Рубрика: Մայրենի6

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արա Գեղեցիկ և Շամիրամ

ara-gexecik-shamiram

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն՝ Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը՝ Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, և սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Երբ Նինոսը վախճանվում է, գալիս է Շամիրամի նվիրական իղձն իրագործելու ժամանակը: Ասորեստանի թագուհին բանբերներ է ուղարկում Արա Գեղեցիկի մոտ  ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու խոստումներով՝ նպատակ ունենալով համոզել Արային այցելել Նինվե և այստեղ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել կամ էլ հագուրդ տալ իր փափագին և մեծամեծ ընծաներով ու խաղաղությամբ վերադառնալ Հայոց աշխարհ։ Շամիրամի սուրհանդակները գալիս են Հայաստան, սակայն Արան իսկույն մերժում է նրանց։ Շամիրամը մի քանի անգամ էլ փորձում է գործը գլուխ բերել հորդորներով ու աղաչանքներով, սակայն անարդյունք։

Սաստիկ զայրացած Շամիրամը դադարեցնում է աղերսների ու համոզումների մարտավարությունը, զորք է հավաքում և շարժվում է Հայոց աշխարհ՝ Արայի դեմ պատերազմելու։

Շամիրամը գալիս է Արայի դաշտը, որ հետագայում հայ թագավորի անունով կոչվում է Այրարատ։ Նախքան ճակատամարտը Շամիրամը պատվիրում է իր զորապետներին խնայել ու ողջ պահել Արային։ Սակայն կռվում Արայի զորքը կոտորվում է, իսկ Արան՝ ընկնում ռազմի դաշտում։ Հաղթանակից հետո Շամիրամ թագուհին կռվի դաշտ է ուղարկում իր կատարածուներին՝ դիակների մեջ գտնելու իր տենչալի Արային։ Հայ թագավորին գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապա-րանքի վերնատանը։

Իսկ երբ գրգռված հայոց զորքը պատրաստվում է նորից մարտնչել Շամիրամի դեմ Արայի մահվան վրեժն առնելու համար, Շամիրամն ասում է նրանց, որ հրամայել է իր աստվածներին լիզել նրա վերքերը և հարություն տալ թագավորին: Երբ դիակն սկսում է քայքայվել, Ասորեստանի թագուհին գաղտնի թաղում է Արային, իր փեսացուներից մեկին է տալիս Արայի հանդերձանքը և լուր է տարածում, թե արալեզները հարություն են տվել նրան։

Շամիրամը արձան է կանգնեցնում Արային «հարություն տվող» աստվածների պատվին և առատ զոհաբերություններ է մատուցում նրանց։ Արայի հարության լուրը տարածելով Հայոց աշխարհում և բոլորին համոզելով՝ Շամիրամը հանդարտեցնում է ժոդովրդի խռովքը։

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ հատկանիշներով կբնութագրես Արային: Իսկ ինչպիսի՞ն էր Շամիրամը:

    Արան բարի և խիզախ էր. իսկ Շամիրամը հոգատար էր Արայի նկատմամբ և ամեն ձև ուզում էր օգնել Արային:
  2. Գուշակել, թե մգեցված բառերը ինչ ընդհանուր յուրահատկություն ունեն:

    Բարձր, սպանված, գրգռված, մարտնչել, աշխարհում, ժողովորդի:
  3. Ի՞նչ նոր վերնագիր կտայիր առասպելին:

    Սիրո նետահրված Արան:
  4. Դու ինչպե՞ս կավարտեիր առասպելը:

  5. Ես կավարտեի առասպելը, որ Արայի զորքը նորից կռվեր ու հաղթեր Շամիրամի զորքին։
  6. Ի՞նչ թեմաների մասին մտածեցիր առասպելը կարդալիս:

    Ես այդ պահին հիշեցի, որ մեր ազգը քիչ զորք ունի:
  • Կատարում ենք լեզվական առաջադրանքները:
  1. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի՛ր և փոխարինի՛ր հարմար հոմանիշներով:
  • Նրան աշխատանքից փրկեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:
  • Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր գույները կա՞ն:
  • Ծանոթիս այդպես էլ չգտա թանձր բազմության մեջ:
  • Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:
  • Բերրի խոստումներ տվեց ու գնաց:

Նրան աշխատանքից ազատեցին, որովհետև անպատասխանատու էր ու ցրված:
Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր երանգները կան:
Ծանոթիս այդպես էլ չգտա խիտ բազմության մեջ:
Ընկերները երկու օր առաջ էին մաքառել ու հաշտվելու փորձեր էին անում:
Առատ խոստումներ տվեց ու գնաց:

2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

  • Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:
  • Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:
  • Դու արդեն հե՞տ ես վերադարձել:
  • Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:
  • Կրկին անգամ ասում եմ քեզ:
  • Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:
  • Քեզ մի հատ մարդ էր հարցնում:
  • Կարելի՞ է մի հատ զանգել:
  • Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

ա) Դարձյալ այդ մասին ես խոսում:
բ) Ամբողջ ճանապարհը քայլեցիր:
գ) Դու արդեն հետ ես վերադարձել:
դ) Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:
ե) Կրկին ասում եմ քեզ:
զ) Քեզ մի մարդ էր հարցնում:
է) Ուրիշ մարդիկ ավելի լավ կհասկանան: