Рубрика: Մայրենի6

Ռուբայիի մասին տեղեկություններ

Ռուբայի հոգնակի թվով ռուբայաթ-քառյակ, արաբ․, բառացի՝ քառապատկված, պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։ Ռուսաստանում փաստորեն երկու բեյթ է․ հանգավորվում են 1-ին, 2-րդ, 4-րդ տողերը, երրորդը մնում է անհանգ կամ հանգավորվում է հազվադեպ։ Տողերի վերջում կրկնվող բառը կամ բառերի խումբը կոչվում է ռեդիֆ, իսկ Ռուսների շարքը՝ ռուբայաթ։ Աշուղական Ռ․ ունի երաժշտական հատուկ եղանակ և ընդգրկված է որոշ, աշուղական բարդ երգատեսակների մեջ (ռուբայի–դիվանի, ռուբայի–բայաթի–թասլիբվերջինիս միակ օրինակը ստեղծել է Սայաթ–Նովան)։ Հայ բանաստեղծներից Ռուսերեն է գրել Ե․ Չարենցը։