Рубрика: Պատմություն 6

Պատմություն

1․ Ի՞նչ գիտես Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում)։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

2․ Ինչպե՞ս ավարտվեց Մենոն զորավարի արշավանքը դեպի Հայաստան։

Ք. ա. 330թ. Ալեքսանդրը Մենոն զորավարի գլխավորությամբ մի զորաբանակ ուղարկեց Հայաստան` գրավելու Սպեր գավառի ոսկու հանքերի շրջանը: Սակայն Հայաստանում մակեդոնական բանակը ջախջախվեց, իսկ Մենոնը, ըստ Ստրաբոնի, «խեղդամահ արվեց տեղաբնիկների կողմից»:

3․Ինչու՞ էր Հայաստանը համարվում անմահության երկիր։

Ալեքսանդրը ձգտում է հասնելու անմահության , որի համար ճանապարհ բռնում <<դեպի հայոց աշխարհ որտեղ ակունք է Եփրատի ու Տիգրիսի>>:

4․ Ինչպե՞ս ստեղծվեց Աքեմենյան Տերությունը։

Կյուրոս մեծը ստեղծեց պարսկական տերությունը, որը մինչ այդ գոյություն ունեցած աշխարհական տերություններից ամենամեծն էր (հայտնի է դարձել Աքեմենյան տերություն անունով)։

5․ Ի՞նչ գիտես Աքեմենյան տերության մասին։

Աքեմենյան պետություն հին պարսկերեն՝ Խշաչա, կայսրություն 553 — 330, հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված Կյուրոս Մեծի կողմից։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը, նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։