղղաձիգ կախոցի վրա: Չափման միավորը Ն

Рубрика: Русский 7

Обращение

Определение:

Цели обращения:

Выделение обращений:

Упражнение 1. Перестройте предложения так, чтобы в них появилось обращение.

1. Образец: Ветер споет нам про дикие горы (Ветер, спой нам про дикие горы).

2. Мой друг настойчиво добивается цели.

Друг мой, настойчиво добейся цели.

3. Бабушка рассказывает сказку на ночь.

Бабушка, расскажи сказку на ночь.

4. Ребята пошли на речку.

Ребята, пойдём на речку.

5. Мама купила мне книгу.

Мама, купи мне книгу.

6. Петя сначала выучил уроки, а потом пошел гулять.

Петя, выучи уроки, а потом иди гулять.

Упражнение 2. Найдите и выделите в тексте обращения. Вставьте пропущенные буквы.

1) Мой друг, отчизне посвятим души прекрасные порывы! 2) От меня отцу ,брат милый, поклониться не забудь. 3) Покажи мне шлем ,Иван. 4) Поэта дом опальный о Пущин мой ты первый посетил. 5) Играйте, пойте, о друзья! 6) Где был ты, сын? 7) Последняя туча рассеянной бури ,одна ты несёшся по ясной лазури. 8) Звезда печальная, вечерняя звезда, твой луч осеребрил увядшие равнины и дремлющий залив и чёрных скал вершины. 9) Простите мирные долины, и вы, знако¬мых гор вершины ,и вы ,знакомые леса. (А. С. Пушкин.)

Упражнение 3. Составьте двенадцать предложений так, чтобы в одних данные слова были подлежащими, а в других — обращениями.

Образец: Товарищ, помоги мне! (обращение). Товарищ идет на работу (подлежащее).

Товарищ, Сергей Петрович, страна родная, читатель, друзья, девушка.

Товарищ, ты откуда?

Товарищ живёт в деревне.

Сергей Петрович, подождите меня!

Сергей Петрович работает директором в школе.

Страна родная, моя Армения, цвети и процветай!

Моя родная страна очень красивая.

Читатель, какая у тебя самая любимая книга?

Читатель уже три часа находится в библиотеке.

Друзья, сегодня будет футбол!

Друзья сегодня были у меня в гостях.

Девушка, почему вы грустите?

Девушка на остановке ждала автобус.

Дополнительное задание:

Прочитайте, укажите обращения и объясните расстановку знаков препинания.

1) Пётр Андреич, Максимыч отведёт вас на вашу квартиру. 2) Сын мой Пётр! Письмо твоё мы получили 15 сего месяца.3) Высоко над семьёю гор, Кавказ, твой царственный шатёр сияет. 4) Здравствуй, племя младое, незнакомое! 5) Ты не узнал меня, Прохоров? 6) Как недогадлива ты, няня! 7) Поез¬жайте ты, Трубецкой, и ты, Басманов. 8) Опять я ваш, о юные друзья! 9) О поле, поле! Кто тебя усеял мёртвыми костями? 10) Девицы, красавицы, душеньки, подруженьки, разыграйтесь, девицы, разгуляйтесь, милые! (Из произведений А. С. П у ш к и н а.)

Обращениа всегда выделяется с запитими.

Рубрика: Գրականություն 7

Արջաորս

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում։ Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստն արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է։ Մի լուսնյակ գիշեր է։ Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գվգվում են։

Մին էլ Ավագը, թե՝ ա՜յ տղա, էն ո՞վ է, հրեն մի մարդ է գալի վերի կռնիցը։

Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ՝ մի մարդ է գալի վերևիցը։ Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս՝ խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտնանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի։

Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է։

Թե՝ բո՛հ, չէ-չէ՝ պոզեր։

Ա՛յ տղա, ասի՝ արջ է։

Ես՝ հա, սա՝ չէ. ես՝ հա, սա՝ չէ։ Իսկ նա էլ կամաց-կամաց կողքըհան մոտենում է, ու ձեռներիս էլ հրացան չկա։ Մին էլ էն տեսանք՝ առաջի երկու ոտը վեր դրավ, դառավ չորսոտնանի ու, ա՛ռ հա կտաս՝ խոզի կես տեղը։ Խոզը ճղճղալով իրար խառնվեց, հավաքվեց արջի վրա։

— Ալաբա՛շ, բռնի հա՜ բռնի, հրես հա՛ հրես։

Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք։ Մի հաստլիկ մերուն ունեինք․ ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի։ Վազ տվինք փոսերի վրա։ Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում։ Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։

Առավոտը ասի՝ Ավագ, դու խոզի կշտին կաց, ես գնամ տանիցը մի հրացան բերեմ:

Թե՝ դե՜, լավ։

Ավագը խոզի կշտին կացավ, ես գնացի․ տանը մի հին հրացան ունեինք, վեր կալա եկա։ Եկա, շիտակ գնացի ներքի մոշուտնին, որտեղ գիտեմ արջի տեղն է։ Ման եկա, որ գտա ոչ, մի տեղ մի լավ մոշուտ պատահեց, կանգնեցի, ասի՝ մի քիչ մոշ ուտեմ։ Միամիտ մոշ ուտելիս՝ հենց մոշենու տակիցը մինը ֆրթացրեց ու հրացանս բռնեց։

Դու մի ասիլ, գնացել եմ հենց անտեր արջի վրա եմ կանգնել։

Որ հրացանիս լուլիցը բռնեց, ես էլ կոթը պինդ բռնեցի։ Հիմի նա օլորում է, ուզում է կոտրի, ես էլ օլորում եմ, որ հենց անեմ ծերը վյրեն ընկնի, հուպ տամ, ծուխը փորն անեմ։ Բայց անտերը գլխի է ընկել, թողնում չի։

Ես ձգեցի, նա ձգեց, տեսա, որ բան չի դառնում, ձեռս գցեցի, ասի հանկարծ խլեմ։ Ձեռս գցեցի թե չէ, թանթլիկը բերավ ուսովս պատ տվավ։ Որ թանթլիկն ուսովս պատ տվավ, հրացանը բաց թողեց։ Էնքան արի՝ հրացանի ծերը փորին դեմ առավ, չախմախը ձեռս գցեցի, ասի՝ էս է, բանը պրծավ։ Վերի ոտը քաշեցի՝ չրթկացրի, տրաքեց ոչ։ Մտիկ տամ, տեսնեմ՝ քարը վեր է ընկել, կորել։ Էստեղ մեջքս կոտրեց։ Հրացանը բաց թողի, ասի՝ խտըտիցն ազատվեմ, եղավ ոչ։ Բռնեցինք իրար։

Դես քաշեցինք, դեն քաշեցինք։ Տեսնեմ՝ անտերն, էս է, ինձ ուտում է։ Ձեն տվի, «Ա՛լաբաշ, հե՜յ․․․ Ա՛լաբաշ, հե՜յ․․․»։

Մին էլ տեսա շունը կլանչելով գալիս է։ Եկավ հասավ։ «Ա՛լաբաշ, օգնի, ասի, ինձ կերավ…»։ Հա՛յ քեզ մատաղ, շո՜ւն, որ հասավ մեջքին տվավ էլի, ոնց որ մի գնդակ ըլի։ Ամա ի՜նչ, էն շունը թե նրա մեջքին տված, թե էն լեռ քարափին։

Ոնց որ երկու փահլևան պինդ իրար բռնեն, բռնել ենք ու աչք աչքի ենք գցել։ Մին էլ էն տեսա՝ կում արավ ու մարգի պես երեսիս մի մեծ թքեց՝ թո՜ւ։ Որ թուքն աչքերս բռնեց, գլուխս դոշիս վրա կռացրի, ետնուց էլ թանթլիկով մի թունդ ապտակ հասցրեց, ու ինձ կորցրի։

Տեսա՝ էլ ազատվելու գուռը չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա վեր ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ։ Բերանսիվեր տակին վեր ընկա։ Որ տակին վեր ընկա, շունն ավելի կատաղեց։ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում։ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա։ Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց։ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց։ Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ։

Շունն էլ գնաց․ մնացինք ես ու ինքը։ Հիմի տակին երեսս բռնած միտք եմ անում։ Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ։ Թե իմանում է, որ շունչ է քաշում տակի օքմինը, ջարդում է, մինչև շունչը կտրի, թե հո չէ՝ քոթքաթաղ է անում, թողնում գնում, որ հոտի, հետո գա հանի ուտի։ Էս միտք անելիս մին էլ էն տեսա՝ գլուխը բերավ գլխիս վրա դրավ, շունչը իրեն քաշեց․ ականջ է դրել։ Ես էլ շունչս փորս գցեցի, ոնց որ թե մեռած եմ։ Գլուխը վեր քաշեց, մի քիչ կացավ՝ մին էլ ականջ դրավ։ Էլ ետ շունչս պահեցի։ Սա որ տեսավ՝ ես, էս է, մեռած եմ, ինձ թող արավ մրթմրթալով գնաց։ Աչքս ծերպ արի, ասի՝ մտիկ անեմ, տեսնեմ ուր է գնում։ Ասում եմ՝ հենց լինի մի քիչ տեղ հեռանա, վեր կենամ փախչեմ։ Գնաց՝ մոտիկ ցախ ու մախ կար, փետ կար, հավաքեց բերավ վրես ածավ։ Մեջքիս վրա դրավ, շլինքիս վրա դրավ, էլ ետ գնաց։ Գնաց, մի թեթև ցըցչորի կար, էն էլ բերավ ոտներիս վրա դրավ, մին էլ ետ գնաց։

Տեսնեմ՝ մի ահագին քոթուկ կա, չարչարվում է պոկի, որ բերի էն էլ վրես գցի։ Միտք արի որ՝ թե էս քոթուկը բերի վրես գցի, տակին շունչս կկտրի։ Ասի, քանի ուշքը քոթուկումն է, վեր կենամ կորչեմ։ Փորսող տալով փետերի տակիցը դուրս եկա, փախա մտա մոտիկ մամխուտը, տապ արի։

Հիմի տապ արած տեղիցը մտիկ եմ անում։ Չարչարվեց, քոթուկը պոկեց ու, ոնց որ մարդը խտըտի, խտըտեց, բերավ թե վրես գցի։ Եկավ տեսավ փետերի տակին մարդ չկա։ Քոթուկը խտըտին զարմացած կանգնեց, փետերի տակին մտիկ արավ, չորս կուռը մտիկ արավ, հանկարծ քոթուկը վեր գցեց ու՝ թո՛ւ հա թո՛ւ, թո՛ւ հա թո՛ւ, մարդի նման թքոտում է. ասի երևի ափսոսում է, էլի՛։

Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը։ Ես էլ վեր կացա, դուրս պրծա դեպի Ավագը։ Գալիս եմ, ոնց եմ գալիս, ոնց որ հետ ածած լինեմ։ Ետ եմ մտիկ անում, ասում եմ՝ տեսնեմ, հո արջը գալիս չի։ Հասա մեր խոզի նիստը։ Էս Ավագը, թե՝ ա՜յ տղա, էդ ի՞նչ խաբար է, էդ ի՞նչ ես եղել։ Ասի՝ էլ խաբարը ո՞րն է, քո տունը քանդվի, էսենց բան եկավ գլուխս։ Թե՝ բա հրացանդ ո՞ւր է։

Նոր տեսնեմ, որ հրացանս մտիցս ընկել է, թողել եմ տեղը։

Եկանք մի քանի հոգի հավաքվեցինք, գնացինք հրացանս բերինք։ Հրացանիս քարը շինեցի, պնդացրի, ասի՝ Ավա՛գ, էլի պետք է գնամ։ Թե՝ ա՛յ տղա, ձեռը վեր կալ, կբռնի կգզի։ Ասի՝ հիմի սովորեցի, էնպես չեմ անի, որ բռնի։

Թե՝ դու գիտես։

Հրացանս, վեր կալա, քարը պնդացրի ու գնացի։ Տանձի էլ կաթոցի ժամանակն է։ Գնացի մինչև ճաշ ման եկա, ոտնահան եղա, գտա ոչ։ Միտք արի՝ ախպեր, սա ուր կլինի քաշված, ախր սա պետք է որ էս խոզի կողմերից հեռանա ոչ։ Վեր կացա, ասի՝ ներքևեմ մոշուտների վրա։

Մի քիչ գնացի, մին էլ տեսնեմ, ըհը՛, արջի հետքը առաջիս։ Հետքն ընկա գնացի, գնամ՝ տեսնեմ՝ հրես՝ մի բարդի կրծել է, կրծել ու թողել։ Գլխի ընկա, որ սրանում մեղր կա։ Վերև մտիկ տամ՝ ճանճը արկանոցից բանում է։ Ասի՝ հիմի թե իրեն գտնեմ էլ ոչ, էս հո որս է ու որս։ Մի քիչ էլ գնացի, տեսնեմ՝ առաջիս մի մորմոնջաբուն է քանդել, բայց հողը դեռ թաց է։ Տեսա, որ մոտեցել եմ։ Էստեղ մի անտեր ահ ընկավ սիրտս։ Հրացանի քարին մտիկ տվի ու առաջ գնացի։ Հենց ոտս փոխեցի, մի թըմփթըմփոց եկավ։ Կանգնեցի… Բացատի գլխին մի լավ մեղրատանձի կա. տեսնեմ՝ հրես տակին տանձ է ուտում։ Էս կռանը մի տանձ է կաթում, դեսն է վազում, մրթմրթալով ծամում է ու ականջ դնում, էն կռանը մի տանձ է կաթում, դենն է վազում։ Մին էլ որ կանգնեց տանձի կաթոցին ականջ դնելու, ծառի տակը մտա, հրացանն երեսս կալա։ Տեսնեմ՝ հրացանի ծերը տըմբտըմբում է։ Չէ՛, սիրտս պնդացրի, մին էլ նշան դրի, հուպ տվի… Հրացանը որ տրաքեց, սա մի գոռաց, պըտիտ եկավ, ու առ հա՛ կտաս, ընկավ ներքի ձորը։ Հրացանս մին էլ լցրի, մոտիկ թմբի գլուխը բարձրացա, տեսնեմ՝ սա ջրին է վազում, ասի՝ բաս սրա բանը խարաբ է. վիրավորը որ ջրին գնաց, ջուր խմեց՝ պրծավ, էլ ապրիլ չի։

Մին ասի՝ ետևիցը գնամ, մին էլ ասի՝ անեծք չար սատանին, վիրավոր արջը գեշ է, կբռնի, կփչացնի։ Էն է, ինչ նա դենը գնաց, ես էլ ետ եկա, էլ գիտեմ ոչ ինչ եղավ։

Միայն էն օրերում ձորի վրա շատ ուրուր պըտիտ եկավ…

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ինչպե՞ս էր արջը շփոթեցրել պատմվածքի հերոսներին։

Նա այնպես էր քայլում ինչպես մարդը և հերոսները մտածեցին, որ մարդ է գալիս:

2․ Ավագն ու իր ընկերը ինչպե՞ս կարողացան խոզին ազատել արջի թաթերից։

Ամեն մինս մի ածխակոթ վեր կալանք, վազեցինք։ Մի հաստլիկ մերուն ունեինք․ ականջ դնենք, որ սրա ճղղոցը ներքի փոսերիցն է գալի։ Վազ տվինք փոսերի վրա։ Ածխակոթը քաշել ենք, հիմի էս անիրավին վեր ենք հատում, տալիս ենք, ինչ անում ենք, չենք անում, մերունը բաց չի թողնում․ առաջներս խտըտած ձորն է ընկնում։ Վերջը, շատ տեղը նեղացրինք, չէ՛, թող արավ, փախավ։

3․Ի՞նչ էր նրանց պակասում, ինչի՞ հետևից գնաց Ավագը դեպի տուն։

Նրանց պակասում էր հրացանը:

4․ Մոշուտում ի՞նչ պատահեց հեղինակի հետ։

Մոշուտում, երբ Ավագի ընկերը մոշ էր ուտում մոշենու տակից մեկը ֆըռթացրեց ու Ավագի ընկերոջ հրացանը բռնեց։ Նա արջի վրա էր կանգնել։ Արջը հրացանի լուլիցը բռնեց, Ավագի ընկերն էլ կոթը պինդ բռնեց։ Հիմա արջը օլորում է, ուզում է կոտրի, Ավագի ընկերն էլ օլորում էր, որ հենց աներ ծերը վյրեն ընկներ, հուպ տար, ծուխը փորն աներ։ բայց արջը գլխի էր ընկել, չեր թողնում։ Հետո Ավագի ընկերը ձեռը գցեց, որ հրացանը խլի, բայց արջը թաթլիկը ուսովը պատ տվավ, հրացանը բաց թողեց։

6․ Ինչպե՞ս փրկվեց Ավագի ընկերը արջից։

Նրան փրկեց շունը:

7․Ինչպիսի՞ սովորություն ունի արջը։ Դու ի՞նչ հետաքրքիր տեղեկություն գիտես արջերի մասին․գրի՛ր։

8․ Շարադրիր պատմվածքի բովանդակությունը և քո կարծիքը մի քանի նախադասությամբ։

Рубрика: English, English 7

Food and drink

I don’t live to eat, I eat to live. But I have friends who live to eat. If we didn’t eat we wouldn’t be able to live. I am a big fan of fast food, but I also try to follow my health and eat healthy.