Рубрика: հանրահաշիվ 7

Միանդամի և բազմանդամի արտադրյալը

164.

ա)

x(2x-1)=2x2-x

բ)

2x(3x+1)=6x2+2x

գ)

7(2x+1)=14x+7

դ)

5(x+3z+y2)=5x+15z+5y2

ե)

4/3 x+2/3 y

զ)

a(a+b)=a2+ab

165.

ա)

ax(x+5)=ax2+5ax

բ)

x2(5-x+y)=5x2-x3+x2y

գ)

a2(a+b+1)=a3+a2b+a2

դ)

3a(x2-5x)=3ax2-15ax

ե)

(2x3-7x)x2a2=4a2x3-14xa2

զ)

4x(y2-1)= 4xy2-4x

169.

Հնարավոր չէ

170.

171.

(x+15):4=-20

-20×4=-80

-80-15=-95

Պատ՝ 95

Рубрика: English 7

Test 1: The present simple and present continuous

Choose the correct answer.

  1. I like orange juice.
  2. Andy and Lucy  are staying with us at the moment.
  3. We aren’t going to school every day.
  4. What       …      do you do      do you doing      are you doing    mark ? ~ I’m listening to my new MP3 player.
  5. I       …      meet      ‘m meeting      meeting    mark my friends in the café after school on Fridays.
  6. Look! Sidney ‘s wearing his school uniform!
  7. Do you want to play football? ~ Not now. I ‘m having dinner.
  8. What  do you usually have for breakfast?
  9. Have you got any ice cream?  Yes, I have.    mark
  10.   Does Kyle know  Jamie Chandler?
  11. ‘m looking for a present but I can’t find anything good.
  12. Is football your favourite sport? ~ Yes, but I often play basketball too.
  13. My brother and I  don’t get up  early at the weekend.
  14. Are your parents working at the moment? ~ No, they  aren’t being.
    mark
  15. My baby sister  ‘s crying all the time.
Рубрика: Ֆիզիկա 7

Տարբերակ 1

     I.   S=250մ

          V=5մ/վ          t=s/v=250մ

        ——————

           t(վ) =50վ.    Պատ. ՝3

     II. t=15վ

         V=4մ/վ.      S=V*t=15վ*4մ/վ=60մ

      ———————

          S(մ)= 60մ.    Պատ.՝ 4

      III.  V=60կմ/ժ 

            t=1,5ժ

            S=t*V

      ————————

           1,5*60=90

           S=90կմ      Պատ.՝3

Рубрика: Գրականություն 7

Մուշեղ Գալշոյան Գինարբ ծաղիկ

Տրակտորները եկան…

Մինչև ճամփաբաժանը ասֆալտը նախշելով եկան, հետո թեքվեցին ելվերիկով, ճամփի հետ փոշոտվեցին, ճամփի հետ ծռմռվեցին ու ծառս եղան, ճամփի հետ շունչ քաշեցին սարի գլխին, ու երևաց գյուղը։ Առավոտ էր, և Արագածի համար փեշ, իրենց համար գագաթ այդ լեռները ճամփի վրա հանց կորեկ արև էին փռել, այդ օրվա արևն էին տաքացնում քարերի գոգերում, օրվա խաղաղության խորհուրդն էին բացել երկնքի տակ։ Տրակտորները օղակ-օղակ աղմուկ կրակեցին, լեռների լռության թելը կտրվեց, և իր տան դռանը նստած Բարսեղ քեռին խլվլաց, ափը աչքերին հովհար արեց…

— Պապի, տրակտոր է, տրակտոր։ Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք… վայի՜ի, շատ են, պապ, շա՜տ։
— Յա՜։— Բայց զարմանք չէր:

Թող լինի վայրի մի երկրի և իր տոհմիկ Բարսեղ անունը այս լեռները բերած, թող լինի իննսուն տարեկան ու տառերին անծանոթ, լինի սասունցի նախկին նախրորդ, գյուղ Վերին Սասնաշենի նախկին նախրորդ, բայց Բարսեղ քեռին չտես չէ. գյուղը տրակտոր ունի՝ ձայնը ականջին ծանոթ, գյուղովդ ու իր դռնով հերու տանկեր անցան գնացին աչքից հեռու մի տեղ դատարկ փամփուշտներ կրակելու, գյուղի ու իր տան երկնքով օրեկան սավառնակ է անցնում, Բարսեղ քեռին Երեևանում «Վարդանանք» ներկայացումն է տեսել…

— Տա՜սը, պապ, տասը հատ են։

— Յա՜։— Զարմանք չէր, հենց այնպես՝ պատասխան էր։ Բայց ելավ, ափի մեջ առավ թոռան ձեռքը, դնդնում էր՝ կտրեց. երգը տրակտորի աղմուկից փախցրեց-տարավ տան թիկունքը՝ կարտոֆիլի թփերի հետ դեղի՜ն-դեղին փռելու տնամերձի դադրած հողին։ Իսկ տրակտորները ուր ուզում են թող գնան, մի տեղ գործ ունեն, թող անցնեն գնան։

Հետո, երբ տրակտորների աղմուկը գյուղի գլխին դարձավ ծուխ, Բարսեղ քեռին կցեց կտրածը.«Աղջի, Հայկո՜, Հայկո՜,Դոշերդ մի՛ բանա…»։

Շարունակեց՝ ինչպես կիսատ մնացած զրույցը, կիսատ մնացած միտք ու երազ։ Է՜, Երկրից սկսած նախրորդ է եղել, օրերի զրույցը խաղն է եղել, զրուցակիցները՝ սարերն ու ձորերը։ Մի ժամանակ, երբ նախրապան էր, երբ դաշտերում էր ասում խաղ՝ բոլորը մարդկանց մասին էր։ Հիմա, երբ ջահել օրերի զրուցակից լեռները մնացել են, է՜, յոթը սարից այն կողմ, ջահել օրերի զրուցակից լեռները կորել են, հիմա, երբ Վերին Սասնաշենի նախիրն էլ չի քշում, և գյուղի շրջակա սարուձորերն էլ հեռացել են, հիմա նույն ու բոլոր խաղերը մարդկանց չէ, նրանց մասին է՝ կորած… կորած ու հեռացած լեռների։ Եվ Բարսեղ քեռու ձայնը հեռու հեռվից, սարերի թիկունքից է գալիս, ամպոտ ու խոնավ և՛ ոլործուն է, և՛ մաշված ու պատառ-պատառ։ Դնդնում է՝ վերհիշում իր ու սարերի զրույցը, երգում է՝ իր կցկտուր զրույցն անում սարերի մասին, իսկ լսողներն ասում են՝ քեռի Բարսեղը լավ է երգում։ «…Դոշերդ մի բանա, Ասկյար իմ՝ կերթամ.Սալդատ իմ՝ կերթամ…»

— Պապի, ասկյար ի՞նչ է։
— Ասկյար սալդատ է։
— Բա սալդատ ի՞նչ է:
— Սալդատ ասկյար է։
Տրակտորները կանգնեցին Խուչերով արտերի մոտ։
Տղաներն իջան, դեմքներն այդ լեռների երկինքն արած, ճմլկտացին՝ թիկունք ու ողնաշարներից քամեցին հոգնածությունը, տղաները ականջներից թափեցին ջնջխված աղմուկը՝ ծտերը կտցահարեցին, տարան։ Ճնճղուկները իրենց աշխարհին տագնապի ազդանշան տարան, իսկ տրակտորիստներին թվում էր, թե նրանք աշնանային իրենց երգն են ասում։ Ճնճղուկները խառնվել էին իրար, խմբով գնում, թաք-թաք դառնում էին. մեկ-մեկ գնում, դառնում էին խմբով, ճկճկում. ի՞նչ կա, ինչո՞ւ եք եկել։ Իսկ միջնակներով կարված արտերում քարակույտերը (Բարսեղ քեռին ասում է՝ խուչ) խաղա՜ղ արևկող էին արել և քար ամրությամբ այդ տարվա աշունն էին մաշում։ Աչքամոտ քարակույտերի արանքներում լաթ-լաթ հող կար, գնալով քարակույտերը մոտենում էին, և լաթերը բարակում-դառնում էին հողով լռված ծռմռված առու, գնալով քարակույտերը շատանում-մոտենում էին, և առուն դառնում էր գիծ, հետո այդ գիծն էլ էր կտրվում, մնում էին միայն քարակույտերը՝ իրար ձուլված։ Այնտեղ արևի շողերն ու մշուշը թրթռում-խաղում էին և թվում էր, թե քարակույտերը քլթքլթում են։
Տրակտորները մտան արտերը…
Խուլերը խլխլացին, շարժվեցին, քարերը ծեծեցին իրար։ Է՜, երբվանից՝ հաշտ-հաշտ, այդպես հավաք մնում էին։ Իրարից արև ու հով, ջուր ու մամուռ չէին ուզում, ոչինչ չէին ուզում և՝ չունեին կռիվ։ Հիմա քարերը վիճում էին, գլուխ-գլխի խփում, իրար հրում բուլդոզերի բերանը։ Խուչերով արտերում կռվող քարերը շփոթված էին. տրակտորների ու տրակտորիստների հետ կռվելը դժվար էր՝ իրար էին ծեծում։

Մինչև իրիկուն քարերը ծեծեցին իրար։
Մինչև շաբաթավերջ աղմկեցին շփոթված քարերը։
Ամսվա վերջ էր` արտերից հազար-հազար քարակույտ, գլխների տեր ծտերի պես, ծտերի հետ, թռե՜լ, գնացել էին։
Ձմեռնամուտ էր, տրակտորիստ տղերքը ձեռնոց էին հագել, հուսալքված ճնճղուկները իրարից բույն էին խնդրում, ճնճղուկները կտցահարում էին արտերի վրա թափառող ծուխը, ծխի ճոթերի հետ շարժվում՝ տաքանում էին։ Ձմեռնամուտին քարակույտերը դարձան աղմուկ ու մարեցին։ Քարակույտերում թաքնված ճնճղաբները եղան ծուխ ու խառնվեցին ամպերին և քառասուն արտի տեղակ փռվեց մեկը։
Խուչերով արտերի նախորդ ձմեռը ալիքավոր էր՝ թվում էր, թե արտերին նստած ձյունե սավանի տակ քամի է մտել, մոլորվել է, գալար-գալար պտտվում է։
Հիմա քարակույտերը չկային, և ձմեռը արտին դուրան նստեց։
Չկային՝ և գարունը չճմրթվեց, եկավ ու ընկղմվեց արտում։
— Էրթանք Խուչերով արտեր. իմ թոռան Գինարբ ծաղի՜կ քաղեմ։
Բարսեղ քեռին առավ ձեռնափայտը, բռնեց Մանուկ թոռան ձեռքից, ելավ դուրս։ Գիշերը անձրև էր եկել, լողացել էր գյուղը. արևկող արած ծխում էր։ Եվ Բարսեղ քեռին փափու՜կ, փափուկ անցավ գյուղամիջով, ելվերավ դեպի Խուչերով արտերը։ Արևը ցող հավաքող մանկտիք էր ուղարկել Երկիր, մանկտիք էր ուղարկել, որ Բարսեղ քեռու թիկունքն ու ծոծրակը խուտուտ տան, և նա ճերմակ բեղերի տակ ժպտում էր ու գնում։ Չկար իննսուն տարեկան ոսկորների վեճը, չկային ձնաբուքի պես կարակցվող, ձնաբուքի պես վնգստացող ձմեռվա խոհերը։ Եվ տարիներից ու հուշերից էր դատարկված։ Երազի մեջ էր. երազում ինքը գոլորշի էր, թավալվում, ելնում էր սարերը։

Չէ՛, ուղղակի գարուն էր, երկու երեխա ծաղկի էին գնում։ Այսքանը։ Միայն թե մեկը անհամբեր էր՝ պատահած ամեն ծաղկի ձեռք էր մեկնում, մյուսը համոզում էր.
— Հասնինք Խուչերով արտեր, իմ թոռան Գինարբ ծաղի՜կ կքաղեմ։
Քառասունյոթ-քառասունութ տարի առաջ, երբ իրենց կորցրած Երկրի անունով վրան խփեցին այդ լեռներում, աշուն էր։ Երբ ձորափը բաժանեցին, քարերը հավաքեցին՝ արին կուտակ-կուտակ, և ձորափը դարձավ Խուչերով արտեր, աշուն էր։ Իսկ գարնանը Բարսեղը վերցրեց փայտը և շարունակեց կիսատ թողած նախրորդությունը։ Եվ այդ գարնան Խուչերով արտերում նա հանդիպեց, հանկարծակի հանդիպեց ծանոթի… Գինարբ ծաղիկն էր։ Աչքերին չէր հավատում, ախր, Գինարբը Երկրի սարերում մնաց, չգաղթեց՝ մնաց։ Լինելո՞ւ բան է… Չէր հավատում։ Իսկ Գինարբը խատուտիկ աչքերով ժպտում էր։
— Քու անուն Գինա՞րբ է։
Ծաղիկը գլխով արեց։
— Քու անուն Գինարբ է, չէ՞։— Ծնկեց, շնչեց բույրը։ Կասկած չկար՝ Նա էր։ Պոկեց՝ դրեց ծոցը։ Նախիրը թողեց. Գինարբ որոնեց, հավաքեց փունջ արեց, հավաքեց՝ ամրացրեց գլխարկին և աչք ածեց արևին՝ չթեքվե՞ց, իրիկուն չէ՞. ախր, Երկրից ծանոթ է եկել, գյուղ պիտի տանի։
Այդ իրիկուն Բարսեղը գյուղ իջավ՝ գլխին համբուրելու հյուրը։ Իջավ երգելով.«Ծիծեռնակը ծի՜վ-ծի՜վ եկավ, Հայոց երկրից լուր բերեց…»։
Այդ իրիկուն գլխարկի փոխարեն գլխին Ծովասարից մի կտոր չայիր, Երկրից մի կտոր նշխար իջավ գյուղ։ Բաժանելով` անցավ գյուղամիջով, մթնշաղի հետ թաց ուրախություն մաղեց, հասավ տուն վերջինը մեկնեց կնոջը.
— Գարուն, կճանաչի՞ս։
— Հըի՜ի, մեր Գինարբն է։
Նախրապան Բարսեղն ու գյուղի հովիվները ուրիշ տեղ չհանդիպեցին Գինարբին, միայն Խուչերով արտերում կար։
…Հիմա նորից գարուն էր, Բարսեղն արդեն հայացքը ձեռնափայտին թելած մի պստի՜կ, ճերմակ ծերունի, երկրի ու երկնքի արանքում` կապույտ ցնորք, գնում էր։
Հասավ ջրամբարը, անցավ, հետո էլի մի քիչ աչքերն ու գետինը համբուրեցին իրար, և հայացքը ծանոթ սալքարի փոսաջրի մեջ լող տվեց։ Հա՜, ուրեմն՝ հասել է։ Գլուխը բարձրացրեց ու… նայեց… նայեց… նայեց… Աչքերի դիմաց ձգվում էր ս՜և մի շերտ։ Աչքերը տրորեց, ճպճպացրեց… Դիմացը թրթռում էր սև՜ մի շերտ։
— Մանուկ, պա՞տ է…
— Հա՛, պապ։
Մարմնով դող անցավ։ Շվարած նայեց շուրջբոլորը` ծիածան էր փլվել, գույները թել-թել խճճվել էին, և սև շերտը գետնատարած ոլորվում էր փլված ծիածանի միջով։
Ճանապարհը անցել էր գլուխկախ և ոտատակի գետինը` քարերը, խճերը, ճիմը, արտերն ու միջնակները, գոլը, արևը… ոտատակի գետինը ճանանչ էր եղել, ու գիտեր, թե ոտքերը իրեն ուր են տանում։ Ուրեմն ոտքե՞րն են սխալվել։
— Մանուկ, մենք գեղի առուն կտրեցի՞նք-անցանք։
— Հա՛, պապ։
— Գոլի մոտով անցա՞նք։
— Հա՛, ջրամբարը է՜ն է։
Նայեց թոռան պարզած ձեռքի ուղղությամբ և տեսավ միայն գույների պարը… Բայց եթե ոտք ու ոտատակ խաբել են, թոռը խաբում է, սա հո սալքա՞րն է։ Ախր, նա է, ջրափոսով սալքարն է, ինչպես թոռը իրական ու մերձ։ Ձեռնափայտը թխկթխկացրեց քարին ու լսեց ծանոթ պատասխանը։ Խոնարհվեց, ինչպես տարիներ առաջ` հացաշորը վերցնելիս, և առավ նաև քառասուն տարվա իր հաց ընկերոջ բույրը։ Չէ՜, սխալմունք չկա. քայլերը շիտակ են բերել։ Միայն թե՝ իր ու Խուչերով արտերի արանքում կանգնած էր իրական մի պատնեշ` իրար վրա թափված քարերի զիգզագ շարոց։
Ամեն ինչ պարզ էր… Անցած աշունքվան գյուղ մտած տրակտորների աղմուկը խառնվեց քարերի ձայնին, տաքացրեց ականջները և խշշոցով բարձրացավ քունքերը։
Պատաշարի քարերը դեռ կարգին չէին տեղավորվել… Նրա չանկռտոցից դողդողացին, և Բարսեղ քեռին հաշվեց թե` քարերը բողոքում են, փաթաթվեց նրանց, քսմսվելով, քարերը շփել-շոյելով ելավ… Աչքերի դիմաց մթնեց դատարկ մի տարածություն։
«Խուչերով արտերի տուն փլեր է, Մանուկ»,— ասաց մտքում և ափլփելով իջավ ու նստեց օտարացած արտի փեշին։ Հողամասը դեռ ոչնչով զբաղված չէր. շաբաթ առաջ ավարտել էին գարնանա հերկը՝ միջնակները, քարակույտերի տեղերն ու փոսերը քանդել-խառնել իրար, նոր քարեր էին դուրս եկել և հիմա գոլը մարմա՜նդ-մարմանդ արածում էր հերկի մեջ։ Չէ՜, Գինարբ որոնելը միտք չուներ. Բարսեղ քեռին արտ չմտավ, նստեց, մնաց։
…Հնձից հետո Խուչերով արտերը գյուղի ամենալավ արոտատեղին էր։ Գյուղի հովիվներն ու նախրապանները արտերը բաժանում էին։ Հետո պակասում էր արոտը, ջնջվում էին սահմանները, և Բարսեղի նախիրը ոտատակ էր տալիս բոլոր արտերը։ Կովերը անցնում էին քարակույտից-քարակույտ, միջնակից-միջնակ և արածած, էլի արածած, հա՜ արածած գետնից իրենց հոտն էին առնում և էլի ուտելու մի բան, իսկ Բարսեղը խուլին նստած իր խաղերն էր ասում՝ մոլորվում հուշերի մեջ, ննջում էր, հետո կովերից մեկը բառաչում-իմաց էր տալիս, թե նախիրը գնաց, ես ու դու մնացինք, կովը իմաց էր տալիս, գլուխը թափահարում գնում՝ ոտքերին շուլալված փոշի։
…Բարսեղ քեռու ականջներում զրնգաց բառաչը, ռունգերը փոշուց խուտուտ առան, նա գլուխը բարձրացրեց ու նայեց… Արտով մեկ գալարվում էր նախրի պոչից քարշ եկող փոշին։ Տրորեց աչքերը` պատրանքը ցնդեց, և հերկում ծխաց գոլորշին։ Պատրանքի հետ երգը հասել էր շուրթերը, և հուշերից մի բան ետ բերելու համար երգեց.«Աղջի, Հայկո՜, Հայկո՜,Դոշերդ մի բանա,Դոշերդ մի բանա…»։

— Անոթի ե՜մ։— Մանուկը նորից քաշեց պապի թևից, հետո ձեռքով ծածկեց պապի շուրթերը։ Բարսեղ քեռին ուզեց ձեռնափայտով հասցնել թոռան նստատեղին, բայց խնայեց և փայտին հենվելով ելավ ու քայլեց ծեծված երեխայի պես։ Հետո քայլերի հետ թափվեց խռովությունը, և տեսավ, որ ոտքերի տակ նույն ծանոթ քարերն են, ծանոթ խճերը և ծիլերն ու չայիրն է ծանոթ, և՛ արտերն ու միջնակները, և՛ գյուղի ջրամբարն ու առուն, արև՛ը, գոլորշի՛ն… Բոլորը ողջունում էին, ամեն մեկը իր լեզվով զրուցում էր, և նա բոլորին պատասխան ուներ։ Չէ, աշխարհում ոչի՜նչ չի փոխվել, գարնան այդ օրվա ու արևի պես մնում է նույնը։ Եվ Խուչերով արտերը կային, մնացին թիկունքում՝ Խուչերի ու Գինարբ ծաղկի հետ։
— Պապի՜, անոթի եմ։
— Իմ թոռան Գինարբ ծաղի՜կ կնվիրիմ…
Երգեցիկ ասաց, թողեց թոռան թաթը, ձեռքը գլխարկը տարավ… Հետո ոտքը, ձեռնափայտի հետ, դիպավ քարին, քայլերը ետ ու առաջ ընկան, ավելի խոնարհված ու ծռված գնաց, դեմքը ավելի մոտեցավ հողին. մո՜տ, շա՜տ մոտ զգաց հողի շունչն ու շշնջոցը՝ կանչում էր, սիրտն ուզեց, որ գլորվի, գլորվի` երեսնիվար մեկնվի այդ գթասիրտ հողին, բայց, չիմացավ ինչու, չգլորվեց։ Եվ, հողի շշնջոցը ականջում, նորից բռնեց թոռան ձեռքը։
— Գինարբ ծաղիկներ կթողնի՜մ իմ թոռան ու կերթամ։
Հասավ գյուղ, թողեց տուն տանող ճամփեն, գնաց կոլտնտեսության գրասենյակ, ձեռնափայտը մեխեց գրասենյակի կենտրոնում, հենվեց, ծա՜նր-ծանր նայեց նախագահին և ծանր-ծանր շարժեց գլուխը։
— Ին՞չ է պատահել, քեռի Բարսեղ,— հարցրեց նախագահը։
— Կհարցնի՞ս… Բա քո արածն արա՞ծ էր, ընկեր Հակոբյան։
— Ի՞նչ եմ արել։
— Էն ափսո՜ս խուչեր ինչու՞ ես ավրե…

Հարցեր և առաջադրանքներ։

1․Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տեքստում ընդգծված բառերը։

Ելվերիկ-դիք

հանց-Որպես, իբրև

գոգեր-Նստած մարդու փորի և ազդրերի միջև գոյացած փոսը:

տոհմիկ-Ազնվատոհմիկ, ազնվական տոհմից, ազնվազարմ:

նախրորդ-նախրապան

հերու-Անցյալ տարին, ընթացիկ տարվա նախընթաց տարին:

սավառնակ-Ինքնաթիռ, օդանավ, մետաղյա թռչուն

դնդնալ-Դանդաղորեն շարժվել, դանդաղ գործ անել, երկար ու բարակ մի բանով զբաղվել, տնտնալ:

դադրած-հոգնած

2․Տեքստից դուրս գրիր 5 գոյական և որոշիր նրանց առումը, թիվը, հոլովը, հոլովումը/ թե սեռականում ինչ վերջավորություն է ստանում/։

Տրակտորները-որոշյալ առում, հոգնակի թիվ, հայցական հոլով։

Գյուղը-որոշյալ առում, եզակի թիվ, հայցական հոլով։

Երգը-որոշյալ առում, եզակի թիվ, հայցական հոլով։

պատրանքի-եզակի, սեռական հ, ի,

ձեռնափայտով-գործիական հ, եզակի, ի

3․ Ո՞վ էր Բարսեղ պապը․նկարագրիր նրան։ 

Բարսեղ պապը շատ ուրախ, խելացի և բարի մարդ էր։

4․Ի՞նչն էր պապին ուրախություն պատճառել։ 

Որ հանդիպել էր Գինարբին։

5․Պատմվածքում առանձնացրու ներկայից անցյալին անցնելու հատվածները՝ մեկնաբանելով այդ մտքերը։ 

Շարունակեց՝ ինչպես կիսատ մնացած զրույցը, կիսատ մնացած միտք ու երազ։ Է՜, Երկրից սկսած նախրորդ է եղել, օրերի զրույցը խաղն է եղել, զրուցակիցները՝ սարերն ու ձորերը։ Մի ժամանակ, երբ նախրապան էր, երբ դաշտերում էր ասում խաղ՝ բոլորը մարդկանց մասին էր։ Հիմա, երբ ջահել օրերի զրուցակից լեռները մնացել են, է՜, յոթը սարից այն կողմ, ջահել օրերի զրուցակից լեռները կորել են, հիմա, երբ Վերին Սասնաշենի նախիրն էլ չի քշում, և գյուղի շրջակա սարուձորերն էլ հեռացել են, հիմա նույն ու բոլոր խաղերը մարդկանց չէ, նրանց մասին է՝ կորած… կորած ու հեռացած լեռների։

6․Ի՞նչը տխրեցրեց Բարսեղ պապին․երկու նախադասությամբ ներկայացրու։

Բարսեղ պապին տխրեց նրա համար, երբ եկավ արտ թոռան համար Գինարբ ծաղիկ հավաքելու, և տեսավ, որ արտը ծածկված է քարերով և չգտավ իր սիրելի ծաղիկը:

Рубрика: Քիմիա 7

Լաբորատոր փորձ

Լաբորատոր փորձ

Ծանոթություն պարզ նյութերի՝ մետաղների և ոչ մետաղների նմուշներին

Անհրաժեշտ նյութերը՝

  • պղնձի տաշեղներ
  • ալյումին
  • անագ
  • կա պար
  • երկաթ

•ցինկ

  • գրաֆիտ
  • ծծումբ

Ձեր առջև պարզ նյութերի նմուշներ են: Դրան– ցից որո՞նք են օժտված հետևյալ հատկություններով՝ մետաղական փայլ, էլեկտրահաղորդականություն և ջերմահաղորդականություն: Դրանք մետաղներ են. առանձնացրե՛ք: Գրե՛ք դրանց համապատասխան տարրերի քիմիական նշանները և անվանումները՝ հայերեն ու լատիներեն:

Ձեզ տրված նյութերից նրանք, որոնք մետաղա – կան փայլ չունեն և փխրուն են, ոչ մետաղներն են: Կատարեք նույն գրանցումները, ինչ որ պահանջվում էր մետաղների համար:

Рубрика: հանրահաշիվ 7

Աստիճանի բարձրացման հատկություններ

149.

ա)
123=(2x2x3)3=23x23x33

բ)
165=(2x2x2x2)5=25x25x25x25

գ)
302=(2x3x5)2=22x32x52

դ)
88=(2x2x2)8=28x28x28

ե)
66=(2×3)6=26x36

զ)
274=(3x3x3)4=34x34x34

է)
322=(2x2x2x2x2)2=22x22x22x22x22

ը)
643=(2x2x2x2x2x2)3=23x23x23x23x23x23

150.

ա)
y8x12

բ)
8a6

գ)
2a6

Տանը

Տանը

Տանը

151.

ա)
16a4

բ)
36a6b10

գ)
-27x6y3

դ)
-a4b6

ե)
-a9b6

զ)
1/24x8y4

է)

ը)
8x6y9

թ)
-1

152.

Рубрика: Ֆիզիկա 7

Թեման.Մարմինների փոխազդեցությունը:Մարմնի զանգված:

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը, թե ոչ:

Եթե մարմնի վրա ազդեթություն չլինի նա կգտնվի դադարի վիճակում:

2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ:

Մարդիկ և կենդադիները փոխասդում են Երկրի մակերևույթի հետ, թռչունները՛ օդի, ձկները ջրի՛ հետ:

3.Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն:

Մարմնի ակնթարթորեն արագությունը չփոխելու հատկությունը կոչվում է իներտություն:

4.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը:

5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Մարմնի ծանգվածը կարելի է չափել համեմատելով մարմինների արագությունների փոփոխությունը փոխազդեցության ժամանակ կամ կշռելով:

6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Տոննա, ցենտներ, կիլոգրամ, գրամ, միլիգրամ:

7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

Միավորները ՄՀ-ում որպես զանգվածի միավոր է ընտրվել պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը:

Рубрика: Русский 7

Проект «Дни Себастаци». Туризм глазами себастийцев. Урок 5

Урок 5. Рекламное агентство.

Посмотрите видеоролик:

Создайте свою видео- или фоторекламу для привлечения иностранных туристов.

Вот наша школа, в этом видео вы можете увидеть нашу школу и самые посещаемые места нашей школы. На видео вы видите места, которые очень нравятся детям, например, библиотеку часто посещают после уроков, когда дети идут туда почитать книгу, или вы видите футбольное поле, на котором часто играют мальчики. Вы также можете увидеть мраморный зал, где каждый день проходят наши общие занятия. Также вы можете увидеть и другие наши кабинеты физкультуры, например, в зале гимнастики, туда приходят многие учителя из школ и проводят уроки гимнастики. Вот о чем это видео.

Рубрика: Հայոց լեզու 7

Հայոց լեզու

1.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ուղեբեռներ, փնջեր, անձրևներ, տղամարդիկ, գամփռեր, սպաներ, ակումբներ, արկղեր, գառներ, ֆիդայիներ, օդաչուներ, վիպասաններ, հարսներ, վաճառատներ, եղնիկներ, ժամացույցներ, իտալացիներ, թիեր, պատշարներ, մատենագիրներ, դռներ, սանրեր, սկյուռեր, հողագործներ, նուռեր, գինիներ, սրտեր, ծառաբներ, ձվեր, պատճեններ, տետրեր, ծնկեր, զեբրեր:
2.Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր Արեշ, Մխիթարյան միաբանություն, հայկական լեռնաշղթա, Խաղաղ օվկիանոս, Տրդատ երրորդ, Բերինգի նեղուց, Սասունցի Դավիթ,Արագածոտնի մարզ, Ռուսաստանի Դաշնություն, Վայոց ձորի մարզ, Տիգրան մեծ, Սևանա լիճ, Երևանի նահանգ, Արտաշես բարեպաշտ, Նորքի զանգված, Բարձր Հայք, Միջին Ասիա, Հայաստանի Հանրապետություն, Նոբելյան մրցանակ, Բալկանյան թերակղզի:
3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:


ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:


4. ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր, վտառ, երամակ, երամ, նավատորմ, պարս, դեղորայք, առականի:
բ. շատ դեղեր միասին, ձիերի խումբ, մեղուների խումբ, բոլոր նավերը միասին, առակների հավաքածու, ձկների խումբ, կովերի խումբ, թռչունների խումբ:

Նախիր-կովերի խումբ, վտառ-ձկների խումբ, երամակ-ձիերի խումբ, երամ-թռչունների խումբ, նավատորմ-բոլոր նավերը միասին, պարս-մեղուների խումբ, դեղորայք-բոլոր դեղերը միասին, առականի-առակների հավաքածու։

4․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:

Ա. Ուժ, տարր, ծով, նավ, կույտ, բերդ, շենք: 

Ուժեր, տարրեր, ծովեր, նավեր, կույտեր, բերդեր, շենքեր։

Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ: 

Ճանապարհներ, գաղտնիքներ, հրաշքներ, մեքենաներ, շրջաններ, շինություններ, նավահանգիստներ։

Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ: 

Գառներ, դռներ, մատներ, մկներ, թոռներ, ձկներ, լեռներ, բեռներ։

Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր: 

Աստղեր, արկղեր, վագրեր, անգղեր, սանրեր։

Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր: 

Ծովածոցներ, սուզանավներ, դաշտավայրներ, շնագայլեր, հեռագրեր, լրագրեր։

Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր: 

Քարտաշներ, գրագիրներ, լեռնագործներ, բեռնակիրներ։
Է. Մարդ, կին: 

Մարդիկ, կանայք։

5․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Рубрика: Գրականություն 7

Մուշեղ Գալշոյան Մամփրե արքան (Մաս 1)

1- մաս

Մամփրեն ահագին ժամանակ հետևում էր, թե երրորդ դասարանցի թոռնուհին ինչպես է այբուբենը սովորեցնում եղբորը, որպես թե՝ նախապատրաստում է, որ տղան գալ տարի այբուբենը սերտած գնա դպրոց: Եվ, տես թե ինչպես է սովորեցնում. շուտասելուկի պես,— Ա — բ — գ — դ — ե — զ…,— առանց հնչեցնելու, առանց ներդաշնակելու։ Բա Մամփրեի սովորած այբուբենը ա՞յդ էր, այդպե՞ս էր։ Վարժապետ Տեր Հարությունը նահատակվեց, այբուբենը հո չփոխվե՞ց։

Իսկ երբ թոռնուհին ճլոտեց թոռանը, Մամփրեն էլ չհամբերեց.

— Աղջի, շան կաթ կերած։— Եվ հերսոտ ոտքի ելավ։ — Սխալ-մխալ կզրուցե քիչ է, հըլը տղին էլ կճլոտե։— Եվ այբբենարանը խլեց-շպրտեց մահճակալին, իսկ տղային քաշեց ծնկների արանքը։

— Քու քուրն սուտասան է, ձգուկ, էդ փապռեճի զրուցին ականջ մի պահե։

Ապա հերսոտ դարձավ թոռնուհուն՝

— Էդ ի՞նչ սուտ ու փուտ է կսովորեցնիս տղին:

— Սուտը…,— թոռն ուհին ուզեց շշպռել պապին, բայց զսպեց իրեն։— Գրքում է էդպես գրված։

— Բեր տեսնիմ,— խիստ պահանջեց պապը։

Թոռնուհին տարակուսած նայեց. պապը, ախր, տառաճանաչ չէ, ճիշտն ու սխալը էդ ինչպե՞ս պետք է ստուգի և այն էլ, այն էլ՝ գրքով։ Եվ փռթկացրեց ափի մեջ։

— Գիրքն հոս բեր… Շան կաթ կերած… Դե բաց ու ինչպես մեջ գրքին է, էդպես զրուցե։ Կարդա հատիկ-հատիկ,— խիստ պահանջեց Մամփրեն,— կարդա մեկիկ-մեկիկ ու մեկիկ-մեկիկ ցուցամատե։— Եվ աչքը բաց էջին լարված՝ սպասեց:

— Այբ-բեն-գիմ-դա-եչ-զա…

Մինչ Մամփրեն փորձում էր աչալուրջ հետևել, թոռնուհու ցուցամատը ցոլաց, և նա շուտասելուկով կտրեց այբուբենի երկու շարքը։

— Համբերե։— նեղսրտեց Մամփրեն։— Քեզ ասի հանդարտիկ կարդա։ Հատիկ-հատիկ կարդա ու ցացանե։

— Ա՜յբ… բե՜ն… գի՜մ… դա՜…

— Համբերե։ Գիմ-ից հետո նորեն կարդա։ Թոռնուհին շփռթվեց և սկսեց նորից.

— Ա՜յբ… բե՜ն… գի՜մ…,— հարցական նայեց պապի աչքերին։

Մամփրեն լարված սպասում էր։

— …դա՜,— թոռնուհին մատնացույց արեց և ուզեց շարունակել, բայց Մամփրեն ընդհատեց։

— Համբերե։— Լարված նայում էր տառերի շարուկին։– Հըլը գիմ-ն ցուցամատի։

— Էս է:

— Գիմ-ից հետո հարկ է, որ էղնի՝ ել, Հովակիմ:

— Ի՞նչ։

— Ել, Հովակիմ,— նեղսրտես Մամփրեն։

— Ել, Հովակիմ։— Ափի մեջ փռթկաց թոռնուհին։— Այդպիսի բան չկա։

— Լավ նայե։

— Չկա, այ պապ, չկա։— Չիք։— Եվ ափերը հաղթական շրխկշրխկացրեց։— Տեսար, որ սուտ ու փուտ չեմ սովորեցրել։ Դե, արի։— Եվ քաշեց եղբոր թևից։

— Համբերե։— Եվ թոռանը ծնկների արանքում սեղմած, մտածկոտ հայացքը այբբենարանին, Մամփրեն շշնջաց։— Թե էդպես է. գիրքն է սխալ կխաբրե… գիրքն է սխալ կզրուցե։

Թոռնուհին քաշում էր եղբոր թևից։

— Համբերե,— հերսոտեց Մամփրեն և թոռանը պինդ սեղմեց ծնկների արանքը։— Այբուբենը ես կսովորեցնեմ իմ ձգուկին։

Ա՜յբ, բե՜ն, գի՜մ,
Ե՛լ, Հովակիմ,
Դա՜, ե՜չ, զա՜,
Լծիր եզան։

Վարժապետ Տեր Հարությունը արտասանում էր, և իրենք խմբով կրկնում էին։ Տեր Հարությունը հայոց տառերն էր ասեղնագործում ճերմակ պաստառին, հետն էլ արտասանում այբուբենը, և իրենք խմբով կրկնում էին—

Է՜, ը՜թ, թո՜,
Վե՛ր կաց, Թաթո,
Ժե՜, ինի՜, լյո՜ւն,
Կապիր քո շուն։

Տեր Հարությունը մեծ ու ճերմակ պաստառը կախել էր Տիրամոր նկարի կողքին և վառ կարմիրով հյուսում էր տառերը։ Հայոց տառերը կարմիր են, բացատրում էր Տեր Հարությունը, քանզի սուրբ Մաշտոցը իր սրտից է հանել ի լույս։ Եվ կարմիր են, քանզի թրծվել են արդար Արեգակով։ Եվ կարմիր են, քանզի սրբազան կռիվների են մասնակից եղել: Եվ ասեղնագործում էր հանդարտիկ, հեռվից ու մոտիկից ուշադիր զննելով, երբեմն այնպես վերացած, որ իրենց թվում էր, թե հայոց տառերը նոր-նոր հորինվում են, և Տեր Հարությունն է ստեղծողը։ Օրը՝ մեկ տառ։ Եվ օրեր շարունակ իրենք կրկնում, հա կրկնում ու սերտում էին այբուբենը—

Խե՜, ծա՜, կե՜ն,
Ո՞ւր է Հակեն։
Հո՜, ձա, ղա՜տ,
Միհրան, Միհրդատ։
Ճե՜ն, մե՜ն, հի՜,
Կգանք հիմի։

Գյուղում բոլորը գիտեին, որ Տեր Հարությունը ճերմակ պաստառին կարմիր տառեր է ասեղնագործում և, որպես թե ի հիշատակ մշեցի այն ուսուցչի, որին սուլթանը, ասում են, կախաղան է հանել։ Մահապարտ այդ ուսուցիչն է հայոց այբուբենր հանգավորել այսպես,— Ա՜յբ, բե՜մ, գի՜մ, Ե՛լ Հովակիմ,— ներդաշնակել այնպես, որ երեխաները շուտ սովորեն այբուբենը և բոլորովին չմոռանան —

Նո՜ւ, շա՜, ո՜,
Պրծի, Շավո,
Չա՜, պե՜, ջե՜,
Ուշ է, Վաչե:

Ասում էին նաև, որ Տեր Հարությունը շուտով Հնդու աշխարհ պետք է գնա, և գրերը տանելու է Հնդու աշխարհի հայերին։ Ուրիշները թե՝ տառերը ասեղնագործում է ի սեր աշխարհի ծայրը հասած մեն ու մինուկ մի հայի, ճերմակ պաստառին հյուսած հայոց կարմիր գրերը նրան է ուղարկելու՝ աշխարհի ծայրը հասած ու մոլորված մինուկ ու մինուճար պանդուխտ հային։ Նրան է ուղարկելու։ Ոչ, բոլորին առարկում էր գյուղի ամենատարեցը և գյուղի ամենահզոր ընկուզենու տեր Օհան պապը (ասում էին, որ նա, Օհան պապը, և իր հսկա ընկուզենին տարեկիցներ են)։ Ոչ, առարկում էր Օհան պապը, Տեր Հարությունը գրերն ուղարկելու է սուլթանին նվեր։ Այո, այո, նվեր, սուլթանին նվեր՝ ի հեճուկս:— Դու մշեցի ուսուցչին կախաղան հանեցիր, իսկ սուրբ Մաշտոցի գրին ի՞նչ կարող ես անել։— Այս մեկ։ Եվ ապա։— Դու սուլթան ես, բայց քո սեփական տառերը չունես և քո արյունոտ հրամաններր գրում ես այլոց տառերով։ Իսկ մենք թագավոր չունենք, բայց ունենք սեփական գիր: Եվ, իմացած եղիր, որ սուրբ Մաշտոցի գիրն էլ մեր թագավորն է։ Եվ մենք քո արնոտ ձեռքը մերժում ենք և մեր արդարախոս ու արդարամիտ թագավորի ձեռքը համբուրում ու դնում ենք մեր գլխին։ Այ, այդպես։— Ամեն մեկն իրենն էր ասում, իսկ Տեր Հարությունը լոլո ու խորհրդավոր ասեղնագործում էր տառերը, օրը մեկ տառ։ Երբեմն նաև պատմություններ էր անում սուրբ Սաշտոցի և նրա արարչագործ, անպարտելի, ասպետ զինվորների— գրերի մասին։ Հրաշք բաներ, որ լսում էին բերանբաց և ընկնում հեքիաթների աշխարհը… բայց ամենաշատը, ամենաշատը այբուբենն էին սերտում. կրկնում, հա կրկնում ու սերտում էին —

Ռա՜, սե՜, վե՜վ,
Ծագեց արև։
Տյո՜ւն, րե՜, ցո՜,
Մարդ աստծո։

Հետո մի մամիկ լուր տարածեց, թե Տեր Հարությունը երազ է տեսել, երազում ճերմակ ձիավոր սուրբ Սարգիսը հայտնվել է ու ասել՝ շուտով ջրհեղեղ է լինելու։ Ճերմակ ձիավոր սուրբ Սարգիսն է ձին կանգնեցրել ու ասել Տեր Հարությունին։ Եվ նա հիմա շտապում է ասեղնագործել հայոց կարմիր տառերը և ծոցը դրած բարձրանալ Արարատ։ Դրա համար էլ մեծ-լայն սավանի վրա է հյուսում և գլխա-գլխատառերով… Եվ գյուղը հավատաց։ Եվ հավատացին իրենք, երեխաները, հավատացին, որովհետև վարժապետը այդ օրը եկավ և հայտարարեց,— զավակներս, այսօր մեր վերջին դասն է, սալթանը պատերազմ է հայտարարել աշխարհին Ռուսիո։ Եվ ես աճապարում եմ ավարտին հասցնել ասեղնագործ գիրն իմ։— Իսկ նախնական պայմանավորվածությունը այլ էր՝ քանի դեռ ինքը, վարժապետը, տառերն է հյուսում, այդ ընթացքում իրենք պետք է ամեն օր, չհաշված կիրակի օրերը, ամեն օր արտասանեին, կրկնեին ու սերտեին այբուբենը և ապա, գործն ավարտելուց հետո, վարժապետը տառ առ տառ պետք է սովորեցներ գրերը: Այդպես էին որոշել, բայց եկավ և ասաց։— Պատերազմ է, զավակներս, և ձեր հայրերին, հարկավ, ասկյար կտանեն։ Գնացեք ձեր հայրերի մոտ։ Եթե տերը կամենա՝ նորեն կհավաքվենք, և ձեզ կուսուցանեն սուրբ Մաշտոցի գրերը։ Իսկ այժմ, զավակներս, վերջին անգամ միասին հնչեցնենք այբուբենն հայոց։— Եվ այբուբենի վերջը այնպե՜ս էին ձգում, այնպե՜ս էին ձգում, առանց պայմանավորվելու բոլոր երեխաները միաշունչ (և վարժապետն ինքն էլ, վարժապետն էլ) վերջը այնպե՜ս էին ձգում… Չէին ուզում, որ այբուբենը վերջանա —

Վյո՜ւն, փյո՜ւռ, քե՜,
Քելե սրքե,
Ե՜վ, օ՜, ֆե՜,
Օ՜, ինչ զով է։

— Դե, զավակներս, տերն ընդ ձեզ։

Առավոտ էր, բայց գյուղը լուռ էր։ Այբուբենին դաշնած կանչերը, որ իրեն թվում էր, թե մշեցի վարդապետը իրենց գյուղից, հենց իրենց գյուղից է վերցրել, բարձրաձայն ու բարձրախոս իրենց գյուղացիներից՝ կտուրից-կտուր, թաղից-թաղ, արտից-արտ, ձորից-ձոր միմյանց ձայն տվող բարձրագոչ գյուղացիներից, այդ կանչերը չկային։ Այն, ինչ ամեն օր կար, այդ առավոտ չկար, իսկ այն, ինչ չպետք է լիներ, կար՝ գյուղի շներն էին խառնվել իրար, կտուրներին կանգնած, դնչներն ի երկինք կատաղի հաչում էին։ Շները ինչպե՞ս էին հասկացել, որ թուրքաց սուլթանը պատերազմ է հայտարարել ռուսաց ցարին։ Շները արևոտ ու զուլալ օրով և օր ցերեկով ձեն-ձենոց ոռնում ու հաչում էին, իսկ գյուղի այրերը հավաքվել էին Վարի թաղում, Օհանի ընկուզենու տակ… Մի մասը ուրախ էր, որ սուլթանը պատերազմ է հայտարարել՝ արյունով ներկված գահի վերջն է եկել, ուրեմն, և աստված մոլորեցրել է սուլթանին, և նա ռուսաց ցարին կռիվ է հայտարարել։ Ռուս սալդատների սվինները այս անգամ կփայլեն Ծիրնկատարին, կշողշողան Անդոկ լեռան կատարին։ «Քեռին» այս անդամ անպայման կգա։

Իսկ մյուս մասը նոր պատերազմը գտնում էր որսպես նոր աղետ, ռուսը իհարկե, կհաղթի, կասկած չկա. սալդատի սվինից ասկյարը դողում է, ռուսը միշտ է հաղթել և էլի կհաղթի: Ռուսաց սվինը կհաղթի, այո, բայց վերջում, վերջում, ամենավերջում կհաղթի Եվրոպայի դիվանագիտությունը։ Այո, Եվրոպայի նենգ քաղաքականությունը հաղթող դուրս կգա։ Այ, այդպես կլինի: Այդպես եղել է և այդպես կլինի։ Եվ անիշխան ու անզեն ժողովուրդը կպատժվի իր երազի, հույսի և ռուսասիրության համար։

Գյուղ հասած լուրը ավետի՞ս էր, թե՞ բոթ… Ավետիս է, թե՞ բոթ… Օհանի ընկուզենու տակ հավաքված այրերը այդպես էլ չորոշեցին, բայց որ գյուղը սուլթանի անարդար բանակին զինվոր չի տալու, դա արդեն քննելու բան չէր։ Ո՞վ, հայորդին դառնա յաթաղանակիր ասկյար և կռվի ռուս սալդատի դե՞մ… Չի եղել և չի լինի։ Պատմությունը այդպիսի մի օրինակ, գեթ մի փաստ չի արձանագրել։

Եվ մտախոհ ցրվեցին. ով «չախմախլի» թվանք ունի՝ թող լիցքավորի, ով թուր ունի՝ թող սրի, ով մի կարգին չախ ու ունի՝ թող սրի։

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ուշադրություն դարձրու այն հատվածին, որտեղ ներկայից անցում է կատարվում անցյալին.ի՞նչ է հիշում Մամփրեն իր անցածից, ո՞վ էր Տեր Հարությունը,ինչպես էին այբուբենը սովորում Տեր Հարություն վարժապետի հետ: Ի՞նչ կատարվեց օրերից մի օր:

Մամփրեն իր անցյալից հիշում էր թե ինչպես էին նրանք Տեր Հարություն վարժապետի հետ սովորում տառերը։ Տեր Հարությունը Մամփրեի գյուղի դպրոցի վարժապետն էր։ Երբ նրանք Տեր Հարություն վարժապետի հետ սովորում էին տառերը պատերազմ սկսվեց։ Մամփրեն չհասցրեց դպրոցում սովորել տառերը։

2.Պատերազմի լուրը ինչպիսի՞ իրարանցում առաջացրեց գյուղում.նկարագրիր գյուղացիների խորհրդածությունները այդ լուրը լսելուն պես:

Գյուղի այրերը հավաքվել էին Վարի թաղում, Օհանի ընկուզենու տակ… Մի մասը ուրախ էր, որ սուլթանը պատերազմ է հայտարարել՝ արյունով ներկված գահի վերջն է եկել, ուրեմն, և աստված մոլորեցրել է սուլթանին, և նա ռուսաց ցարին կռիվ է հայտարարել։ Ռուս սալդատների սվինները այս անգամ կփայլեն Ծիրնկատարին, կշողշողան Անդոկ լեռան կատարին։ «Քեռին» այս անդամ անպայման կգա։ Իսկ մյուս մասը նոր պատերազմը գտնում էր որսպես նոր աղետ, ռուսը իհարկե, կհաղթի, կասկած չկա. սալդատի սվինից ասկյարը դողում է, ռուսը միշտ է հաղթել և էլի կհաղթի: