Рубрика: Բնագիտություն 6

Չրի օգտակար հատկությունները. Նախագիծ

Անուշահամ ծիրանը հարուստ է վիտամիններով, միկրոտարրերով ու այլ օգտակար նյութերով։ Ծիրանի բաղադրությունն իսկապես ապշեցուցիչ է, քանի որ մեկ պտղի մեջ կա մեծ քանակությամբ մագնիում, երկաթ, բետա-կարոտին, ֆոսֆոր, ֆոլաթթու․ նատրիում, յոդ, պեկտին ու այլ նյութեր։ Դրանում կան նաև B խմբի, նաև A, C, E և H վիտամիններ։ Ծիրանն իրավամբ կարող է համարվել շարժիչ ուժ ուղեղի աշխատանքի համար։ Այն լավացնում է հիշողությունը և օգտակար է հատկապես մտավոր աշխատանքով զբաղվողների համար։ Միրգը խորհուրդ է տրվում քաղցրի սիրահարներին։ Այն կարող է հիանալի աղանդեր դառնալ ու փոխարինել պաղպաղակին ու բարձր կալորիականություն ունեցող թխվածքին։

Վնասակարությունը

Ինչպես և ցանկացած միրգ կամ բանջարեղեն, ծիրանը ևս ունի հակացուցումներ։ Օրինակ՝ շաքարային դիաբետ ունեցողներին չի կարելի մեծ քանակությամբ ծիրան ուտել։ Այն չի կարելի չարաշահել նաև աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողներին։ Ծիրանը նաև ալերգիկ է, այն կարող վքնածություն, քոր, հազ ու մի շարք այլ ախտանիշներ առաջացնել։

Ավելին՝ ծիրանի կորիզի մեջ կա թունավոր թթու։ Այն մեծ քանակությամբ ուտելու դեպքում կարող է հանգեցնել թունավորման։

Մի քանի փաստ ամենահայկական մրգի՝ ծիրանի մասին | Bibar