Рубрика: Մաթեմատիկա 6

Դաս 6

1) Որո՞նք են ամենամեծ եւ ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։

ամենամեծ -10

ամենափոքր -99

2) Գրե՛ք ստորեւ բերված նախադասությունները՝ օգտագործելով + եւ – նշանները.

ա) Գիշերը օդի ջերմաստիճանը եղել է զրոյից -80 ցածր, իսկ

ցերեկը՝ զրոյից +20 բարձր։

բ) Մակընթացության ժամանակ ջրի մակարդակը եղել է 0

նշագծից +315մ-ով բարձր, իսկ տեղատվության ժամանակ՝

-2110մ-ով ցածր։

գ) Մեխիկո քաղաքը գտնվում է ծովի մակերեւույթից +2240 մ

բարձրության վրա, իսկ Աստրախան քաղաքը՝ ծովի մակերեւույթից -25մ ցածր։

3) Մեքենայի բաքի 1/4-ը լցնելու համար պահանջվում է 50 վայրկյան: Բաքի ո՞ր մասը կլցվի 1 րոպեում:

50․4=200

4) Ոսկերիչը 30 ոսկե մատանի պատրաստելու պատվեր ստացավ։ Պահանջված ժամկետում նա հասցրեց պատրաստել միայն 24 մատանի։ Քանի՞ տոկոսով կատարեց ոսկերիչը պատվերը։ Քանի՞ տոկոսով նա թերակատարեց պատվերը։

30-24=6

100.6=600

600:30=20 %

20%-

80%+

Լրացուցիչ(տանը)

5) Գոյություն ունե՞ն արդյոք ամենափոքր բացասական եւ ամենամեծ դրական թվեր։

Ոչ, որովհետև թվերը անվերջ են։

6) Ասե՛ք այն երեք հաջորդական ամբողջ թվերը, որոնցից՝

ա) ամենափոքրը –7-ն է, բ) ամենամեծը –5-ն է։

-7 < -6 < -5 < -4

-5 > -6 > -7 > -8

7) Քանի՞ տոկոսով կփոքրանա քառակուսու մակերեսը, եթե նրա կողմը փոքրացնենք 20 %-ով։

20%- ով

8) Թիվը փոքրացրել են 20 %-ով։ Քանի՞ տոկոսով պետք է մեծացնել ստացված թիվը, որպեսզի նորից ստացվի տրված թիվը։

20%- ով

Рубрика: Մաթեմատիկա 6

Դաս 5.

Դաս 5.

3. Կոորդինատային ուղիղ

Տեսական նյութ

GeoGebra

Ուղղի վրա կետի դիրքը հաշվման O սկզբնակետի նկատմամբ որոշելու համար բավական չէ իմանալ նրա հեռավորությունը O կետից: Պետք է նշել նաև, թե նա կետի ո՞ր կողմում է գտնվում: Ամենից հաճախ այդպիսի ուղիղը պատկերում են հորիզոնական դիրքով: Ստացվում է սանդղակ, որը պատկերված է նկարում:

Սովորաբար սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար «մինուս մեկ», «մինուս երկու», «մինուս երեք», …: O կետից դեպի աջ գտնվող թվերը կոչվում են դրական (օրինակ` 1, 7, 9.5), իսկ դեպի ձախ` բացասական (օրինակ` -2, -4, -7.9): Երբեմն դրական թվերը գրում են «պլյուս» նշանով. +1, +7, +9.5: +1=1, +7=7, +9.5=9.5: Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:

A կետն ունի -2 կոորդինատը: Գրում են այսպես` A(-2), B(-1), C(1.5):

Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ:

Առաջադրանքներ(դասարանում)

1. Ի՞նչ են նշանակում  հետևյալ  գրառումները։
A (–7) — A կետի կոորդինատը -7-ն է
B (+8) — B կետի կոորդինատը +8-ն է
C (–4) — C կոտի կոորդինատը -4-ն է
D (+21) — D կետի կոորդինատը +21-ն է
E (–50) — E կետի կոորդինատը -50-ն է
F (–100) — F կետի կոորդինատը -100-ն է

2) Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,

+3

բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ։

-5

3) Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր. 

A (9), B (-4), C (-1), D (12)

4) A կետի կոորդինատը –4 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից քանի՞ միավոր հեռավորություն ունի B կետը, եթե վերջինիս կոորդինատն է՝

ա) –9,

B կետը A կետից ձախ է գտնվում, և հեռու է A կետից 5 միավոր հեռավորություն։

բ) –1,

B կետը A կետից աջ է գտնվում, և հեռու է A կետից 3 միավոր հեռավորություն։

գ) +3,

B կետը A կետից աջ է գտնվում, և հեռու է A կետից 7 միավոր հեռավորություն։

դ) +10։

B կետը A կետից աջ է գտնվում, և հեռու է A կետից 14 միավոր հեռավորություն։

Լրացուցիչ(տանը)

5) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C(–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 12սմ է, 1 սմ է։

D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 12սմ է, 1 սմ  է։

6) Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։ 

A(-7), B(-5), C(-2), D(+1), E(+8), F(+10):

7) Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից աջ։

Ամենից աջ գտնվում է A կետը, իսկ ամենից ձախ՝ E կետը։

8) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝

ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,

բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

9) Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև. 

 ա) –5 և 3-ի միջև, գտնվում է 7 բնական թիվ։

բ) 0 և 4-ի միջև, գտնվում է 3 բնական թիվ։

գ) 7 և 15-ի միջև, գտնվում է 7 բնական թիվ։

Рубрика: Մայրենի6

ԲՈՒՔԸ ԵՐԳԸ ԵՐԵԽԱՆ

ԲՈՒՔԸ, ԵՐԳԸ, ԵՐԵԽԱՆ

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։ Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու, դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող, և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց՝ հոգու հետ խաղ են անում։ Կարծեց՝ հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի, արի, ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր, և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,

Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

1․ Ինչպիսի՞ն էր երեխան, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ:
Աղքատ, որովհետև հագնում էր քրքրված կոշիկներ, գուլպաներ և բաճկոն։

2․ Ինչպիսի՞ն էր Հարութ քեռին, կբնութագրես նրան և կհիմնավորես բնութագրումներդ:
Անխիղճ, որովհետև նա չթողնեց երեխային մտնի դպրոց, բայց նաև ճիշտ արեց, որովհետև ավագը նրան ասել էր ոչ մեկի ներս չթողնես։

3․ Ճի՞շտ վարվեց Հարութ քեռին երեխայի հետ: Պատասխանդ կհիմնավորես:
Ոչ, որովհետև ընդարապես խիղճ չուներ, բայց նաև ճիշտ արեց, որովհետև ավագը նրան ասել էր ոչ մեկի ներս չթողնես։

4․ Ի՞նչ կասես երեխայի երգի մասին:
Իմ կարծիքով նա այնքան էր մրսել և սովամահ էր լինում, որ երգում էր և երգը նրա տաքացնում էր։

5․ Ինչպե՞ս կբացատրես պատմվածքի վերնագիրը:
Ամբողջ պատմվածքը կապված էր այդ երեք բառի հետ։

Рубрика: Русский 6

Классный час

     Классное собрание 

Нина Степановна волновалась: как пройдёт в её шестом классе классное собрание? Ребята, – сказала Нина Степановна. – Сегодня у нас классный час на тему „Кем я хочу стать”. К нам в гости пришёл папа нашего Саши Гвоздева. Виктор Андреевич работает лётчиком гражданской авиации, он водит огромные современные самолёты. Ребята внимательно слушали. Виктор Андреевич стал рассказывать им о профессии лётчика.
Когда он закончил, Нина Степановна сказала: – А теперь, ребята, скажите, кто кем хочет стать. Ты, Саша, как и твой отец, будешь лётчиком? 
За Сашу ответил Виктор Андреевич:
 – Да, конечно, он будет лётчиком.
 – Я тоже буду лётчиком! – выкрикнул Вова. 
– А я стюардессой буду! – заявила Люда.
 – Я буду актрисой! – объявила классная красавица Вика. 
– А я буду врачом! – сказала с вызовом Женя и продолжила. 
– Когда человеку плохо, он не в кино, а в больницу бежит. 
– А когда человеку хорошо, он не в больницу, а в кино идёт! – сказала Вика и показала Жене язык. 
– А я хочу стать садовником! – тихо сказал Коля. 

– Коля, – строго сказала учительница. Я тебя серьёзно спрашиваю, а ты шутить вздумал.
 – Я не шучу, – так же тихо ответил Коля. 
– Мне эта работа нравится. Мне нравится, когда сад цветёт, я люблю ухаживать за деревьями и цветами. Я всегда дедушке помогал. А недавно дедушка умер, а сад остался. В классе наступила тишина. 
– Садовник – тоже нужная профессия, – сказал Виктор Андреевич. 
– Кем бы человек ни стал – главное, чтоб от него польза была. 
Тут Саша Гвоздев, не глядя на отца, сказал: – А я буду геологом. 
– Ты же говорил – лётчиком? – удивилась Нина Степановна. 
– Я не говорил, – возразил Саша, – это отец сказал, что я буду лётчиком. А я хочу быть геологом. Саша встретился со взглядом отца. И выдержал этот взгляд. Вот какой получился в шестом „а” 
классный час. 

2. Ответьте на вопросы
-О чём рассказал ученикам Виктор Андреевич?
Виктор Андреевич стал рассказывать ученикам о профессии лётчика.
-Какие будущие профессии выбрали ребята?

Ребята выбрали лётчик, стюардесса, актриса, врач, садовник, геолог.
— А какие выберете вы?.

Я ещё не опредилился.
-Запишите свой выбор

Я ещё не опредилился.

3. Прочитайте предложения. Попробуйте продолжить последнее предложение.
Если бы я был садоводом, я вырастил бы новые сорта яблонь и груш.
Если бы я был фармацевтом , я изобрёл бы такое лекарство, которое излечивало бы все болезни.
Если бы я был сапожником, то сшил бы для дедушки мягкие, удобные туфли, и он бы ходил в них не уставая.
Если бы я был… врачом я бы вылечил всех больных.

4.Соедините части пословиц. Объясните значение, используя интернет, найдите похожие пословицы в армянском языке.

1. Труд кормит а) что можно сделать сегодня
2. Кончил дело б) лень портит
3. Любишь кататься в) гуляй смело
4. Не откладывай на завтра то г) люби и саночки возить’

5. Грамматический материал

Дательный падеж для обозначения возраста Спрашивая о возрасте человека или определяя его возраст, нужно ставить имя, отчество и фамилию человека в дательном падеже.
Для обозначения возраста употребляются предложения с местои ме нием или существительным в дательном падеже и сочетания числительного, указы вающего возраст, со словами год (один год, 2,3,4 года), лет (5, 6 и т.д. лет)

Кому? мне, тебе 1, 21, год; 2, 3, 4, 22 года Моему брату (другу…) ему 5, 6, 11 лет
Моей сестре (подруге…) ей 10, 13,17, 18 лет

6. Напишите вместо точек данные в скобках местоимения в нужной форме по образцу.
Образец: … 12 лет. (я) – Мне 12 лет.
1.Ему 10 лет. (он) 2. Ей 4 года. (она) 3. Сколько Вам лет? (вы) 4. Сколько тебе лет? (ты) 5. Ей 31 год. (она) 6. Тебе скоро будет 13 лет. (ты) 7. Мне недавно исполнилось 11 лет. (я) 8. Сколько ему лет? (он) 9. Сколько ей лет? (она) 10. У меня два брата близнеца. Им 8 лет. (они)

7. Раскройте скобки.
1. Дай, пожалуйста, книгу этому человеку(этот человек).
2. Помоги своему хорошему другу(свой хороший друг).
3. Напиши или позвони, купи и пошли что-нибудь своей маме, своему папе, своим родителям(своя мама, свой папа, свои роди-
тели).
4. Я стараюсь не мешать моим соседям(мои соседи).
5. Я не очень доверяю этой блондинке (эта блондинка).
6. Обещаю тебе(ты), что обязательно напишу.
7. Передай привет моей сестрёнке , братику и всем моим друзьям (моя сестрёнка, братик, все мои друзья).
Рубрика: Պատմություն 6

Դաս 6 – Հոկտեմբերի 31- Նոյեմբերի 4

  1. Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը: Ներկայացրե՛ք նաև Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրումը /բանավոր, Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 45-47 /

Սարդուրի Ա (ծննդ. թվ. անհայտ մ.թ.ա. 910-900 — մ.թ.ա. 824 թվական), Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 835-825 թվականներին։ Շարունակելով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լուտիպրիի քաղաքականությունը, հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել թագավորության սահմանները։ 

2. Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։

Վանի թագավորությունը հայտնի է Արարատ, ասորեստանցիները այն անվանում էին Ուրարտու, կոչվում է նաև Նաիրի անվամբ, Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ:

3. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։

Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն Արատտան է, որը գոյություն է ունեցել Ք.ա. xxviii-xxvii դարերում

4. Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։

Օտար լեզուներում հայաստանն ամենից ավելի ճանաչված է <<Արմենիա>> անվամբ կամ դրա տարբերակներով:

5. Բացատրե՛ք հետևյալ անուններն ու հասկացությունները /գրավոր/

ա/ Արմանի, 

Արմենիա անվան նախաձևերից է որը հանդիպում է Միջագետքի սեպագիր արձանագրություններում։
բ/ Արմի, 

Արմենիա անվան նախաձևերից է որը հանդիպում է Սիրիայից գտնված բնագրերում։
գ/ Հայասա, 

Ք․ ա․ II հազարամյակի կեսերին Հայաստանից արևմուտք բնակվում էին խեթերը։ Նրանք հայերին ազգակից հնդեվրոպական ժողովուրդ էին։ Մեր երկիրը խեթերը կոչում էին Հայասա, որը խեթերեն նշանակում է հայերի երկիր։
դ/ Նաիրի երկիր, 

Ք․ ա․ XIII-X դարերում Ասորեստանի արքաները Հայաստանի հարավում և Վանա լճի ավազանում հիշատակում են Նաիրի երկիրը։ Արձանագրություններում Նաիրին հիշատակվում է իբրև ընդարձակ հպատակություն չճանաչող երկիր, որն ուներ 250 քաղաք։
ե/ Հայկազունիների Արարատյան թագավորություն /ՈՒրարտու / 

Ք․ ա․ IX-րդ դարի առաջին կեսին Հայկական լեռնաշխարհի կենտրոնում և հյուսիսում հիշատակվում է մեկ այլ պետություն Ուրարտուն։ Դա Հայկի սերունդների Հայկազունիների ստեղծած Արարատյան թագավորությունն էր։ Ուրարտու անունը Արարատ անվան ասորեստանյան տարբերակն է։
զ/ Արամ /Արամու  

Ասորեստանյան աղբյուրներում առաջին անգամ (Ք․ ա․ 859 թ․) որպես Ուրարտուի արքա հիշատակվում է Արամը (Արամու)։