Рубрика: Без рубрики, Հեռավար ուսուցում, Մայրենի

Իմ առօրյան կարանտինի ժամանակ

Բարև ձեզ, շուտով կլինի մեկ ամիս ինչ մենք տանն ենք։ Մենք ընտանիքով շատ լավ ենք անցկացնում ժամանակը։ Ամեն առավոտ ես և քույրիկս օրը սկսում ենք դասերից։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ դասերը անեինք դպրոցում։ Տանը մի փոքր դժվար է կենտրոնանալ դասերի վրա։ Երբ տեսնում եմ խաղալիքներս, ուզում եմ շուտ  ավարտեմ դասերս ու գնամ խաղամ։ Համ էլ շատ կարոտել եմ իմ ընկերներին։ Բայց, ինչպես սկզբում գրել էի, այս ամենը ունի իր լավ կողմերը։ Մենք ընտանիքով ամբողջ օրը միասին ենք անցկացնում։ Միասին ֆիլմեր եմք դիտում, խաղեր ենք խաղում ուշ քնում, ենք ուշ արթնանում, և միասին իջնում ենք բակ։ Մի խոսքով շատ հավես է անցնում։

Դե ինչ այսքանը կհանդիպենք։

 

Рубрика: Без рубрики, Русский, Հեռավար ուսուցում, Մայրենի

Աշխատակարգ՜ օր հինգշաբթի

Հինգշաբթի

նախավարժանք՝
առավոտյան արել եմ նախավարժանք։

Ընթերցարան՝
կարդացել եմ Գիտադարան՝Տիեզերքի , Երկիր մոլորակի և Արեգակի մասին։

Մայրենի՝
կարդացել և ավարտել եմ «Խոսող Ձուկ»-ի բոլոր առաջադրանքները։

Ստեղծագործական՝
պատրաստել եմ լեգոից մեքենաներ և ողղաթիռ։

Շախմատ
լուծել եմ շախմատի խնդիրներ։

Ռուսերեն
կարդացել եմ «Про доброту и Петушка» հեքիաթը