Рубрика: Մայրենի6

Արևմտահայերեն ընթերցումներ

Առաջադրանքների ստուգում

1.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

2.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

3. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

4.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։

5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Գրեք այնպիսի հարց, որի պատասխանը կլինի՝ — Ես վաղուց մոռացել էի այդ մասին:

Կազմիր այնպիսի նախադասություններ, որ բոլոր բառերը սկսվեն նույն տառով:

Ախոյան, աղմուկ, հարկատու, սուլոց, ելակետային, անեզր, բոլորովին, անհավանական, հաղարջենի, դեղձի բառերի մեջ ի՞նչ կենդանիներ ես տեսնում:

Լրացուցիչ կրթություն (տանը)

1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:

2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
Որ արթնանաս իրերդ ստուգի, որովհետև գիշերը վագոնի մեծ մասը հատուկ չի քնում և գնում է իրերից կեսը վերցնում իրենց և վաճառում հարուստների վրա։

3. Բնութագրի՛ր Կարո քեռուն։
Կարո քեռին կյանքը տեսած մարդ և խորհուրդներ տվող մարդ է։

4. Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
«Կարո քեռու կյանքը»։

5. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:
Մելիք քեռի-անուշադիր, Մելիք քեռի-խորհրդատու, սիգարետ տվողներ-խաբեբա, ռեստորանի աղջիկ-լիրբ և ծխարանի խաղացողներ-կեղծ։

Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:
Օրորոց-6 տառ, 6 հնչյուն
Եղինջ-5 տառ, 6 հնչյուն
Հևիհև-5 տառ, 7 հնչյուն
Օթևան-5 տառ, 6 հնչյուն
Երկյուղ-6 տառ, 7 հնչյուն
Երբեմն-6 տառ, 8 հնչյուն
Սերկևիլ-7 տառ, 8 հնչյուն
Պարգև-5 տառ, 6 հնչյուն
Խխունջ-5 տառ, 6 հնչյուն
Պատշգամբ-8 տառ, 9 հնչյուն
Ճակնդեղ-7 տառ, 8 հնչյուն

Рубрика: Մայրենի6

Մայրենի

  1. Նախադասություններում տեղադրի՛ր տրված հոմանիշ բառերից մեկը:
  • Փչեց մեղմ /քամի, փոթորիկ/, և ծառերն օրորվեցին:

Քամի

  • Բոժոժավոր օձերը պոչի /կատարին, ծայրին/ ունեն զնգացող բոժոժներ:

Ծայրին

  • Քնած առյուծի վրայով մի մուկ  /սլացավ, վազեց/:

Վազեց

  • Տիգրան Պետրոսյանի /հակառակորդ, թշնամի/ տաղանդավոր շախմատիստ էր:

Հակառակորդ

2Փակագծերում տրված տարբերակներից ընդգծի՛ր տվյալ նախադասությանը համապատասխանողը:

  1. Խոսքը (վերաբերում, վերաբերվում) է 5-րդ դարի հայ պատմիչների գործերին:

Վերաբերվում

  1. Դատարանի կողմից (բռնագրավել, բռնագրավվել) էր նրա ամբողջ ունեցվածքը:

Բռնագրավել

  1. Այդ լուրն ընկերոջը հաղորդելու համար Արան հեռախոսով (կապնվեց, կապվեց) նրա հետ:

Կապնվեց

  1. Նրա հպարտ հոգին (վրդովվել, վրդովել) էր բարեկամի անզգույշ մի խոսքը:

Վրդովել

  1. Երիտասարդ ու անվարժ երգչի ձայնը անսովոր դահլիճում անակնկալ (հուզմունքից, հուզմունքով) դողում էր:

Հուզմունքից

  1. Նույնը (վերաբերում, վերաբերվում) է նաև քննարկվող ծրագրին:

Վերաբերվում

  1. Նա շատ բարեկիրթ է և բոլորին էլ հավասար է (վերաբերվում, վերաբերում):

Վերաբերվում

  1. Մի շարք գործարաններ բավականաչափ (տուժել, տուժվել ) են իրենց անփութության և անհեռատեսության պատճառով։

Տուժել

3Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված դարձվածային միավորները։

Վարդագույն ակնոցով նայել, ջրից չոր դուրս գալ, համբերության բաժակը լցվել, ձեռք մեկնել, քաղցր աչքով նայել։

Իմ ընկերը ամբողջ աշխարհին վարդագույն ակնոցով է նայում։
Ես բոլոր դասերին ջրից չոր եմ դուրս գալիս։
Իմ համբերության բաժակը լցվել է:

Рубрика: Մայրենի6

Դարձվացքներ

  • Դարձվածաբանական բառարանից օգտվելով` տրված բառերով գրիր 3-ական դարձվածք` տալով բացատրությունը:
    Գլուխ, ձեռք, ոտք, սիրտ, աչք, ականջ, լեզու:

Գլուխ

  1. Գլուխ ազատել-Մի բանից ազատվել
  2. Գլուխ առնել-հավաքվել
  3. Գլուխը դնել-Մի տեղ հանգստանալ

Ձեռք

1.ձեռքը բաց- առատաձեռն
2.ձեռքերը լվալ- պատասխանատվությունը իր վրայից գցել
3.ձեռք բերել- գտնել

Ոտք,

1.ոտքից թեթևթեթևաշարժ
2.ոտք վերցնելքայլել 
3.ոտքը կախ գցելմեկնումը ուշացնել 

սիրտ,

1.առյուծի սիրտ- համարձակ
2.ինքն իր սրտով- իր հոժար կամքով
3.մկան սիրտ ունենալ- վախկոտ լինել

աչք,

1.աչք փակել- չտեսնելու տալ
2.աչքից ընկնել-հիասթափվել
3.աչքերից կրակ թափել- խիստ բարկանալ

ականջ,

1.ականջը տանել- ձանձրացնել
2.ականջին օղ անել- միշտ հիշել
3.ականջի տակ- շատ մոտ

լեզու:

  1. օձի լեզու- չարախոս, ճարտար լեզու
  2. լեզուն երկար- համարձակ խոսող
  3. լեզվին տալ- անտեղի խոսել
Рубрика: Մայրենի6

Անձրևի հեքիաթը

Անձրևի հեքիաթը

Մարդիկ հավատալիքներ ունեն: Լավ. ի՞նչ կարելի է անել: Պարզ ու գյուղական մարդիկ հին ու ծիծաղաշարժ մտքեր ունեն: Այդ մտքերն իրենց արմատներում վաղնջական Կենաց ծառին հասնող այնքան ժամանակ ու տարածություն ունեն, որ գուցե որևէ մեկն էլ չիմանա՝ դրանք արմատներ ունենան երկնքում:
Մենք չենք հավատում: Մեզ ընդհանրապես ձեռնտու չէ, որ այդ խոսքերին հավատանք: Բայց ի՞նչ կարելի է անել:
Նրանք ասում են՝ եթե մի գիշեր երկնքից աստղ վայր ընկնի, բոլոր հիվանդները կապաքինվեն, կվերանան բոլոր ցավերը, չոր ու ամուլ հողերն ընտիր բերք կտան, ամեն մի տխրություն կդառնա ուրախություն, կնճիռները կհարթվեն մարդկանց դեմքերին, գյուղացու ցանած ամեն մի բերք ութսուն սերմ կտա, յուրաքանչյուրի երազանքը կիրականանա, ամեն սիրահար կհասնի իր սիրեցյալին, թշնամությունը հավերժ կանհետանա, իսկ թռչուններն էլ այլևս վատ չեն երգի: Այո՛, նրանք ասում են՝ մի գիշեր անպայման երկնքից աստղ է ընկնելու: Սա նրանց հավատալիքն է: Լավ. ի՞նչ կարելի է անել: Պարզ ու գյուղական մարդիկ հին ու ծիծաղաշարժ մտքեր ունեն:
Մի գիշեր, մի շատ տարօրինակ գիշեր երկնքից անձրևի փոխարեն աստղ ընկավ: Գիշերն ընկղմված էր աստղի մեջ, բայց ամենից տարօրինակն այն է, որ ոչ ոք այդ գիշերը չի հիշում:
Աստվա՛ծ իմ, ախր հազար տարի անց, չէ՛, հարյուր հազար տարի, ո՛չ, ո՛չ, աշխարհաստեղծումից մի ամբողջ հավերժություն հետո՝ մի գիշեր, երկնքից անձրևի փոխարեն աստղ ընկավ: Ինչո՞ւ ոչ ոք չի հիշում այդ գիշերը: Առհասարակ, ինչպե՞ս եղավ, որ այդ անձրևը ոչ ոք չտեսավ:
Պատմությունն այսպիսին էր:
Մայրամուտին մոտ էր, երբ ամպի լուսավոր, կարմրավուն, բիլ ու անբիծ մի քուլա երկնքի հեռավոր անկյունից ճամփա ընկավ: Քամին բռնեց ամպի փափուկ ձեռքը և այն, ինչպես մի հարսնացուի, որին ուղեկցում են իր փեսայի տուն, մեղմիվ տարավ իր փոքրիկ քաղաքի վրայով. իսկ քաղաքը, գույնզգույն ամպե գլխարկը գլխին, կանգնած էր հողի վրա: Անհնար է նկարագրել, թե այս ամպն ինչ չքնաղ էր, բայց բավականին տարօրինակ է, որ այս ամենը ոչ ոք, գոնե մեկը չտեսավ:
Ախր ինչպե՞ս հազար տարի անց, չէ՛, շա՜տ ավելի տարիներ անց, երբ այդքան երջանիկ, բյուրեղյա ու լուսառատ մի ամպ եկավ, ոչ ոք չտեսավ:
Պատմությունն այսպիսին էր:
Մարդիկ, որ խումբ-խումբ կամ առանձնացած վերադառնում էին իրենց գործերից՝ ինչպես սգավոր ագռավներ, չէին մտածում ամպի մասին:
Մտածելու այնքան բաներ կային, այնքան հոգսեր ունեին, իրենց տներում քնած այնքան հիվանդ, հաց ու ջրի, պարտքի ու փողի այնքան մտածմունքներ կային, որ այլևս ոչ ոք ամպի մասին մտածելու տրամադրություն չուներ, և իրոք, տարօրինակն այն է, որ այս ողջ քաղաքում և այս բոլոր մարդկանց մեջ նույնիսկ մի հավատացյալ գոյություն չունի: Քանզի, եթե գոնե մեկը Աստված ունենար, կեսգիշերին գլուխը կբարձրացներ ու կշշնջար. «Ո՜վ Աստված, մի գթության անձրև պարգևիր», և աչքը կընկներ ամպին ու կասեր. «Փա՛ռք ամենակարող Աստծուն, ով գոյություն ունեցողներց ամենաարդարն է»:
Այսօր մեր սիրտը վշտով է լցված, նույնիսկ մեր երեխաների սիրտն է վշտով, և ամենից վատն այն է, որ ծովի սիրտն էլ է լցված բազում վշտերով, սիրտը, որն ինչքա՜ն ալիք է ծնել: Հիմա ինչպե՞ս եղավ, որ նման մի ալիք ծովի միջից բարձրացավ. սա էլ իր պատմությունն ունի:
Պատմությունն այսպիսին էր:
Բոլոր սադափները մարգարիտ էին տվել, բոլոր կապույտ քարերը՝ փիրուզներ, կանաչ քարերը՝ զմրուխտներ, իսկ բոլոր ջրահարսները՝ մանյակներ:
Ծովերի թագուհին ավերել էր իր պալատը. պալատ, որի մի կեսը արծաթից էր, մյուս կեսը՝ ոսկուց: Ծովաստղիկները, երբ տեսան ծովերի թագուհու պալատը՝ դատարկ սադափներով ու ծովային անգին քարերով, տխրեցին, գնացին նրա մոտ և ասացին.
– Ո՜վ ծովերի արդար թագուհի, քա՜նի հազար ծովային տարի ձգվեց, մինչ մենք քեզ համար արծաթից ու ոսկուց պալատ կառուցեցինք. և դու այդ ամենն ինչո՞ւ քանդեցիր ու տվիր մի ամպի: Գիտե՞ս, որ ծովին այլևս ոչինչ չի մնացել: Դու աղքատացրիր ծովը, ո՛վ ծովերի բարի դշխուհի:
Ծովերի թագուհին պատասխանեց.
– Մի՛ տխրեք, ի՛մ ընկերներ, գիտնականները ծովերի համար մի նոր կյանք են հայտնաբերելու երկրի վրա, և մենք բավականին կհարստանանք: Դուք իմ հանդեպ բարեգութ եղեք և ձեր փոքրիկ ծովաստղիկներին խառնեք այս գունավոր ամպին: Ես ուզում եմ՝ աստղազարդ քաղաքում ապրել:
Ծովաստղիկներն իրենց զավակներին տվեցին, ձկները՝ իրենց արյունը, արևը՝ իր ջերմությունը… և պատմությունն այսպիսին էր. ինչքան ամպ էր արարվել ու գունավոր գխարկի պես նստել քաղաքի բարձունքին, այդ գագաթից մի ամպ նայեց ներքև ու տեսավ, որ մարդիկ խումբ-խումբ կամ առանձնացած՝ ինչպես սգավոր ագռավներ, վերադառնում էին իրենց բները: Ամպն այն անճարությունից, որ ոչ ոք գլուխը չի բարձրացնում, որ իրեն նայի, տխրեց, շրջվեց իր կողմը, էլի շրջվեց, և ի վերջո, նրա ճիչը բարձրացավ.
– Ո՜վ անցորդներ՝ սգավոր ագռավեր, ի՛նձ նայեք. ես ձեր հին հեքիաթն եմ, մի ամպ եմ՝ աստղերի հատիկներով:
Ողջ քաղաքի գլխին ամպրոպ էր պատել:
Մարդիկ, ովքեր լսեցին ամպի ճիչը, այն վախից, որ երկնքից ջուր, կարկուտ ու ցեխ է թափվում գլխներին, վազեցին իրենց տները:
Կարճ ժամանակ անց քաղաքը լռեց: Էլ ո՛չ մարդ էր գնում, ո՛չ էլ՝ գալիս: Քաղաքի փողոցներում միայն յոթ կույր մուրացկաններ էին մնացել, ովքեր ստիպված էին ձեռնափայտերով գնալ: Դանդաղորեն քայլում էին պատերի կողքով և քթի տակ հայհոյում կյանքն ու բարձրաձայն ասում.
– Օգնե՛ք մեզ: Մենք այս քաղաքի կույր մուրացիկներն ենք: Ամեն մեկիս ձեռքին յոթ սոված կին ու մանուկ է նայում: Օգնեք մեզ, ա՛յ մարդիկ: Ախր երկնքից հո նոր կյանք չի՞ գալու: Դուք, ո՛վ անցորդներ, պիտի օգնեք կույր մուրացկաններին…
Ամպը մի փոքր հապաղեց ու տեսավ, որ չէ՜… ոչ ոք, այլևս ոչ ոք նրան չի նայում, այլևս փողոցում մարդ չի մնացել, և այդ լուռ վշտից լաց եղավ, բայց անձրևի կաթիլների փոխարեն, աստղերի փշուրներ էին թափվում:
Առաջին մուրացիկն ասաց.
– Ոնց որ երկնքից քարեր թափվեն:
Երկրորդը նրա խոսքը հաստատեց: Երրորդ մուրացկանն ասաց.
– Երևի Աստված էս մարդկանց պատժում է, որ մեզ չեն օգնում:
Իսկ երկիրն ու քաղաքի գիշերային երկինքն ընկղմված էին աստղերի մեջ: Աստղերը սպասում էին, որ փառաբանվեն, հարգանք ու պատիվ տեսնեն, որ մարդիկ առանձին-առանձին հրճվանքով նստեն անձրևի տակ, աղաղակեն, երգեն, բայց տարօրինակ էր, շատ էր տարօրինակ, որ այսքան տարի անց (Է՜ հազար դար անց), երբ մի գիշեր երկնքից աստղ ընկավ, նույնիսկ մեկը չտեսավ ծովաստղիկների էության մաքրությունը:
Աստվա՛ծ իմ, մի՞թե հնարավոր է՝ մի քանի տարին մեկ ամպերից աստղեր թափվեն:
Ամեն ինչ անցավ ու վերջացավ:
Արդեն դու ես տեսնելու աստղակաթիլների երազը: Արդեն այս ամենից հետո գուցե դու կլսես աստղակաթիլների հեքիաթը ծեր տատիկի կամ պապիկի շուրթերից:
Վերջապես ամպը հանդարտվեց, և անձրևը կտրվեց: Աստղերը պատեցին հողի, ծառի, պատի ու տանիքների մակերեսը: Եվ երկինքը կրկին նույն երկինքը դարձավ: Մի տաք քամի եկավ արևմուտքից և ծոր տվեց ծառերի ու պատերի լույսի կաթիլները: Ու տանիքների վրայի ծոր տված աստղերը վազեցին դեպի ջրհորդանները: Հոսող լույսի մի ալիք անցնում էր գիշերային քաղաքով, և լույսերը ծորացին, մինչև հասնեն առվակի, ծոր տվին, մինչև հասնեն վտակին, ծորացին, որ հասնեն ծովին…
Աստղը միայն մի տուն սողոսկեց, որի տանիքը ճաքած էր: Այս տանը բոլորը քնած էին բացի երեք տարեկանից փոքր մի տղայից, ով արթուն խաղում էր ինքն իր հետ ու ծիծաղում: Տեսավ, որ տանիքի անկյունից լույսի կաթիլներ են ծորում: Սահեց գետնի վրայով ու հասավ փոքրիկ աստղիկներին. Դրանք վերցրեց ու խաղաց, խաղաց այնքան, որ քունը տարավ:
Առավոտյան, երբ տան տղամարդը քնից արթնացավ, գունավոր կտորտանքներ նկատեց երեխայի ամուր պահած ձեռքում, իսկ մանկիկը դեռ չէր խոսում: Տղամարդը երեխայի մորից հարցրեց, թե այդ հատիկները որտեղի՞ց. նա չգիտեր: Ոչ ոք չգիտեր:
Արդեն երկինքը նախկին հին երկինքն էր, և ողջ քաղաքում տխուր աստղի ոտնահետքն էլ չէր մնացել:
Բայց ոչ ոք չգիտեր, թե այդ գույնզգույն կաթիլն ինչ է…

***

Լավ: Ի՞նչ կարելի է անել: Պարզ ու գյուղական մարդիկ հին ու ծիծաղաշարժ մտքեր ունեն: Նրանք ասում են՝ եթե մի գիշեր երկնքից աստղ ընկավ, բոլոր ցավերը կվերանան, բոլոր սիրահարներն իրենց սիրեցյալներին կհասնեն, ամեն ընկեր՝ իր ընկերոջը:
Եվ սա էլ մի գյուղական պատմություն է: Մի պարզասիրտ մարդ, որ աստղային անձրևի ժամանակ երեք տարեկանից էլ փոքր էր, դեռ չի խոսում: Հետո այս աստղերի հատիկներից մի մանյակ պատրաստեց ու գցեց իր սիրեցյալի պարանոցը:
Չե՞ք հավատում:
Լավ:
Ի՞նչ կարելի է անել:

վաղնջական-Հին ժամանակներում տեղի ունեցած

Կենաց ծառին-Կյանքի ծառը դրախտում

 կապաքինվեն-առողջանալ

ամուլ-անպտուղ

ընկղմվել-Սուզվել

աշխարհաստեղծում-Աշխարհի ստեղծագրծությունը:

քուլա-Ծխի ամպի՝ փոշու ևն գալարուն զանգված:

մեղմիվ-Մեղմորեն

լուսառատ -լուսավետ

մտածմունքներ-Խորհրդածություն

գթության-գրվածք

սադափները-Գաղտակուր

մանյակներ-Վզին գցելու շղթայաձև կամ օղակաձև զարդ, վզնոց

դշխուհի-թագուհի

բարեգութ-Գթասիրտ

անճարությունից-Անօգնական

հապաղել-Դանդաղել

ջրհորդաններ-տանիքից ջուրը հոսելու համար սարքված հարմարանք

պարզասիրտ-սրտաբաց

Рубрика: Մայրենի6

Ռուբայիի մասին տեղեկություններ

Ռուբայի հոգնակի թվով ռուբայաթ-քառյակ, արաբ․, բառացի՝ քառապատկված, պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին, իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։ Ռուսաստանում փաստորեն երկու բեյթ է․ հանգավորվում են 1-ին, 2-րդ, 4-րդ տողերը, երրորդը մնում է անհանգ կամ հանգավորվում է հազվադեպ։ Տողերի վերջում կրկնվող բառը կամ բառերի խումբը կոչվում է ռեդիֆ, իսկ Ռուսների շարքը՝ ռուբայաթ։ Աշուղական Ռ․ ունի երաժշտական հատուկ եղանակ և ընդգրկված է որոշ, աշուղական բարդ երգատեսակների մեջ (ռուբայի–դիվանի, ռուբայի–բայաթի–թասլիբվերջինիս միակ օրինակը ստեղծել է Սայաթ–Նովան)։ Հայ բանաստեղծներից Ռուսերեն է գրել Ե․ Չարենցը։

Рубрика: Մայրենի6

Նամակ Պոչատ Աղվեսին

Բարև Պոչատ Աղվես: Ես երբ առաջին անգամ կարդացի «Պոչատ Աղվես» հեքիաթը, դու իմ մեղկս եկար, որովհետև պառավը պոչտ կտրել էր: Հետո ես ևս մի քանի անգամ և հասկացա, որ դու ես մեղավոր, որ պառավը կտրեց քո պոչը: Դու շատ սխալ արեցիր երբ, որ դու գնացիր գլուխտ մցրեցիր պառավի կաթնի ամանը և սկսեցիր ուտել: Ինձ թվում է, որ պառավը շատ ճիշտ արեց, որ պոչտ կտրեց:

Рубрика: Մայրենի6

Դպրոցի ճամփան

Ձմեռվա բուքին,

Սառնամանիքին

Դպրոցի ճամփան

Դժվար է, երկար՝

Շատերի համար:

Զվարթ գարունքին,

Երգին ու ծաղկին

Դպրոցի ճամփան

Կարճ է, դուրալի

Կարծես ավելի:

Իսկ ով սեր ունի

Մեզ պես ուսումի,

Դպրոցի ճամփան

Միշտ կարճ է, սիրուն՝

Ձմեռ թե գարուն:

https://youtu.be/k2NZ6ATw_UY

Рубрика: Մայրենի6

Հատուկ անուններ

Գրում ենք քսան հատուկ անուններ, որոնք կազմված են մեծատառերով գրվող երկու կամ ավել բառերից, օրինակ` Մեծ Մասիս, Հարավային Կորեա։

Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Տիգրան Մեծ, Մեծ Բրիտանիա, Հարավային Կորեա, Մալաթիա Սեբաստիա,

Рубрика: Մայրենի6

Գործնական քերականություն

  1. Լրացնել բաց թողնված տառերը:
    Ջրաղացի ճրա-ի լույսն էր կեն-անության միակ նշանը համատարա- մթության մեջ:
    Ծերունին նայեց հանդիպակա-  սարին, բար-րացավ ա-բարտակի վրա, քաշեց հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կո-պեց: Քամին վզվզում էր պատերի բացվա-քներից, հա-շտակում թափվա- հար-աշաղախ ալրափոշին և փա-չում զվար-աձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազ-րյա գործին` անշտապ կապելով ալրաթաթա- գո-նոցը:

Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած  մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակած  ամպին, բարձրացավ անբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հապշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն:
Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

2. Կետադրել տեքստը:
Հետևյալ առավոտ նախաճաշից հետո սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա փքուն մարմնով այնպես էր ընկմվել միացել իր ծավալուն բարձին որ շիկավառ մազ-մորուքով կլոր գեր դեմքի կաս-կարմիր այտերով առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ  հղփացած մարդը աչքերն անտարբեր սահեցնում էր ամեն բանի վրա չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու փակում էր լպրծուն կոպերը կարծես քուն էր մտնում: Հյուրերը քայլեցին առաջ և ամեն բան ավելի տեսանելի դարձավ։

Հետևյալ առավոտ` նախաճաշից հետո, սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան` զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա, փքուն մարմնով այնպես էր ընկմվել, միացել իր ծավալուն բարձին, որ շիկավառ մազ-մորուքով,կլոր,գեր դեմքի կաս-կարմիր այտերով, առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ  հղփացած մարդը,աչքերն անտարբեր սահեցնում էր ամեն բանի վրա` չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու` փակում էր լպրծուն կոպերը, կարծես քուն էր մտնում:

  3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի խիտ արտից մի ջահել կին դուրս եկավ:
Ժլատ ծերունին երազում դժոխք էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ փառաբանում էին գիտունին:
Երախտամոռ պատանին այդ գիշեր անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:

Եգիպտացորենի ցանցառ արտից մի ահել կին դուրս եկավ:
շռայլ ծերունին երազում դրախտ էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ փառաբանում էին անգետին:
երախտագետ պատանին այդ ցերեկ անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից մանր, բայց հասած սալոր էին քաղել:

Լրացուցիչ կրթություն (տանը)

4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր, անվեհեր, վայրագ, ուղղամիտ, լկտի, արի, անամոթ, արդար, ժանտ, ագահ, անգութ, լպիրշ, աչքածակ, կտրիճ, ազնիվ:

Ընչասեր-ագահ-աչքածակ

Անվեհեր-արի-կտրիճ

Լկտի-անամոթ-լպիրշ

Վայրագ-ժանտ-անգութ

Ուղղամիտ-արդար-ազնիվ

5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք:

Մրցություն- մրցույթ

նորամուծություն- նորույթ

շահամոլ- շահույթ

աշխատավարձ- վարձույթ

վարորդ- վարույթ

վերջնահաշիվ- վերջույթ

վերելք- ելույթ

Рубрика: Մայրենի6

Բառաշարքերում ընդգծել

 Բառաշարքերում ընդգծել
                                 անդր նախածանցն ունեցող բառերը (5 բառ):

Անդրադարձ, անդրդվելի, անդրիագործ, անդրաշխարհ, անդրծովյան, անդրոշմ, անդրբևեռ, անդրշիրիմ, անդրույք

   առ նախածանցն ունեցող բառերը (5 բառ):

Առգրավել, առևտուր, առերես, առյուծ, առափնյա, առվակ, առկայծել,  առհասարակ, առնետ

ապ նախածանցն ունեցող բառերը (5բառ):

Ապերասան, ապակեպատ, ապերախտ, ապարդյուն, ապաստան, ապաքինում, ապօրինի, ապարանք, ապաշնորհ

 գեր նախածանցն ունեցող բառերը (5բառ):

Գերան, գերբեռնել, գերազնիվ, գերեզման, գերություն, գերխնդիր, գերզգայուն, գերանդի, գերբնական

     համ նախածանցն ունեցող բառերը (5բառ):

Համերաշխ, համերգ, համառ, համադաս, համոզմունք, համեմատ, համբավ, համաներում, համազգեստ

      տ  նախածանցն ունեցող բառերը (5բառ):

Տկար, տաղանդ, տհաճ, տգետ, տկլոր, տտիպ, տհաս, տպարան, տձև

    տար նախածանցն ունեցող բառերը (5բառ):

Տարադրամ, տարածք, տարատեսակ, տարափ, տարաբախտ, տարաշխարհ, տարիք, տարօրինակ, տարկետում: