Рубрика: Մայրենի Ստուգատես 2021

Գիտելիքների ստուգման թեստ

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Մյունխհաուզենը ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը, կացնով տվեց վերևի ծայրը կտրեց, և կապեց ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին +

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Մյունխհաուզենը մատերի եղունգներով աստիճանները փորեց, և սանդուղքով գետնի երես դուրս եկավ։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Մյունխհաուզենը իր կացինը չէր գտնում, որովհետեև կացինը լուսնի վրա էր, նաև կացինը և լուսինը մի գույն էին:

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

Բացականչական- Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Պատմողական- Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-օդային

խոտ –խոտային

ջուր-ջրային

արծաթ-արծաթյա

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Մագլցել, փորել, վազել, իջնել, կապել

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել փոս  

Դուրս գալ աշխատանքից

Աճեցնել ծաղիկը

Տեսնել մարդկանց

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Հիշել-վերհիշել, իսկույն-անմիջապես, վերջիվերջո-վերջապես, ուրախ-ուրախ- զվարթ:

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

Բարեբախտաբար-դժբախտաբար, բարձրանալ-իջնել, հազիվ-անմիջապես, երկար-կարճ

Рубрика: Մայրենի Ստուգատես 2021

Իմ գրքի մասին

Բարև ձեզ, ես Արայիկ Անդրեասյանն եմ: Ես կարդացել եմ՝ Ավտոմեքենաների մասին Գիտադարանը: Այս գիրքը շատ գեղեցիկ նկարազարդերով գիրք է, այդ գրքի մեջ լիքը ավտոմեքենաների լուսանկարներ կաին: Այս գրքում լիքը տարբեր ավտոմեքենաների մակնիշների մասին հետաքրքիր և ուսուցողական տեղեկություններ կաին: Ես ինքս հետաքրքրվում եմ ավտոմեքենաներով, հետևաբար այս գիրքը ինձ շատ դուր եկավ!

Այսքանը իմ գրքի մասին:

Рубрика: Մայրենի Ստուգատես 2021

Լուսաբանում

Այս շաբաթ ես կրկին ընտրել էի մաթեմի ջոկատը։ Առաջին օրը մենք մաթեմիատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները քննարկեցինք։ Հետո մենք լողացինք, նաև հունիսի մեկի առթիվ մեզ պաղպաղակ տվեցին։ Մյուս օրը մենք խնդիրներ լուծեցինք։ Իսկ վերջում մաթեմատիկական խաղեր խաղացինք։

Այսպես ավարտվեց իմ առաջին շաբաթը մաթեմատիկայի ջոկատում:

Рубрика: Մայրենի Ստուգատես 2021

Մի զարմանալի պատմություն

Մի անգամ աշնանը ես ու քույրիկս հանգստանում էինք գյուղում տատիկիս տանը: Պատուհանի առջև փարթամ ճյուղերով հզոր կանգնած էր մեծ պոպոկի ծառը։ Խոհանոցի սեղանին էլ տատիկս միշտ ամանով պոպոկ էր դնում, որ մենք հեռուստացույց նայելիս զբաղվեինք պոպոկը կոտրելով: Մի անգամ առավոտյան երբ արթնացաանք, մտանք խոհանոց, տեսանք, որ ամանը դատարկ է։ Զարմացած նայեցինք իրար և ոչինչ չհասկացանք։ Մյուս առավոտ նույնը կրկնվեց։ Այդ ժամանակ քրոչս հետ որոշեցինք հետևենք, թե ովե մեզ հետ կատակում: Խոհանոցում լույսը վառ թողեցինք, որ լավ երևա, թե ինչ է կատարվում: Ես թաքնվեցի սեղանի տակ, իսկ քույրս վարագույրի ետևում: Մեկ էլ խշխշոց լսեցինք։ Ինչ-որ մեկը ծառից ցատկեց լվացքի պարանին հետո պատուհանագոգին թաթիկներով անջատեց լույսը, և արագ դուրս եկանք թաքստոցներից և տեսանք, որ գողը մի գեղեցիկ սկյուռիկ էր, որը ինքն էլ վախեցավ ստեղծված իրավիճակից: Գցեց պոպոկները և փախնելուց չանգռեց քրոչս ուսը։ Մի քանի գիշեր շարունակ մենք սպասում էինք մեր գիշերվա փոքրիկ հյուրին: Բայց նա չէր գալիս։ Ու հանկարծ մի քանի օր անց, երբ մենք արդեն պատրաստվում էինք վերադառնալ քաղաք, առավոտյան մտանք խոհանոց, ինչ տեսնենք. ափսեի մեջ դրված էին մի քանի հատ մաքրած ընկույզներ։ Կարծես թե մեզանից ներեղություն խնդրեին:

Рубрика: Մայրենի Ստուգատես 2021

Ես փոխադրվում եմ 5-րդ դասարան

Բարև ձեզ, ես Արայիկն եմ: Ես արդեն, կարելի է ասել, 1 տարի է, ինչ սովորում եմ չորրորդ դասարանում: Մենք շատ բաներ սովորեցինք, մենք շատ ճանապարհորդեցինք: Գնացինք Մատենադարան, նաև գնացել էինք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Մենք գրել ենք թեստային աշխատանքներ, տառերի ուղղագրություններ: Ինձ շատ է դուր գալիս այստեղ աշխատել:

Рубрика: Без рубрики

Սեպտեմբերի 23

Դասարանում` պատմել ենք մեր ընտրած ու կարդացած գրքերը:

Տանը՝ կատարիր առաջադրանքները:

1.Կետադրիր:
Ողջ ամառը ճպուռը չի աշխատում: Նա միայն երգում է, պարում, խաղում և ուրախանում: Երբ գալիս է ձմեռը` ճպուռը մնում է տխուր, անօգնական:Նա դիմում է մրջյունին, խնդրում է իրեն կերակրել: Բայց մրջյունը հրաժարվում է:

  1. Գրիր մեկ բառով՝

մարդ, որը լողում է-լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում-հեծանվորդ
մարդ, որը մեքենա է վարում-վարորդ
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ
մարդ, որը որս է անում-որսորդ
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ

3.Հիշիր ասացվածքներն ու ավարտիր միտքը:

Ինչ ցանես, այն էլ կհնձես
Ով ինչ անի,

Սեպտեմբերի 22

Մարիետ Սիմոնյանի  Հայոց լեզու 4: Գիրք-տետր չորրորդ դասարանցիների համար գրքից կատարիր 5-րդ էջի առաջադրանքները։

Պատրաստվիր, որ դասարանում  կարողանաս պատմել քո ընտրած և կարդացած գիրքը: 

Սեպտեմբերի 18

Մարիետ Սիմոնյանի  Հայոց լեզու 4: Գիրք-տետր չորրորդ դասարանցիների համար գրքից կատարիր 3-րդ էջի առաջադրանքը։

Ընթերցանություն: Յուրաքանչյուր սովորող կարդում է իր ընտրած գիրքը, բլոգում գրելով համառոտ պատմում է տվյալ օրվա կարդացածը: Նրանք, ովքեր չգիտեն՝ ինչ կարդան, առաջարկում եմ կարդալ Հովհաննես Թումանյանի թարգմանած հեքիաթներից։

Սեպտեմբերի 17

Մասնակցիր մայրենիի ֆլեշմոբին՝ 4-5-րդ դասարաններԿրկնիր Թումանյանի «Գետակը»բանաստեղծությունը: 

Հիշեցում՝ Ներբեռնիր Մարիետ Սիմոնյանի գործնական քերականության գիրքը՝ Հայոց լեզու 4: Գիրք-տետր չորրորդ դասարանցիների համար

Սեպտեմբերի 16

Մատենադարանի մասին 

Պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում: Մագաղաթի
2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը: Հորթի կաշվից:
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ: Մարդիկ առաջ գրքերն անվանում էին ձեռագրեր, քանի որ դրանք գրվում ու տարածվում էին ձեռագիր:
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն: Որովհետև այնտեղ պահվում են նաև ձեռագրեր:
5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ: Գրողներին
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ: Նկարիչներին
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ: Մեսրոպ Մաշտոցի անունով, որովհետև Մաշտոցն է հիմնադիրը:

Լրացուցիչ առաջադրանք՝ Մատենադարանի մասին փնտրիր և գտիր այլ տեղեկություններ, որոնք չկային այս տեքստում:

Ներբեռնիր Մարիետ Սիմոնյանի գործնական քերականության գիրքը՝ Հայոց լեզու 4: Գիրք-տետր չորրորդ դասարանցիների համար

Սեպտեմբերի 15

Կարդա Մատենադարանի մասին տեքստը:

Սեպտեմբերի 5-15՝ Ամփոփում ենք ամառը

Սեպտեմբերի 1-3

Սեպտեմբերի մեկը՝ Գիտելիքի օր

Ինչպե՞ս եմ պատկերացնում իմ մայրենի լեզվի դասերը

Рубрика: Без рубрики

Թիվ: Թվի բնութագրումը

22.09.2020

257426

առաջադրանքներ

Բնութագրիր թվերից յուրքանչյուրը

4625, 45752, 725228

Այս թիվն ունի չորս նիշ, պարունակում է չորս հազարյակ, վեց հարուրյակ և հինգ միավոր:

Ունի հինգ նիշ, պարունակում է հինգ հազարյակ, յոթ հարյուրակ և երկու միավոր

725228-այն ունի վեց նիշ

2 առաջադրանքը

4324+2676=7000

առաջադրանքը

Հայկը ձմերուկի համար վճարել է 1400դր, իսկ սեխի համար երկու անգամ պակաս: Որքան է վճարել Հայկը այդ գնումների համար:

Լուծում 700դր (Սեխի գինը)

Պատասխան 2100դր

Գրիր այն վեցանիշ թիվը, որի միավորը երկուս է, հարյուրավորը զրո, իսկ մյուս բոլոր թվանշանները 6 666062

Рубрика: Без рубрики

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Опубликовано 13 ноября, 2017 автором Իվետա Ջանազյան

images

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել: Հայրենի տունը այն տունն է, որը կառուցված է հայրենի հողի վրա:
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը: Մեր երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան:
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Մեր հարևան պետություններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը:

Լրացուցիչ նյութ — Հայկ և Բել

Рубрика: Без рубрики

Մատենադարան

Պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում: Պ. Հնում մարդիկ
գրում էին Մագաղաթի վրա
2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը: Պ. Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից:
3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ: Պ. Մատյան
4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:
5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ: Պ. Գրողներին
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ: Պ. Նկարիչներին
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:
Պ. Մեսրոփ Մաշտոցի, անունով որովհետև նա է ստեղծել մեր այբուբենը: