Рубрика: Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դաս 2 նախագիծ 5

Առաջադրանքներ(դասարանում)

1) Երեք ապրանքատար վագոններով տեղափոխում էին 1450 արկղ բեռ։ Ճանապարհին առաջին վագոնից 75 արկղ տեղափոխեցին երկրորդը, 45 արկղ՝ երրորդը։ Այն բանից հետո, երբ կայարաններից մեկում երրորդ վագոնից իջեցրին 250 արկղ, բոլոր երեք վագոններում եղած արկղերի քանակները հավասարվեցին։ Սկզբում քանի՞ արկղ կար վագոններից յուրաքանչյուրում։

520+325+355+250=1450

Պատ.՝ 1450

2) Դպրոցի աշակերտներից 15-ը գերազանցիկ են: Դա դպրոցի բոլոր աշակերտների 5 %-ն է: Քանի՞ աշակերտ կա դպրոցում:

15x2x10=300

Պատ.՝ 300

3) Առաջին գործարանում կար 500 բանվոր, իսկ երկրորդում՝ 600։ Երկրորդ գործարանի բանվորների քանակն ավելացավ 35 %-ով, իսկ երկու գործարանների բանվորների ընդհանուր քանակը՝ 15 %-ով։ Քանի՞ բանվոր էր աշխատում առաջին գործարանում այդ փոփոխություններից հետո։

600×35:100=210

600+210=810

600+500=1100

1100×15:100=165

Պատ.՝ 165

4) Հաշվել.

ա) 34–(–7)=41

բ) 101 – (–8)=109

գ) 29 – (–11)=40

դ) –70 – (–14)=-56

ե) –48–(–25)=-23

զ) –17 – (–34)=17

է) –52 – (–2)=-50

ը) 82 – (–3)=85

Լրացուցիչ(տանը)

5) Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։ Կազմե՛ք համապատասխան շրջանաձև դիագրամ։

1300000×35:100=455000

1300000×16:100=208000

1300000×20:100=260000

1300000×24:100=312000

35+16+20+24=5%

Պատ՝ 5%

6) Լրացրե՛ք դատարկ վանդակները.

7) Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել է 63 կմ։ Գտե՛ք շոգենավի սեփական արագությունը և գետի հոսանքի արագությունը։

63:3=21

21-3=18

18:3=6

Պատ՝ 6 կմ/ժ

8) Գտնել բաց թողած թիվը.
30-25=5

Рубрика: Բնագիտություն 6

Կայծակ

Կայծակ: Երկու տարանուն լիցքերով լիցքավորված մարմինները մոտեցնելիս առաջանում է կայծ, և ճայթուն է լսվում: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում: Յուրաքանչյուրս երկնակամարի վրա տեսել ենք կայծակի բռնկումը և լսել ենք որոտի խլացուցիչ ձայնը:
Կայծակի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի: Կայծային պարպման ժամանակ առաջանում է ձայնային ալիք՝ որոտ:

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է: Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, առանձին շինություններին, միայնակ ծառերին, կենդանիներին և մարդկանց:
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելի օգնությամբ: Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով: Ձողի վերին՝ սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է: Ձողի ստորին մասին զոդակցում են պղնձյա թիթեղ, որը թաղում են հողի մեջ (հողակցում): Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:
Եթե փոթորկի ժամանակ գտնվում ենք բաց երկնքի տակ կամ բաց տարածքում, կայծակից պաշտպանվելու համար պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից:
Փոթորկի ժամանակ շատ կարևոր է ոչ միայն տեղանքի ճիշտ ընտրությունը, այլև մարմնի ճիշտ կեցվածքը: Վտանգավոր է պառկելը: Կարող եք տուժել ոչ թե անմիջական հարվածից, այլ գետնի էլեկտրական դաշտից, որն առաջանում է, երբ կայծակը հարվածում է մոտական ծառին կամ այլ բարձրադիր առարկայի:

Կայծակի մասին

Հարցեր՝
1.Ինչպե՞ս է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտրական պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը հետևում է կայծակին։

2. Ի՞նչ է շարթարգելը, և ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։


3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու մնալ երկնասլաց առարկաներից, մետաղյա շինություններից, միայնակ ծառերից, խոտի դեզերից և ժայռերից: