Рубрика: Без рубрики, Հեռավար ուսուցում, Մայրենի

ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԻԱՑ-ՆԵՄԸ (Իմ հորինած ավարտը)

 ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԻԱՑ-ՆԵՄԸ
Կար չկար աշխարհում մի աղքատ հրաշագործ կար… Երևի արդեն զարմացա՞ք.
հրաշագործ ու հանկարծ՝ աղքատ: Սովորաբար հեքիաթներում այդ երկու բառերը երբեք իրար
հետ չեն հանդիպում: Բայց նա, թեև ամենաիսկական հրաշագործ էր, այնուամենայնիվ, շատ
աղքատ էր: Որովհետև վաղուց արդեն կորցրել էր իր բոլոր հաճախորդներին:
– Մի՞թե, — հուսալքված մտածում էր նա,- ես այլևս ոչ մեկին պետք չեմ։ Ախր առաջ ես
այնքա՜ն պատվիրատու ունեի, որ հազիվ էի հասցնում կատարել նրանց խնդրանքները: Մեկին
մի բան էր պետք լինում, մեկին՝ մի ուրիշ։ Բայց չէ՞ որ ես, գլուխ գովել չլինի, իմ գործը լավ գիտեմ:
Թերևս պետք է թափառել աշխարհով մեկ ու տեսնել, թե ինչ է պատահել։ Գուցե ինձնից ավելի
լավ մի հրաշագո՞րծ է հայտնվել։ Պետք է ծանոթանալ նրա հետ…
Ասելն ու անելը մեկ եղավ: Հրաշագործը վերցրեց իր թանկարժեք գործիքները՝
կախարդական փայտիկը, կախարդանքների գիրքը, հրաշագործ փոշիները, և ճանապարհ
ընկավ: Գնա՜ց, գնաց ամբողջ օրը, վերջապես երեկոյան հասավ ինչ-որ տնակի: Թակեց դուռը՝
թը՛խկ-թը՛խկ։ Читать далее «ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԻԱՑ-ՆԵՄԸ (Իմ հորինած ավարտը)»