Рубрика: Без рубрики, Հեռավար ուսուցում

Աշխատակարգ օր 20.04-25.04

Աշխատակարգ՝

  • Մասնակցելու եմ տեսադասերի
  • Կատարելու եմ օտար լեզվի հանձնարարված առաջադրանքները
  • Կատարելու եմ մաթեմատիկայի ֆայլերի փաթեթները
  • Մասնակցելու եմ նախագծերի, ստուգատեսերի
  • Զբաղվելու եմ մարմնամարզությամբ
  • Ընթերցելու եմ Հ. Թումանյան, «Տերն ու ծառան»
  • Գնալու եմ զբոսնելու
  • Խաղալու եմ ինտելեկտուալ և համկարգչային խաղեր

–Տեսադասերի դասացուցակ

Երկուշաբթի-ժամը՝ 11։00

Երեքշաբթի-ժամը՝ 11։00

      Չորեքշաբթի- անգլերեն՝ 11:00

Հինգշաբթի- 11:00

Ուրբաթ-ռուսերեն՝ 13:30

Рубрика: Без рубрики, Հեռավար ուսուցում, Մայրենի

Ընտանեկան կրթության կազմակերպում

Մենք բոլորս ապրում ենք շատ դժվար ստեղծված իրավիճակում: Համ մենք՝ ծնողներս և համ երեխաները մեծ դժվարություն և ծանրաբեռնվածություն ենք կրում մեր ուսերին, անցնելով «online» ուսուցումը: Պարզ է, որ ոչինչ չի կարող փոխարինել կենդանի դասը, շփումը աշակերտի և ուսուցչի միջև: Բայց պետք է այս հարցին մոտենալ դրական և հասկանալով: Շատ գովելի է մեր դասղեկի՝ ընկեր Լիլիթի ջանասեր, շատ ակտիվ աշխատանքը, ով առանց հոգնելու, բազմաթիվ անգամ բացատրում է նոր և հին դասերը, հետևելով նրանց յուրացման աստիճանը: Ընկեր Լիլիթի շնորհիվ ուսուցման այս ձևը դարձել է հետաքրքիր և ժամանակակից ծնողներիս համար, ինչի համար շատ շնորհակալ ենք: